Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2022-29.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.01.10-2022.01.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2022
Ընդունող մարմին
Ջրվեժ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.12.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2021 թվականի N 78-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն`

ա. եկամուտների գծով 488,410.0 հազար դրամ,

բ. ծախսերի գծով 1,379,371.0 հազար դրամ,

գ. դե‎ֆիցիտը (պակասուրդը)` 890,961.0 հազար դրամ:

2) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի:

3) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի:

4) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի:

5) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի դե‎ֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:

6) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի դե‎ֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի:

7) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի:

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

կողմ (7)

 

ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

դեմ (0)

ձեռնպահ (0)

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

   

2021 թ. դեկտեմբերի 28

գ. Ջրվեժ

 

 

Հավելված

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական: