Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 73-Ա

 

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 88,901,840 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,933,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 183,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,558,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 16-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Սպարապետ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 06915002) հետ 2018 թվականի հունվարի 8-ին կնքված` N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերում` 30,014,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Մխիթար Սիմոնյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 86035603) հետ 2018 թվականի հունվարի 8-ին կնքված` N 1/01-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հացամթերքի ձեռքբերում` 2,184,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Միքայել Բարաթյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 66900513) հետ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված` N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերք-մսային կիսաֆաբրիկատների ձեռքբերում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված՝ N Ե 2823-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,185 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. մարտի 1

Երևան

  

        

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 73-Ա

որոշման

       

Բ Ա Ր Ե Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

      

«ՕՐՐԱՆ-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին

     

1

Ծրագրի նպատակները

Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը

3   

Բարեգործը (բարեգործները)

Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Սերժ Թանկյան (ԱՄՆ) , Ակիյան ընտանիք

4

Ծրագրի կատարողը

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն

    

ՀՎՀՀ՝ 02552842

     

Հասցե՝ Առաջին Եկմալյան 6

      
Երևան, Հայաստանի Հանրապետություն

      
Հեռ.՝ 53-51-67

5

Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Սոցիալական բնագավառ

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն կազմում է 88,901,840 դրամ:

7

Բարեգործություն ստացողը

 6-16 տարեկան 130 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում։ Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, բաժանված կամ ազատազրկված ծնողներ ունեն։

       

30 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:

       

Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով։ Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բժիշկը և գործադիր տնօրենը։ Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական բաժնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ։

      

8

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն սկսվել է 2009 թ. հոկտեմբերից և այն շարունակական է: Սույն ծրագիրը նախատեսված է 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար: Այն կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործել իր առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ:

9

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Օրրան ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն։

Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 30 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների։

130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև՝ խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան կազմում է 40681732 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 34598400 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) 4,083,332 դրամ),

բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,216,663 դրամ (բժշկական- սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռքբերում ՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի ՝ 916,663 դրամ),

 սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝տարեկան 4,450,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում ՝ 3,250,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի ՝ 1,200,000 դրամ),

մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,116,662 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,116,662 դրամ, մշակութային միջոցառումներ՝ թատրոն, կինո, պիկնիկ՝ 2,000,000 դրամ ),

դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում դպրոցից հետո. շաբաթական 6 օր 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,124,683 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 6,924,683 դրամ), ձեռարվեստի խմբակներ` մաքրամե, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 3,716,660 դրամ (նյութեր՝ ձեռարվեստական կենտրոնի համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 2,916,660 դրամ ),

արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիք), տարեկան՝ 1,000,000 դրամ,

նվիրատվություն.

- ծայրաստիճան կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի , գազի, բնակարանի վարձի վճարում համար, տարեկան ՝ 6,300,000 դրամ ,

- 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝

6,240,000 դրամ:

Ընդամենը՝ 74,846,400 դրամ։

Կազմակերպչական ծախսերը՝ 14,055,440 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 88,901,840 դրամ:

10

6

N

Ամսաթիվը

Պայմանագրի

կամ հաշիվ

ապրանքագրի համարը

Կազմակերպության

կամ մատակարարի

անվանումը

Նկարագրությունը

դրամ

տարեկան

առանց

ԱԱՀ-ի

 

1

06.02.13

117345015

« Վեոն Արմենիա» ՀՁ ՓԲԸ

Հեռախոսային, ինտերնետային կապի
մատակարարում

600,000

2

01.04.2014

03108134796

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Գազի մատակարարում

3,200,000

3

22.08.17

218150806

«Վեոլիա Ջուր»
ՓԲԸ

Խմելու ջրի մատակարարում

200,000

4

17.01.2012

Պայմանագիր N 000502,

« Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մ/ճ (Վանաձոր էլ.ցանց)

Էլեկտրաէներգիայի
մատակարարում

1,700,000

5

16.12.18

Պայմանագիր N 4-293

«Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ

Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցում

106,555

6

08.01.2018

Պայմանագիր N V-002

«Սպարապետ» ՍՊԸ

Մթերքի ձեռքբերում

30,014,400

7

08.01.2018

Պայմանագիր N 1/01-18

«Մխիթար Սիմոնյան» ԱՁ

Հացի ձեռքբերում

2,184,000

8

18.10.2018

Պայմանագիր N V-002

«Միքայել Բարաթյան» ԱՁ

Միս և մսամթերք

2400000

9

          

Բենզինի ձեռքբերում

200,000

10

           

Գրենական պիտույքների,
դպրոցական պայուսակների ձեռքբերում

1,200,000

11

        

Ձմեռային կոշիկների, հագուստի ձեռքբերում

3,250,000

12

        

Ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում

800,000

13

        

Գրասենյակային ծախսեր

435,000

14

        

Արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ)

1,000,000

15

09.11.2018

Պայմանագիր N 2823-22

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ

Գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության մատուցում

68,184

16

        

խոհանոցային սարքավորումների
ձեռքբերում

800,000

17

        

խոհանոցային պարագաների
ձեռքբերում

1,200,000

18

        

բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում

300,000

19

        

մշակութային պարագաների ձեռքբերում, թատրոն, կինո, պիկնիկ

2,000,000

                

Ընդամենը

51658139

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կենցաղային ծախսեր` պայմանագրեր «Վեոն Արմենիա»-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի, «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ:

 ջուր` 200,000 դրամ,

 

 էլեկտրաէներգիա` 1,700,000 դրամ,

 

 հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ ,

  

 գազ՝ 3,200,000 դրամ,

 

 գրասենյակային ծախսեր՝ 435,000 դրամ,

   

 բենզին՝ 200,000 դրամ,

   

 գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ,

 գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ,

     

 աշխատավարձ վարչական աշխատողների (ադմինիստրատոր, ֆոնդերի հայթայթող)՝ 7,545,701 դրամ :

   

Ընդամենը 14,055,440 դրամ

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ

1. ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով

   

2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   

3. ՀՀ առողջապահության նախարարություն

   

4. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

   

5. Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական վարչություններ

   

6. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ

   

7. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ

    

«Օրրանը» համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարություն 2003 թ.հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին:

ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին,

գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» ԲՀԿ –ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով,

 ամսական հաշվետվություններ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին,

ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան