Գլխավոր տեղեկություն
Համար
N 399-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2020 թվականի N 399-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N Մ-375-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 12-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնում» ծրագրի մասին» N Մ-375-Ա որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 16-ի N 399-Ա

որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի կառույցների վերականգնումը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագիրը կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Շիրակի մարզ, գ. Հառիճ: Հոգևոր:

6.

Ծրագրի բյուջեն

57.200.360 դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, համայնք:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

13 ապրիլ, 2017 թ. - 01 դեկտեմբեր, 2020 թ.:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնում, որի գումարը կազմում է 57.200.360 դրամ:

Աշխատանքներն իրականացվելու են «Միհրշին» ՍՊԸ-ի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Նորք-Մարաշ, 17 փողոց, տուն 72, ՀՎՀՀ՝ 00930335):

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի հոգևոր կառույցների վերականգնման աշխատանքները՝ 57.200.360 դրամով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան