ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
7 հոկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34 գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 34
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 389. |
Ապահովագրության մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 390. |
Ապահովագրության ձևերը |
Ապահովագրությունն իրականացվում է կամավոր և պարտադիր ապահովագրության ձևերով:
Հոդված 391. |
Պարտադիր ապահովագրությունը |
Պարտադիր ապահովագրության տեսակները սահմանվում են օրենքով:
Հոդված 392. |
Ապահովագրության պայմանագիրը |
Ապահովագրության պայմանագրով ապահովագրողը պայմանագրում նշված ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ պարտավորվում է կյանքի և ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրին (նրա իրավահաջորդին) կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը, կատարել ապահովագրական հատուցում` ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:
Ապահովադիրը պարտավորվում է ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում կատարել ապահովագրական մուծումներ:
Հոդված 393. |
Ապահովագրության մասին կանոնները |
Ապահովագրության կանոնները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով և ապահովագրության պայմանագրերով»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|