ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 2041-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» օրենքի 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) N 1 հավելվածի 1-ին կետը « (այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն)» բառերից հետո լրացնել «բացառությամբ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու (կացու թյան կարգավիճակը երկարաձգելու) դեպքերի» բառերով.
2) N 2 հավելվածի 1-ին կետը «երկարաձգելու» բառից հետո լրացնել «բացառությամբ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դեպքերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
16.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2021 թվական: