ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մայիսի 2021 թվականի N 723-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) N 1 հավելվածի ամբողջ տեքստում «435» թիվը փոխարինել «437» թվով.
2) N 1 հավելվածի 11-րդ կետում «152,798» թիվը փոխարինել «153,398» թվով, իսկ «533,522» թիվը՝ «535,802» թվով.
3) N 1 հավելվածի 12-րդ կետում «617.0» թիվը փոխարինել «622․0» թվով, իսկ «2020» թիվը՝ «2024» թվով.
4) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 436-րդ և 437-րդ կետերով.
« |
|
». |
5) N 3 հավելվածի 13-րդ, 29-րդ, 33-րդ, 38-րդ և 45-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
« |
|
». |
6) N 3 հավելվածի «Ընդամենը» տողում «11264» թիվը փոխարինել «11227» թվով, իսկ «Ընդամնեը 2-րդ փուլ» տողում «10626» թիվը՝ «10725» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2021 թվական: