ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2012 թվականի N 766-Ն
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների (այսուհետ` զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպություններ)` բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության հետ կապված հարաբերությունները:
2. Բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցություն ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:
3. Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցությունը կարող է իրականացվել հետևյալ ուղղություններով`
1) ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցման ժամանակ վճարված ավելացված արժեքի հարկի փոխհատուցում.
2) ապրանքների ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի և մաքսավճարի փոխհատուցում.
3) գործող և զորահավաքային առաջադրանքների կատարման համար, սակայն խաղաղ ժամանակաշրջանում չօգտագործվող զորահավաքային նշանակության շինությունների ու փոխադրամիջոցների համար հաշվարկված գույքահարկի փոխհատուցում.
4) զորահավաքային առաջադրանքների կատարումն ապահովելու համար ներգրավված վարկային միջոցների փոխհատուցում` վարկային միջոցների սպասարկման բանկային տոկոսադրույքի չափով:
4. Զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևը և չափը սահմանվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ոլորտը համակարգող շահագրգիռ պետական մարմնի միջև կնքվող զորահավաքային առաջադրանքների կատարման վերաբերյալ պայմանագրում:
5. Պայմանագրերի կնքման բանակցային գործընթացներին ներգրավվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` զորահավաքային ծրագրերի իրականացման պետական աջակցության ձևի և չափի սահմանման մասով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |