ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2020 թվականի N 123-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) իրականացվող` 1,201,250,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Համագումարների կենտրոնի կառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մարտի 11 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. մարտի 11-ի N 123-Ա որոշման |
«ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մեկհարկանի ժամանակակից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան համագումարների կենտրոն։ Ընդհանուր կառուցապատման մակերեսը կազմում է մոտ 2,500 քառ. մ և այն իր տեսակի մեջ աննախադեպ շինություն է լինելու տարածաշրջանում, համալրելով ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանը Լոռիում։ Հիմնադրամն արդեն ունի նմանօրինակ շինությունների կառուցման փորձ և անկասկած համագումարների ժամանակակից այս կենտրոնը չի զիջելու արդեն իսկ գործող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնին և ավանի մաս կազմող Կոնցեպտ հյուրանոցին։ Համագումարների կենտրոնը միջոցառումների ընթացքում կարող է հյուրընկալել միառժամանակ մինչև 200 մարդ՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանում իրականացնել միջազգային ամենաբարձր մակարդակի միջոցառումներ։ Կենտրոնը զուգահեռաբար կօգտագործվի տարածաշրջանի և նրա բնակիչների բազմակողմանի զարգացման նպատակով՝ ներառյալ ամառային դպրոցների, տարածաշրջանային քննարկումների և տարածաշրջանի համար այլ կարևոր միջոցառումների համար։ Կենտրոնի ճարտարապետությունը համապատասխանելու է 21-րդ դարի լավագույն փորձին և այն հագեցած է լինելու բարձր տեխնոլոգիաների ամենավերջին ձեռքբերումներով։ Հիմնադրամն արդեն իսկ ունի պայմանավորվածություններ մի շարք միջազգային և տեղական կառույցների հետ, որոնք հայտնել են իրենց պատրաստակամությունը օգտագործելու կենտրոնը բարձր մակարդակի համաժողովների և միջոցառումների համար՝ այն պատրաստ լինելուն պես։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ քաղ. Երևան 0001, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու մարզ, Դեբեդի համայնք, համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2,500,000.00 դոլարին համարժեք 1,201,250,000 դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, Դեբեդի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Համագումարների կենտրոնի կառուցման ընդհանուր շինարարական, ներքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 1,287,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 618,739,850 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Ջեռուցման, օդափոխության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, կոյուղու և անվտանգության համակարգերի նախագծման, կառուցման ու սարքավորումների մոնտաժման աշխատանքներ՝ 183,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 87,931,500 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։ Համագումարների կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 17,360 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 8,341,480 դրամ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 1-ը։ Շինարարական նյութերի, ներքին հարդարման պարագաների, արտաքին լուսավորության սարքավորումների, կահույքի, երաժշտական համակարգի, ֆոտովոլտային կայանների, ձայնային և լուսատեխնիկայի համակարգերի, թարգմանչական սարքավորումների և այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացում՝ 1,012,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 486,573,520 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- համագումարների կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 944,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 453,899,520 դրամ, - ներքին հարդարման աշխատանքների իրականացում՝ 243,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 116,761,500 դրամ, - տանիքի կառուցման աշխատանքների իրականացում՝ 112,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 53,816,000 դրամ, - արտաքին ինժեներական (ջրագծերի, կոյուղու, էլեկտրամատակարարման) աշխատանքների իրականացում՝ 183,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 87,931,500 դրամ, - համագումարների կենտրոնի կահավորման աշխատանքներ՝ 200,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 96,100,000 դրամ, - տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 17,360 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 8,341,480 դրամ, - տեխնիկական վերազինման աշխատանքներ (ձայնային համակարգ, լուսատեխնիկայի համակարգ, բարձրախոսներ, խոսափողներ, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ տարրեր, կահույք, սանտեխնիկա, կառուցվող շինության համար նախատեսված շինանյութ, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ)՝ 800,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 384,400,000 դրամ, Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում 1,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 480,500,000 դրամի շրջանակներում, մասնավորապես, ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, թարգմանչական սարքավորումներ, բարձրախոսներ, խոսափողներ, երաժշտական գործիքներ, երաժշտական մասնագիտական բաղադրիչ տարրեր, կահույք, գրքեր, կենցաղային տեխնիկա, շինարարական նյութեր, արևային պանելներ, ֆոտովոլտային կայաններ և այլն։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, շինարարական, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռքբերման համար՝ 300,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 144,150,000 դրամի շրջանակներում, մասնավորապես, կառուցվող շինության ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Դեբեդի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը՝ օրենքով սահմանված կարգով։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |