Գլխավոր տեղեկություն
Համար
N 1171-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2018 թվականի N 1171-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 30-ի N 66 որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զորավար Վարդանի փող., 12/1 հասցեում գտնվող 1 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիրը 10-001-0135-0081) և 12,420,000 դրամ կադաստրային արժեքով հողամասը և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` հողամասի նվիրատվության մասին պայմանագրի կնքման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 
2018 թ. հոկտեմբերի 23
Երևան