ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» դեկտեմբերի 2021 թվականի N 78-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն`
ա. եկամուտների գծով 488,410.0 հազար դրամ,
բ. ծախսերի գծով 1,379,371.0 հազար դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 890,961.0 հազար դրամ:
2) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի:
3) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի:
4) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի:
5) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:
6) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի:
7) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
կողմ (7)
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2021 թ. դեկտեմբերի 28 գ. Ջրվեժ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|