ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2014 թվականի N 930-Ն
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման (այսուհետ` ավանդի փոխհատուցում) իրավունք ունեն մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում (այսուհետ` սահմանամերձ համայնքներ) հաշվառված անձինք.
2) ավանդի փոխհատուցման տրամադրման դեպքում սահմանամերձ համայնքներում բնակվող անձինք են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների ցանկերում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը և 4-րդ կետը «մասնակից» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների ցանկերում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված» բառերով.
2) N 1 հավելվածի`
ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների ցանկերում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված (այսուհետ` սահմանամերձ համայնքներում հաշվառված) անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:»,
բ. 2-րդ կետում «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 3-րդ» բառերով,
գ. 6-րդ կետի 5-րդ ենթակետում «և 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն» բառերը փոխարինել «, 2013 թվականի սեպտեմբերի 28-ի N 1103-Ն և 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն» բառերով,
դ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց համար` ըստ տարիքի (ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)` նվազման հաջորդականությամբ և ըստ հաշմանդամության առկայության`
ա. 1-ին խմբի հաշմանդամություն,
բ. 2-րդ խմբի հաշմանդամություն,
գ. 3-րդ խմբի հաշմանդամություն,
դ. հաշմանդամություն չունեցող անձ:»,
ե. 23-րդ կետի 3-րդ ենթակետը «մասնակից» բառից հետո լրացնել «և սահմանամերձ համայնքներում հաշվառված» բառերով,
զ. 23-րդ կետի 3-րդ ենթակետում «40» թիվը փոխարինել «50» թվով.
3) N 2 հավելվածի III բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Դ1» կետով.
«Դ1. Սոցիալական խումբ _________________________________________».
4) N 3 հավելվածի III բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «Դ1» կետով.
«Դ1. Տարածքային կենտրոնի աշխատողի կողմից լրացվում է ավանդատուի սոցիալական խումբը (տարեց, մարտական գործողությունների մասնակից, սահմանամերձ համայնքների բնակիչ և այլն):»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
(3-րդ կետը խմբ. 25.12.14 N 1532-Ն)
4. Սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց ավանդի փոխհատուցման տրամադրման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 101,200.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (այդ թվում` 100,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» և 1,200.0 հազ. դրամ` «Կապի ծառայություններ» հոդվածներով):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 930-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
(հավելվածն ուժը կորցրել է 25.12.14 N 1532-Ն)
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 930-Ն որոշման |
(համարակալումը փոփ. 25.12.14 N 1532-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.19 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||||||||||||||||||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական | |||||||||||||||||||||||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | |||||||||||||||||||||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||||||||||||||||||||||||
1.1. Ծառայություններ | ||||||||||||||||||||||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||||||||||||||||||||
1011 |
ԱԾ02 | |||||||||||||||||||||||||||
Քանակական |
Ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ծառայությունների ձեռքբերում |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||||||||||||||||
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||||||||||||||||
Ժամկետայնություն |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||||||||||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
(1,200.0) |
(1,200.0) | ||||||||||||||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||||||||||||||||||||
1011-Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր | ||||||||||||||||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||||||||||||||||||||
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում | ||||||||||||||||||||||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||||||||||||||||||||||||||
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ |
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||||||||||||||||||||||
1011 |
ԱԾ05 | |||||||||||||||||||||||||||
Քանակական |
Ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ծառայությունների ձեռքբերում |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||||||||||||||||
Որակական |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||||||||||||||||
Ժամկետայնություն |
Մշակված չէ |
0.0 |
0.0 |
0.0 |
0.0 | |||||||||||||||||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
X |
1,200.0 |
1,200.0 | ||||||||||||||||||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||||||||||||||||||||||
1011-Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր | ||||||||||||||||||||||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||||||||||||||||||||||
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչներին մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցմանն ուղղված միջոցառումների իրականացում | ||||||||||||||||||||||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||||||||||||||||||||||||||
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ |
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||
1011 |
ԾՏ02 | |||||||
Շահառուների քանակը |
Կիրառելի չէ |
0.0 |
0.0 | |||||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
(100,000.0) |
(100,000.0) | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
մեկ անգամ |
0.0 |
0.0 | |||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||||
2005 թ. հուլիսի 1-ից մինչև 2006 թ. ապրիլի 1-ը անընդմեջ նպաստի իրավունք ունեցող ընտանիքի կազմում ընդգրկված անդամի սոցիալական խոցելի խմբի դասվելը | ||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||||
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1011 |
ԾՏ03 |
Նկարագրությունը | ||||
Շահառուների քանակը |
Կիրառելի չէ |
0.0 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
X |
X |
100,000.0 |
100,000.0 | ||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
ամիսը մեկ անգամ |
0.0 |
0.0 | |||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչ հանդիսանալը | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
1011 Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 930-Ն որոշման |
(համարակալումը փոփ. 25.12.14 N 1532-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ծրագրային դասիչը |
Միջոցառումը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
ծրագիրը |
(բաժինը/խումբը/ |
ՀՀ 2014 թ. պետական բյուջե | ||
1011 |
ԾՐԱԳԻՐ |
0.0 | ||
Անապահով սոցիալական խմբերին աջակցության ծրագիր |
||||
Ծրագրի նկարագրությունը |
||||
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում |
||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||
Աղքատ ընտանիքների կենսամակարդակի բարձրացում |
||||
ԱԾ02 |
10.09.02.18 |
Քաղաքականության միջոցառումներ.Ծառայություններ |
||
Մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառման իրականացման ապահովում |
(1,200.0) | |||
Մատուցվող ծառայության նկարագրությունը |
||||
«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ավանդներ ներդրած քաղաքացիների փոխհատուցման վճարման ծառայությունների ձեռքբերում |
||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
||||
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ |
||||
ԱԾ05 |
11.01.01.01 |
Քաղաքականության միջոցառումներ.Ծառայություններ |
||
«Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչներին մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման միջոցառման իրականացման ապահովում |
1,200.0 | |||
Մատուցվող ծառայության նկարագրությունը |
||||
«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող և նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ավանդներ ներդրած քաղաքացիների փոխհատուցման վճարման ծառայությունների ձեռքբերում |
||||
Ծառայություն մատուցողի անվանումը |
||||
«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ |
||||
Քաղաքականության միջոցառումներ.Տրանսֆերտներ |
||||
ԾՏ02 |
10.09.02.18 |
«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում |
||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
||||
«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրում |
(100,000.0) | |||
ԾՏ03 |
11.01.01.01 |
«Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչներին մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում |
||
Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը |
||||
«ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրում |
100,000.0 |
(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի N 930-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
(հավելվածն ուժը կորցրել է 25.12.14 N 1532-Ն)