«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305504
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 նոյեմբերի 2005 թ. |
N 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Ամփոփ հաշվետվություն հետաքննությունների գործերի մասին» ձև թիվ 2-հետաքննություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. «Ամփոփ հաշվետվություն հետաքննությունների գործերի մասին» ձև թիվ 2-հետաքննություն պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Հետաքննությունների գործերի մասին» բառերը փոխարինել «Մաքսային պետական կոմիտեում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» բառերով:
2. «Ամփոփ հաշվետվություն հետաքննությունների գործերի մասին» ձև թիվ 2-հետաքննություն պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգում` «Հետաքննությունների գործերի մասին» բառերը փոխարինել «Մաքսային պետական կոմիտեում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» բառերով:
Նախագահ |
Ս. Մնացականյան |