ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 195-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`
Հայաստանի Հանրապետությունում ծանր հանցագործությունների դեպքում գույքի բռնագանձման, հարուցված քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացման, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 30-ի նիստում հավանության արժանացած «Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման վերաբերյալ» և «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգերով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու և մինչև 2019 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման փաթեթ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 1 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 195-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ասատրյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ա. Ավանեսյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ե. Կիրակոսյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ |
Ռ. Բադասյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
Դ. Մելքոնյան |
- ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Հովհաննիսյան |
- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ |
Ս. Սարգսյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետի տեղակալ |
Դ. Ազատյան |
- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Սեդրակյան |
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ) |
Մ. Շահվերդյան |
- ՀՀ դատական դեպարտամենտի իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |