ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1646-Ա
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ 1279169136 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ որոշման հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN |
Գույքի անվանումը |
Չափի միավորը |
Տրամագիծը |
Երկարությունը կամ քանակը |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնք՝ |
|||||
1) |
գյուղ Վահրավար, Մեղրի քաղաքի բարձր ճնշման կողմնատար գազատար |
մ |
d=168.3 |
1061 |
02102017-09-0029 |
|
2) |
գազաբաշխիչ կայանի սարքերի և սարքավորումների համալիր |
հատ |
1 |
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի պահանջվում: | ||
2. |
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Մեղրի քաղաք՝ |
|||||
1) |
ցածր ճնշման գազատարներ |
գծմ |
d=20-159 մմ |
15517.5 |
02102017-09-0030 |
|
2) |
միջին ճնշման գազատարներ |
գծմ |
d=57-219.1 մմ և ստորգետնյա Պէ d=60 մմ |
4120 |
||
3) |
սնող միջին ճնշման գազատարներ |
գծմ |
d=219.1 մմ, d=325 մմ և ստորգետնյա Պէ d=225 մմ |
6904 |
||
4) |
գլխամասային հաշվիչ հանգույց` G-650 |
հատ |
1 |
Գազատարների բաղկացուցիչ մասեր են և առանձին պետական գրանցում չեն պահանջում: | ||
5) |
պահարանային գազակարգավորիչ (ՊԳԿԿ) |
հատ |
8 |
|||
3. |
ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքի Ագարակ քաղաքի գազամատակարարման ցանց՝ |
|||||
1) |
ցածր ճնշման գազատարներ |
մ |
d=32-159 մմ |
2845 |
02102017-09-0028 |
|
2) |
միջին ճնշման գազատարներ |
մ |
d=57-219.1 մմ, ստորգետնյա d=222 մմ, d=159 մմ |
1890 |
||
3) |
պահարանային գազակարգավորիչ |
հատ |
|
4 |
|
Գազատարների |
4. |
Այլ նյութական արժեքներ |
|
|
|
|
|
1) |
գազի կենցաղային հաշվիչներ G-4 |
հատ |
|
1500 |
|
Իրավունքների պետական |
2) |
խցանային փականներ |
հատ |
|
5122 |
|
Իրավունքների պետական |
Ընդամենը՝ 1279169136 դրամ հաշվեկշռային արժեքով:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |