Գլխավոր տեղեկություն
Համար
N 491-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

N 491-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 156,538,835 դրամ ընդհանուր արժողությամբ «Աջակցություն սոցիալապես անապահով տեղահանված ընտանիքներին Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

       

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

 

Երևան

  

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

         

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 491-Ա որոշման

            

«Աջակցություն սոցիալապես անապահով տեղահանված ընտանիքներին Հայաստանում»

 

ԾՐԱԳԻՐ

      

1.

Ծրագրի նպատակը

Ինչպես «ՍՕՍ-մանկական գյուղեր» միջազգային կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան

«ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է նաև պատերազմների, համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանասոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղի 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծավալված պատերազմից տուժած, ինչպես նաև տեղահանված ընտանիքների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր- ինչ մեղմելու նպատակով:

Այս ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ

համագործակցությամբ:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր

վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային և աջակցության կենտրոնը «ՍՕՍ-մանկական

գյուղեր» Ֆրանսիա ասոցիացիայի միջոցով (Սիտե Մոնտիե 6 – 75009 Փարիզ)

4.

Ծրագրի կատարողը

Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը

(ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, ք. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19 ):

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է քաղաք Երևանում, ՀՀ Կոտայքի և Լոռու մարզերում: Այն առնչվում է

սոցիալական և կրթական բնագավառներին:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ՝ 245,952 եվրոյին համարժեք 156,538,835 ՀՀ դրամ (1 եվրոն

կազմում է 636.46 ՀՀ դրամ)

7.

Բարեգործություն ստացողը

Ծրագրում ընդգրկված են Լեռնային Ղարաբաղի 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին

ծավալված պատերազմից տուժած սոցիալական ռիսկի ենթակա 1,000 երեխաներ, 250 ընտանիքներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը իրականացվելու է 01.07.2021–30.11.2021 ժամանակաշրջանում։

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 92,701,897 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

1.1. ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 38,187,600 ՀՀ դրամ,

1.2. ծրագրի շահառուներին դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների տրամադրում (ներառյալ՝ տոնոմետրեր, ջերմաչափեր և այլն) ` 6,364,600 ՀՀ դրամ,

1.3. ծրագրի շահառուներին հիգիենայի փաթեթների տրամադրում, ներառյալ՝ առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր), պարագաներ և տնտեսական ապրանքներ՝ 8,910,440 ՀՀ դրամ,

1.4. ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի, կոշիկի տրամադրում՝ 28,640,700 ՀՀ դրամ:

1.5. «Երեխայահեն կենտրոններում» ծրագրի շահառու երեխաների առօրյան կազմակերպելու համար զարգացնող, արտթերապևտիկ խաղերի և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերում` 3,182,300 ՀՀ դրամ,

1.6. ծրագրի շահառու երեխաներին կրթադաստիարակչական պարագաների տրամադրում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 7,416,257 ՀՀ դրամ,

2. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 44,806,784 ՀՀ դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում):

2.1. սոցիալական աշխատողներ, հոգեբաններ`32,586,752 ՀՀ դրամ,

2.2. կարճաժամկետ պայմանագրային այլ աշխատակիցներ (լոգոպեդներ, մանկավարժներ, իրավաբաններ և այլք)՝ 12,220,032 ՀՀ դրամ։

   

Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 19,030,154 ՀՀ դրամ, այդ թվում`

1. աշխատակազմի ծախսեր՝ 15,402,332 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում),

2. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 318,230 ՀՀ դրամ,

3. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 509,168 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր)

4. ծրագրի իրականացման նպատակով վարձակալված տարածքի վարձավճար` 2,800,424 ՀՀ դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 92,701,897 ՀՀ դրամ արժեքով, այդ թվում՝

1.1. ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 38,187,600 ՀՀ դրամ,

1.2. ծրագրի շահառուներին դեղորայքի, բժշկական օժանդակ սարքավորումների տրամադրում (ներառյալ՝ տոնոմետրեր, ջերմաչափեր և այլն) ` 6,364,600 ՀՀ դրամ,

1.3. ծրագրի շահառուներին հիգիենայի փաթեթների տրամադրում, ներառյալ՝ առաջնային առողջության պահպանման նպատակով COVID-19 վիրուսից պաշտպանական (դիմակներ, ձեռնոցներ), ախտահանիչ նյութեր (ալկոգել, անտիսեպտիկ նյութեր), պարագաներ և տնտեսական ապրանքներ՝ 8,910,440 ՀՀ դրամ,

1.4. ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի, կոշիկի տրամադրում՝ 28,640,700 ՀՀ դրամ:

1.5. «Երեխայահեն կենտրոններում» ծրագրի շահառու երեխաների առօրյան կազմակերպելու համար զարգացնող, արտթերապևտիկ խաղերի և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերում` 3,182,300 ՀՀ դրամ,

1.6 ծրագրի շահառու երեխաներին կրթադաստիարակչական պարագաների տրամադրում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 7,416,257 ՀՀ դրամ:

Կազմակերպական ծախսերը`

1. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 318,230 ՀՀ դրամ

2. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 509,168 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր)

3. ծրագրի իրականացման նպատակով վարձակալված տարածքի վարձավճար` 2,800,424 ՀՀ դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 01.07.2021 – 30.11.2021 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 19,030,154 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 12.16 տոկոսը:

Այդ թվում`

Կազմակերպական ծախսերը` նշված ժամանակաշրջանի համար կազմում են 19,030,154 ՀՀ դրամ:

1. աշխատակազմի ծախսեր՝ 15,402,332 ՀՀ դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում),

2. համակարգիչների, տպիչների և համակարգչային այլ տեխնիկայի ձեռքբերում՝ 318,230 ՀՀ դրամ,

3. գրենական պիտույքներ, գրասենյակային պարագաներ՝ 509,168 ՀՀ դրամ (ծրագրային ծախսեր)

4. ծրագրի իրականացման նպատակով վարձակալված տարածքի վարձավճար` 2,800,424 ՀՀ դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար- ման մարմինների, այլ կազ-

մակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, առողջապահության նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ Կոտայքի և Լոռու մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող

տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ:

13.

Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ-

ների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշ- մամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. ԱվինՅԱՆ

  

18.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ