ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
17 դեկտեմբերի 2012 թվականի |
թիվ 116 |
քաղ. Մոսկվա |
«ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 005/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 769 որոշմամբ հաստատված՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 005/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Ս. Ռումաս |
Կ. Կելիմբետով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 116 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 005/2011)
1. 1-ին հոդվածում՝
ա) 1-ին կետը «խցանափակման միջոցներ» բառերից հետո լրացնել «5-րդ հավելվածին համապատասխան» բառերով.
բ) 2-րդ կետում «6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերի,» բառերը փոխարինել «6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի՝ օգտագործված փաթեթածքի (խցանափակման միջոցների) ուտիլիզացման հնարավորության մասին տեղեկությունների մասով՝ նշելով այն նյութի թվային նշագրումը և (կամ) տառային նշագրումը (հապավումը), որից պատրաստվում է փաթեթվածքը (խցանափակման միջոցները), և» բառերով։
2. Նշված տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում՝
ա) 1-ին աղյուսակում՝
5-րդ և 7-րդ սյունակների անվանումները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վտանգավորության դասը».
1-ին բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Պոլիմերային նյութեր և դրանց հիմքով պլաստիկ զանգվածներ****».
ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծանոթագրություններ.
1. Վնասակար նյութերի միգրացիան փաթեթվածքից (խցանափակման միջոցներից)` ներառյալ մանկական սննդի համար նախատեսված փաթեթվածքը (խցանափակման միջոցները)՝ համակցված նյութերից պատրաստված, ուսումնասիրվում է միայն սննդամթերքի հետ անմիջապես շփվող շերտից։
2. Վաղ տարիքի երեխաների մանկական սննդի փաթեթավորման համար նախատեսված նյութերը և արտադրատեսակները գնահատելիս վտանգավորության 1-ին և 2-րդ դասերին վերաբերող քիմիական նյութերի միգրացիան չի թույլատրվում։
3. Մոդելային միջավայրերում վնասակար նյութերի միգրացիայի հետազոտություններն իրականացվում են այն փաթեթվածքի համար, որը նախատեսված է 15 %-ից ավելի խոնավություն ունեցող արտադրանքի պահպանման համար, իսկ օդային մոդելային միջավայրում՝ 15 %-ից պակաս խոնավություն ունեցող արտադրանքի համար։». տողատակի չորրորդ ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«**** Պոլիմերային նյութերից և դրանց հիմքով պլաստիկ զանգվածներից արտադրված փաթեթվածքի և խցանափակման միջոցների համար լրացուցիչ որոշվում է թթվային թվի փոփոխությունը՝ 0,1 մգ ԿՈՆ/գ-ից ոչ ավելի։».
հինգերորդ և վեցերորդ տողատակի ծանոթագրությունները հանել.
բ) 3-րդ աղյուսակի 5-րդ սյունակի անվանման մեջ «*» նշանով տողատակի ծանոթագրությունը հանել։
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ հավելվածով՝.
«Հավելված 5 (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 116 որոշման խմբագրությամբ) |
ՑԱՆԿ
ԱՅՆ ՓԱԹԵԹՎԱԾՔԻ և ԽՑԱՆԱՓԱԿՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է «ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
(ՄՄ ՏԿ 005/2011)
I. փաթեթվածք
1. Փաթեթվածք մետաղական՝ սննդային և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար (ալյումինե նրբաթիթեղ*, բանկաներ, տակառներ, տափաշշեր, տակառիկներ (կեգեր), կանիստրներ, պարկուճներ, գլանանոթներ, թմբուկներ)՝ բացի գործածության մեջ եղած այդպիսի փաթեթվածքից։
2. Փաթեթվածք պոլիմերային՝ սննդային, գյուղատնտեսական և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար՝ ներառյալ թեթև արդյունաբերության արտադրանքը և խաղալիքները (թաղանթներ, ժապավեններ*, արկղեր, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, տափաշշեր, բանկաներ, պարկուճներ, շշեր, սրվակներ, տոպրակներ, պարկեր, բեռնարկղեր, վաճառարկղեր (լոտոկներ), տուփեր, փոքրիկ բաժակներ, գրչատուփեր)՝ բացի գործածության մեջ եղած այդպիսի փաթեթվածքից։
3. Փաթեթվածք թղթե և ստվարաթղթե՝ սննդային, գյուղատնտեսական և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար՝ ներառյալ թեթև արդյունաբերության արտադրանքը և խաղալիքները (տուփեր, փոքրալիքներ, բանկաներ, պարկեր, տոպրակներ, վաճառարկղեր (լոտոկներ), արկղեր, այդ թվում՝ փաթեթվածք մագաղաթից, պերգամինից, անյուղանցիկ թղթից, փաթաթելու թղթից, մագաղաթաթղթից, ավտոմատներով փաթեթավորելու համար նախատեսված թղթից)։
4. Փաթեթվածք ապակյա՝ սննդային և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, կենցաղային քիմիայի ապրանքների, լաքաներկային նյութերի համար (շշեր, բանկաներ, սրվակներ, սրվակիկներ, գլանանոթներ)։
5. Փաթեթվածք համակցված նյութերից՝ սննդային և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, արդյունաբերական և կենցաղային նշանակության արտադրանքի համար (կոռեքսներ, փոքրեքսներն, պարկեր, տոպրակներ, սրվակներ, բանկաներ, փաթեթավորման և պիտակավորման նյութեր, բեռնարկղեր, վաճառարկղեր (լոտոկներ), պարկուճներ, փոքրիկ բաժակներ, տուփեր)։
6. Փաթեթվածք փայտյա՝ սննդային և գյուղատնտեսական արտադրանքի համար (արկղեր, տակառներ, տուփեր, տակառիկներ, թմբուկներ, լայնաբերան մեծ տակառներ (կադկաներ))՝ բացի գործածության մեջ եղած այդպիսի փաթեթվածքից։
7. Փաթեթվածք մանածագործական նյութերից՝ սննդային և ոչ պարենային արտադրանքի համար (պարկեր, տոպրակներ, բեռնարկղեր)՝ բացի գործածության մեջ եղած այդպիսի փաթեթվածքից։
8. Փաթեթվածք կերամիկական՝ սննդային և օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար (շշեր, բանկաներ, տակառներ, տակառիկներ)։
II. Խցանափակման միջոցներ
9. Մետաղական խցանափակման միջոցներ՝ սննդային և օծանելիքակոսմետիկական արտադրանքը խցանափակելու համար (խցաններ, կափարիչներ, թասակներ (ներառյալ թագակերպ թասակները, պտուտակավոր թասակները և տարլցման հարմարանքով թասակները) կրոնեն-խցաններ, կափարիչներ-ձևվածքներ, մյուզլե, պահանգներ)։
10. Կեղևային խցանափակման միջոցներ՝ սննդային և օծանելիքակոսմետիկական արտադրանքի խցանափակման համար (խցաններ, ամրացնող միջադիրներ, խցափակիչներ):
11. Պոլիմերային խցանափակման միջոցներ՝ սննդային և օծանելիքակոսմետիկական արտադրանքի, կենցաղային քիմիայի ապրանքների և լաքաներկային նյութերի համար (խցաններ, թասակներ, կափարիչներ, բաժնավորիչ-սահմանափակիչներ, անջատիչներ, խցանիչ միջադիրներ, կափույրներ)։
12. Համակցված խցանափակման միջոցներ՝ սննդային և օծանելիքակոսմետիկական արտադրանքի խցանափակման համար (խցաններ, խցան-կափարիչներ, թասակներ, կափարիչներ, խցանիչ միջադիրներ)։
13. Ստվարաթղթից խցանափակման միջոցներ՝ սննդային արտադրանքի խցանափակման համար (կափարիչներ, ձևվածքներ, խցանիչ միջադիրներ)։
__________________________
* Նախատեսված են մանրածախ առևտրում իրացնելու համար։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: