Գլխավոր տեղեկություն
Համար
N 1778-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1778-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 50-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքի մաս ու շենք և «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքի մաս ամրացնելու մասին» N 50-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին և 2-րդ կետերից հանել համապատասխանաբար (2400 քառ.մետր) և (800 քառ.մետր) բառերը.

2) որոշման 1-ին կետի (250 քառ. մետր) և (100 քառ. մետր) թվերի և բառերի փոխարեն համապատասխանաբար լրացնել (327.13 քառ. մետր) և (111.59 քառ. մետր) թվերը և բառերը.

3) որոշման վերնագրում և 1-ից 3-րդ կետերում «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» և «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» բառեր փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» և «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» բառերով:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան