ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2002 թվականի N 586-Ա
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 63-րդ հոդվածի չորրորդ մասին և 121-րդ հոդվածի յոթերորդ մասի չորրորդ կետին համապատասխան`
Հաստատել անդրսահմանային ջրային ռեսուրսների Հայաստանի Հանրապետության հանձնախմբի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2002 թ. հոկտեմբերի 11-ի N 586-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ Հայաստանի Հանրապետության ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ (հանձնախմբի նախագահ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (հանձնախմբի նախագահի տեղակալ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի պետ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյան
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնու- թյամբ)
«Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը լրաց. 01.04.03 N 130-Ա, 10.08.05 N 623-Ա, խմբ. 17.01.13 N 16-Ա, 30.12.21 N 1475-Ա)