«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60015200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 մայիսի 2015 թ. |
N 132-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 8.3 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) իր վեբ-կայքի միջոցով հնարավորություն ընձեռել բաժանորդին՝ անվճար, էլեկտրոնային եղանակով ծանոթանալ սույն կետի 3-րդ ենթակետում նշված տեղեկատվությանը՝ առնվազն վերջին մեկ տարվա համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |