Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

1 մարտի 2019 թվականի N 62-Ա

    

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 94,963,576 դրամ արժողությամբ «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01559706) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02505322) հետ 2018 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական նյութերի նախատպագրական, տպագրական և այլ պոլիգրաֆիկական ծառայությունների մատուցում` 10,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 179/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին կնքված` N 008/117575807 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում GSM շարժական կապի (ինտերնետային) ծառայությունների մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի հունիսի 16-ին կնքված` N 10738080 (բաժանորդ N 151751) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 27-ին կնքված` N 147599 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 18-ին կնքված` N 145521 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 660,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2014 թվականի օգոստոսի 20-ին կնքված` N 7053347 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի մայիսի 30-ին կնքված` N 147861 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 82,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2012 թվականի հոկտեմբերի 31-ին կնքված` N 2218982 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 73,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` N 2547587 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 45,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2011 թվականի հունիսի 9-ին կնքված` N 1564770 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 73,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Յուքոմ» ՍՊԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 2705931 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 73,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

      

2019 թ. մարտի 1

Երևան

          

    

       

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 62-Ա որոշման

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»

2019 թ.

     

1.

Ծրագրի նպատակները

Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության գերակա խնդիրների 105-րդ կետի պահանջի և ՀՀ ԿԳ նախարարի 2017 թվականի օգոստոսի 31-ի թիվ 991-Ա/2 հրամանի (փաստաթղթերի պատճենները

կցված են)`

        

Իրականացնել.

                      

1) Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ «Տեխնոլոգիա» առարկայի հաստատված ծրագիրը 2019 թ. համար՝ հանրապետության բոլոր դպրոցների բոլոր 2-րդ և 3-րդ դասարաններում:

              

2) Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ՝ «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ծրագիրը 2019 թ. համար՝ հանրապետության բոլոր դպրոցների մեկական 4-րդ և մեկական 5-րդ դասարաններում:

            

3) «Ձեռնարկատիրություն» առարկայի ծրագիրը 2019 թ. համար` հանրապետության 350 դպրոցների 10-րդ դասարաններում և 229 դպրոցների 11-րդ դասարաններում:

           

4) 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ձեռնարկի ստեղծումը:

              

Ծրագրի մասնակիցներն են.

               

 Հանրապետության բոլոր դպրոցների` Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրում ներգրավված բոլոր 2-րդ և 3-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչները և աշակերտները,

      

Հանրապետության բոլոր դպրոցների` փորձարկման ծրագրում ներգրավված բոլոր դպրոցների մեկական 4-րդ և 5-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցիչները և աշակերտները,

            

Հանրապետության 350 դպրոցների 10-րդ դասարաններում և 229 դպրոցների 11-րդ դասարաններում «Ձեռնարկատիրություն» առարկան պարապող ուսուցիչները և աշակերտները,

       

Բիզնես ոլորտի կամավորները:

       

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը:

3.

Բարեգործ(ներ)ը

«Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպություն» հասարակական կազմակերպություն

JA Worldwide

177 Milk Street, Suite 100

Boston, MA 02109

+617 315 8563

www.jaworldwide.org

jaww@ja.org

«Միջազգային Համագործակցության Գերմանական Խնայբանկերի Միություն» հիմնադրամ

(Savings Banks Foundation for Interbational Cooperation SBFIC), www.sparkassenstiftung.de

 

4.

Ծրագրի կատարողը

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպություն

ՀՎՀՀ՝ 01559706

Իրավաբանական հասցե` ք. Երևան, Նորք - Մարաշ, 15 փողոց, 50 տուն

Գործունեության վայր` ք. Երևան, Առաջին Եկմալյան 6 («Օրրան» կազմակերպության շենք)

Հեռ.՝ 53-51-67

 

5.

Ծրագրի իրականացման վայր(եր)ը,

բնագավառը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցները
Հանրակրթության բնագավառ

 

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն` 94 963 576 (իննսունչորս միլիոն ինը հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր յոթանասունվեց) դրամ

 

7.

Բարեգործություն ստացողը

  ՀՀ 10 մարզերը և Երևան քաղաքը

  Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրում ներգրավված` բոլոր 2-րդ և 3-րդ դասարանների շուրջ 77 920 աշակերտները և  3 444 ուսուցիչները

  Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի փորձնական ծրագրի մեջ ներգրավված` 4-րդ և 5-րդ դասարանների շուրջ 50 280 աշակերտները և 2 514 ուսուցիչները

  Հանրապետության 350 ավագ և միջնակարգ դպրոցների 350 ուսուցիչները և շուրջ 7000 աշակերտները

  Հանրապետության 229 ավագ և միջնակարգ դպրոցների 229 ուսուցիչները և շուրջ 5000 աշակերտները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի սկիզբը` 1 հունվարի 2019 թ.

Ծրագրի ավարտը` 31 դեկտեմբերի 2019 թ.

9.

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն անդամակցում է «Միջազգային պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը: Այն ունի մարզային գրասենյակներ ՀՀ բոլոր մարզերում: Կազմակերպությունն ունի ավտոմեքենա`գրասենյակի տնօրինության կողմից մարզային և դպրոցական այցելություններն իրականացնելու համար: Ծրագրի դպրոցների աշխատանքները կհամակարգվեն կազմակերպության մարզային համակարգողների կողմից: Ծրագրի բոլոր դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկներն արդեն իսկ երաշխավորված են ՀՀ ԿԳ նախարարության կողմից:

   

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի իրականացման համար նախատեսված հիմնական միջոցառումներն են.

Փուլը

Նկարագրությունը

Ժամկետը

Ֆինանսական

միջոցների

ծավալը

I
փուլ

Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում. արժեքը` 727 500 դրամ:

Վերապատրաստման վկայագրերի տպագրություն և հանձնում 2018 թ. օգոստոսից նոյեմբեր ամիսներին վերապատրաստված ուսուցիչներին. արժեքը` 1 290 000 դրամ:

Գրենական պիտույքներ. արժեքը` 112 000 դրամ:

Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 7 023 144 դրամ:

     

Ընդհանուր գումարը`9 152 644 դրամ:

հունվարից մարտ 2019 թ.

  

  

  

 

դրամ

II փուլ

Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում. արժեքը` 727 500 դրամ:

Տոնավաճառի կազմակերպում ձեռնարկատիրական կրթության աշակերտների և ուսուցիչների համար (շուրջ 300 աշակերտների և 40 ուսուցիչներ). արժեքը` 1 160 000 դրամ:

Քննությունների կազմակերպում՝ Ձեռնարկատիրական կրթության ամառային ճամբարի լավագույն 100 աշակերտների ընտրության նպատակով. արժեքը` 1 000 000 դրամ:

Ծրագրի աշակերտների, ուսուցիչների հետ հանդիպումների կազմակերպման համար դահլիճի վարձակալում ՀԱՀ-ում. արժեքը` 120 000 դրամ:

Ծրագրի գնահատման հարցաշարերի, քննական թեստերի տպագրություն. արժեքը` 150 000 դրամ: Գրենական պիտույքներ. արժեքը` 117 000 դրամ:

Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝

7 023 144 դրամ:

     

Ընդհանուր գումարը` 10 297 644 դրամ:

ապրիլից հունիս 2019 թ.

III փուլ

Ամառային ճամբարի կազմակերպում ծրագրի 100 լավագույն աշակերտների և 10 ուսուցիչների համար. արժեքը` 10 300 000 դրամ:

«Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացների կազմակերպում բոլոր 4-րդ դասարանների տեխնոլոգիայի ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով 1950 ուսուցիչ:

«Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրի շրջանակներում փորձարկման նպատակով՝ վերապատրաստման դասընթացների կազմակերպում բոլոր դպրոցների 1-ական 5-րդ դասարանի տեխնոլոգիայի ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով 1400 ուսուցիչ, արժեքը` 20 269 000 դրամ:

Վերապատրաստման դասընթացների կազմակերպում ծրագրում ընդգրկված նոր դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով 500 ուսուցիչ. արժեքը` 1 633 000 դրամ:

«Տեխնոլոգիա» առարկայի և Ձեռնարկատիրական կրթության ձեռնարկների տպագրություն 2-րդ (շուրջ 1000 օրինակ), 3-րդ (շուրջ 1000 օրինակ), 4-րդ (շուրջ 3000 օրինակ) և 5-րդ դասարանների (շուրջ 3000 օրինակ), 10-րդ (շուրջ 4000 օրինակ) և 11-րդ (շուրջ 4000 օրինակ) դասարանների համար. արժեքը` 10 000 000 դրամ:

Գործուղումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրի շրջանակներում 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների վերապատրաստումները կազմակերպելու համար. արժեքը` 727 500 դրամ:

Գրենական պիտույքներ. արժեքը` 150 000 դրամ:

Վերապատրաստման վկայագրերի տպագրություն և հանձնում ուսուցիչներին (շուրջ 4000 օրինակ) արժեքը` 700 000 դրամ:

Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ). արժեքը` 7 023 144 դրամ:

      

Ընդհանուր գումարը` 50 802 644 դրամ:

հուլիսից սեպտեմբեր 2019 թ.

IV

փուլ

Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա» առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ դասարաններում. արժեքը` 727 500 դրամ

Գրենական պիտույքներ. արժեքը` 120 000 դրամ:

Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են դասախոսություններ, կազմակերպում են գործնական պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 7 023 144 դրամ:

      

Ընդհանուր գումարը` 7 870 644 դրամ:

հոկտեմբերից դեկտեմբեր 2019 թ.

    

Ընդամենը` 78 123 576 (յոթանասունութ միլիոն հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր յոթանասունվեց) դրամ:

Ծրագրի կազմակերպական ծախսեր` 16 840 000 (տասնվեց միլիոն ութ հարյուր քառասուն հազար) դրամ:

Ընդհանուր ծրագրի բյուջեն՝ 94 963 576 (իննսունչորս միլիոն ինը հարյուր վաթսուներեք հազար հինգ հարյուր յոթանասունվեց) դրամ:

10.

Ձեռքբերվելիք (ներմուծվող) ապրանքներ, ծառայություն-ների և աշխատանք-ների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

N

Ամսաթիվ

Պայմանագրի

կամ հաշիվ

ապրանքագրի համարը

Կազմակերպության

կամ մատակարարի

անվանումը

Նկարագրությունը

ՀՀ դրամ

տարեկան

առանց ԱԱՀ

 

1.

02.09.13

008/117575807

«ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ
ՀՎՀՀ 02500052

Ինտերնետի

մատակարարում Սյունիքի մարզի համար (7500 դր*12 ամիս)

90000

2.

18.05.11

Պայմանագիր
N 145521

«ՄՏՍ Հայաստան»
ՀՎՀՀ 01551651

Հեռախոս. կապի
մատակարարում

720000

3.

20.08.14

Պայմանագիր
N 7053347

«ՄՏՍ Հայաստան»
ՀՎՀՀ 01551651

Ինտերնետի
մատակարարում Երևանի գրասենյակի (7500դր*12 ամիս)

90000

4.

27.05.11

Պայմանագիր
N 147599

«ՄՏՍ Հայաստան»
ՀՎՀՀ 01551651

Ինտերնետի
մատակարարում Արարատի մարզի համար (7500դր*12 ամիս)

90000

5.

30.05.11

Պայմանագիր
N 147861

«ՄՏՍ Հայաստան»
ՀՎՀՀ 01551651

Ինտերնետի
մատակարարում Գեղարքունիքի մարզի համար (7500դր*12 ամիս)

90000

6.

16.06. 11

Պայմանագիր
N 151751

«ՄՏՍ Հայաստան»
ՀՎՀՀ 01551651

Ինտերնետի
մատակարարում Վայոց Ձորի մարզի համար (7500դր*12 ամիս)

90000

7.

30.09.13

Պայմանագիր
N 2547587

«Յուքոմ» ՍՊԸ
ՀՎՀՀ 00024873

Ինտերնետի
մատակարարում Տավուշի մարզի համար (4167 դր*12 ամիս)

50000

8.

31.10.12

Պայմանագիր
N 2218982

«Յուքոմ» ՍՊԸ
ՀՎՀՀ 00024873

Ինտերնետի
մատակարարում Կոտայքի մարզի համար (6667 դր*12 ամիս)

80000

9.

09.06.11

Պայմանագիր
N 1564770

«Յուքոմ» ՍՊԸ
ՀՎՀՀ 00024873

Ինտերնետի
մատակարարում Արմավիրի և Արագածոտնի մարզերի համար (6667 դր*12 ամիս)

80000

10.

01.04.14

Պայմանագիր
N 2705931

«Յուքոմ» ՍՊԸ
ՀՎՀՀ 00024873

Ինտերնետի
մատակարարում Լոռու մարզի համար (6667 դր*12 ամիս)

80000

12.

          

Տարեկան ֆինանսական աուդիտի իրականացում

1300000

13.

     

«Ռիպա» հանգստյան տուն, Ծաղկաձոր

100 լավագույն աշակերտների համար ամառային ճամբարի կազմակերպում

9000000

14.

        

Դպրոցական գրենական պիտույքների ձեռքբերում

881000

15.

          

Տրանսպորտային ծառայություն ուսուցիչների վերապատրաստման համար

10666000

16.

        

Ուսուցիչների վերապատրաստում

7173000

18.

     

«Ֆլեշ» ՍՊԸ

Կազմակերպության մարզային այցելությունների համար բենզինի ձեռքբերում

2000000

19.

       

մեքենայի տեխնիկական սպասարկում

100000

20.

     

«Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ

Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրություն

10000000

21.

        

Ամառային ճամբարի մասնակիցների տեղափոխում ավտոբուսով

2000000

22.

     

«Արֆարմացիա» ՓԲԸ

Դեղորայքի ձեռքբերում ամառային ճամբարի մասնակիցների համար

100000

23.

      

Ապրանքներ և պարագաներ ամառային ճամբարի համար

200000

24.

     

«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամ

Լսարանի և սարքավորումների սպասարկում

120000

25.

       

Ծրագրային հարցաշարերի, բազմացում

850000

26.

        

Ծրագրի մասնակցության սերտիֆիկատի տպագրում

1290000

            

Մարզային համակարգողների տրանսպորտային փոխադրումներ

2910000

           

Տոնավաճառի կազմակերպում (սեղանների, աթոռների, վրանների վարձակալություն)

160000

              

Տոնավաճառի կազմակերպում տրանսպորտային ծախսեր

1000000

              

Վերապատրաստումների ընդմիջումների ծախս (սուրճ, ճաշ)

3681000

             

Վճարումներ համապատասխան մասնագետներին

28092576

      

Ընդամենը

     

82963576

 
           

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

Կենցաղային ծախսեր` պայմանագրեր «Օրանժ Արմենիա» ՓԲԸ («Յուքոմ»)

«ԱրմենՏել» ՓԲԸ («Վեոն Արմենիա»), «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ («ՄՏՍ Հայաստան») , «Ֆլեշ» ՍՊԸ , «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի ընկերությունների հետ:

բենզինի ձեռքբերում՝ 2, 000, 000 դրամ

հեռախոս` 720, 000 դրամ

ինտերնետ՝ 720,000 դրամ

ֆինանսական աուդիտ՝ 1,300,000 դրամ

մեքենայի տեխնիկական սպասարկում՝ 100, 000 դրամ

աշխատավարձ ադմինիստրատիվ աշխատողներին՝ 12000000 դրամ

Ընդամենը՝ 16 840 000 (տասնվեց միլիոն ութ հարյուր քառասուն հազար) դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

1. ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով

2. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

3. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

4. ՀՀ կենտրոնական բանկ

5. Երևանի քաղաքապետարան

6. ՀՀ մարզպետարաններ

7. Տեղական ինքնակառավարման մարմիններ

8. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք ծրագրեր են իրականացնում կրթության ոլորտում

9. Գործարար ընկերություններ, ԶԼՄ-ներ

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

● ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին,

ամսական եւ եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվությունների ներկայացում ծրագիրը ֆինանսավորողին,

ամսական հաշվետվություններ ՀՀ ֆինանսների նախարարությանը,

ֆինանսական աուդիտի իրականացում:

       

    

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան