ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. |
N 519-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ Հ. 171 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2021 թվականի հունվարի 20-ի N 17-Ն հրամանի հավելվածի 12-րդ կետի 3-րդ ենթակետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունով՝ «Երևանի Կարեն Ասրյանի անվան հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022թ. փետրվարի 8 Երևան |