ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 87-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 112-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) որոշման հավելվածի 1-ին բաժնի աղյուսակի՝
ա․ «Մ-17» պայմանանիշի և համարի տողում «90․8» թվերը փոխարինել «92․0» թվերով,
բ․ «Ընդամենը» տողի «1821․12» թիվը փոխարինել «1822․32» թվով.
2) որոշման հավելվածի 2-րդ բաժնի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
ա.
Հ-95 |
Մ-2 (Նորավան) – Լծեն – Տաթև |
39 |
բ․ «Հ-94» պայմանանիշի և համարի տողում «Ավտոճանապարհի անվանումը» սյունակի բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ՝
/Մ-2/ (Գորիս)-/Մ-2/ (Շինուհայր) |
գ. «Ընդամենը» տողի «1932․11» թիվը փոխարինել «1971․11» թվով.
3) որոշման հավելվածի 3-րդ բաժնի «3․8․ Սյունիքի մարզ» ենթաբաժնի՝
ա․ ստորև նշված պայմանանիշի և համարի տողերը շարադրել նոր խմբագրությամբ՝
Տ-8-10 |
/Հ-95/ - Շամբ – Շամբի ջրամբարի պատվար (մարգարիտա) |
3․2 |
Տ-8-18 |
/Մ-2/-Հալիձոր |
0.5 |
Տ-8-17 |
/Մ-2/ (Շինուհայր) – Խոտ - /Մ-2/ (Որոտան) |
11․6 |
Տ-8-20 |
/Մ-2/ (Վերին Խոտանան)-Ներքին Խոտանան-/Տ-8-59/ |
6.7 |
Տ-8-35 |
/Մ-2/-Քաշունի |
3.5 |
Տ-8-36 |
/Մ-2/-Տանձատափ |
2.0 |
Տ-8-37 |
/Մ-2/-Սվարանց |
4.1 |
Տ-8-38 |
/Մ-2/-Նորաշենիկ |
0.8 |
Տ-8-39 |
/Մ-2/-Շրվենանց |
1.2 |
Տ-8-40 |
/Մ-2/-Աճանան |
0.7 |
Տ-8-48 |
/Հ-95/ - Դարբաս – Շենաթաղ |
14․2 |
Տ-8-50 |
/Հ-95/ - Որոտան – /Հ-95/ |
2․5 |
Տ-8-52 |
Սիսիան – Աղիտու - /Հ-95/ |
7․9 |
Տ-8-59 |
Անտառաշատ-Օխտար-/Մ-2/ |
6.5 |
Տ-8-92 |
/Մ-2/ - Վաղատին - /Հ-95/ |
5․8 |
Տ-8-95 |
/Մ-2/-Տաթև |
0.7 |
Տ-8-98 |
/Մ-2/-Նոր Առաջաձոր-/Տ-8-97/ |
9.4 |
բ․ «Տ-8-111» պայմանանիշի և համարի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝
Տ-8-112 |
/Մ-2/ (Քաշունի գյուղի խաչմերուկ) - /Տ-8-58/ (Բարձրավան) |
7․5 |
Տ-8-113 |
/Մ-2/ (Տանձավեր) – /Մ-2/ (Շուռնուխ) |
12․9 |
գ․ ուժը կորցրած ճանաչել հետևյալ տողերը՝
Տ-8-49 |
/Տ-8-48/ - Լծեն |
6.0 |
Տ-8-51 |
/Մ-2/ - Նորավան – /Տ-8-52/ |
3.8 |
Տ-8-93 |
Լծեն – Տաթև |
15․4 |
դ․ «Ընդամենը» տողի «499․7» թիվը փոխարինել «494․6» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: