ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 286-Ա
«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ-ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող՝ 14,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01003187) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01825631) 2021 թվականի մարտի 10-ին կնքված փոխըմբռնման հուշագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 38 հատ ջրատաքացուցչի մատակարարում` 14,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկատվություն ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 286-Ա որոշման |
«ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղական բնակավայրերում սոցիալապես անապահով ընտանիքներին արտոնյալ պայմաններով տրամադրել արևային ջրատաքացուցիչներ։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«LITTLE BRIDGE SWITZERLAND» NGO, Նախագահ՝ Հիլդե Ադեհայդ Քինդ, Շվեյցարիա (Giacometti stasse 134.7000 Chur, FO0569480): |
4. |
Ծրագրի կատարողը |
«Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Զ. Սարկավագի 129/5, ՀՎՀՀ՝ 01003187, հեռ՝ 010-516-044: |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շենավան և Գեղասար բնակավայրեր։ Բնագավառը՝ սոցիալական։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում 14,000,000 դրամ : |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության տարածքում անապահով ընտանիքներ, որոնց ընտրությունը կատարվում է կազմակերպության կողմից, ուսումնասիրությունների արդյունքում։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի ապրիլի 15-ից մինչև 2024 թվականի ապրիլի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության պայմանագրեր՝ անտոկոս մարման պայմանով, որի արդյունքում ձևավորվելու է շրջանառու ֆոնդ, ուղղված նույն նպատակին՝ արևային ջրատաքացուցիչ համակարգերի ձեռքբերմանը և նույն պայմաններով գյուղական համայնքների անապահով ընտանիքներին տրամադրմանը: Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է փոխըմբռնման հուշագիր 14,000,000 դրամի չափով, տեղադրման միջոցառումները կկատարվեն երկու ամսվա ընթացքում։ 38 հատ ջրատաքացուցիչ կտեղադրվի կազմակերպության կողմից ընտրված սոցիալապես անապահով ընտանիքների համար՝ 2021 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը |
10. |
Ձեռք բերվող, ներմուծվող, ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Արևային ջրատաքացուցիչները ձեռք բերելու համար կնքվել է փոխըմբռնման հուշագիր 14,000,000 միլիոն դրամի չափով։ Կախված շահառու ընտանիքների քանակությունից տեղադրվելու է 200, 250 և 300 լիտրանոց արևային ջրատաքացուցիչներ։ Յուրաքանչյուր ջրատաքացուցիչը տեղադրվում է 10 օրվա ընթացքում։ Ջրատաքացուցիչները հինգ տարով սպասարկման և թերությունների վերացման երաշխիքի ներքո են լինելու և անխափան աշխատելու համար ունենալու են թերությունների վերացման եռօրյա արձագանքման պայմանագիր։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում համագործակցելու ենք Լոռու մարզի Ծաղկաբեր, Մեծ Պառնի, Շենավան և Գեղասար բնակավայրերի ղեկավարության հետ։ Հետագայում համագործակցությունը կընդլայնվի: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպություն աշխատակազմի մշտադիտարկման միջոցով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
08.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|