ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1492-Ա
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 21-23-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մհեր Գրիգորյանինը և Արման Ղազարյանինը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ռուզաննա Վարդանյանինն ու Անի Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լենա Նանուշյանինը, Գևորգ Մանթաշյանինը, Արմեն Սիմոնյանինը, Նարեկ Տերյանինը, Հակոբ Վարդանյանինը և Արթուր Մարտիրոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Մնացական Սաֆարյանինը և Մարիետա Ստեփանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
4) Սասուն Սիմոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 21.12.22 N 1510-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Ստեփան Մաչյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 21.12.22 N 1510-Ա)
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1492-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան | - ՀՀ փոխվարչապետ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.) |
Լ. Նանուշյան | - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.) |
Գ. Մանթաշյան | - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ |
Մ. Սաֆարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.) |
Ն. Տերյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Մարտիրոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (22.12.2022 թ.-24.12.2022 թ.) |
Ա. Սիմոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Հ. Վարդանյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ս. Մաչյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ռ. Վարդանյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական |
Ա. Բաբայան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական |
Ա. Ղազարյան | - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու (22.12.2022 թ.-24.12.2022 թ.) |
Ս. Սիմոնյան | - ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ |
Մ. Ստեփանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության Ռուսաստանի բաժնի վարիչի պարտականությունները կատարող |
(հավելվածը խմբ. 21.12.22 N 1510-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
19.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |