ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 611-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ՄԱՅԻՍԻ 14-Ի N 756 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման 4 պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 756-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «ՔԱՆԱԿԸ» սյունակում «50 000» թիվը փոխարինել «200 000» թվով, իսկ «ԱՐԺԵՔԸ (ԴՐԱՄ)» սյունակում «52 500 000» թիվը՝ «210 000 000» թվով.
2) 2-րդ կետի «ՔԱՆԱԿԸ» սյունակում «75 000» թիվը փոխարինել «225 000» թվով, իսկ «ԱՐԺԵՔԸ (ԴՐԱՄ)» սյունակում «77 500 000» թիվը՝ «232 500 000» թվով.
3) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «133 000 000» թիվը փոխարինել «445 500 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |