ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2019 թվականի |
թիվ 167 |
քաղ. Մոսկվա |
ԿՈՒՏԱԿԻՉՈՎ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿՈՎ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼԱՄՊԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ամբողջական կորպուսի մեջ տեղաբաշխված մի քանի լուսադիոդներից, ներկառուցված կուտակիչից և տպատախտակից բաղկացած, փոփոխական հոսանքն ուղղելու և մինչև լուսադիոդներով օգտագործման համար պիտանի մակարդակը լարումը կերպափոխելու համար նախատեսված պարուրակային լամպակոթով լուսադիոդային լամպը, որը սարքավորված է աշխատանքի ռեժիմների փոխարկիչով, ինչպես նաև ունի հեռակառավարման վահանակ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 50 000 0 ենթադիրքում՝ (կուտակիչով և կառավարման վահանակով լուսադիոդային լամպի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 167 որոշման |
ՕՐԻՆԱԿՆԵՐ
կուտակիչով և կառավարման վահանակով լուսադիոդային լամպի պատկերների
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: