ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
2 նոյեմբերի 2017 թ. |
N 3880-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 899-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին և 3-րդ մասին համապատասխան՝
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի և ատեստավորման ընթացակարգերը հաստատելու մասին» N 899-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հանձնաժողով ստեղծելու որոշումն ընդունվում է յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ։».
2) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը Աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում՝ www.yerevan.am:».
3) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել «, որը պետք է լինի տվյալ մրցույթի անցկացման օրվան նախորդող 10-րդ օրը.» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի 19-րդ կետից և 27-րդ կետից հանել «վերջին» բառը.
5) որոշման N 1 հավելվածի 33-րդ կետի և N 2 հավելվածի 22-րդ կետի «ամփոփաթերթի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անձը հաստատող փաստաթուղթը բաց վիճակում դնում սեղանին։» բառերը փոխարինել «ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ամփոփաթերթի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև ամիս, ամսաթիվը և, այն անջատելով հիմնական մասից, գցում է ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ։» բառերով.
6) որոշման N 1 հավելվածի 34-րդ կետի և N 2 հավելվածի 23-րդ կետի «թերթիկը» բառը փոխարինել «տետրերը» բառով.
7) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի և N 2 հավելվածի 25-րդ կետի «թերթիկում» բառը փոխարինել «տետրում» բառով.
8) որոշման N 1 հավելվածի 38-րդ կետի և N 2 հավելվածի 27-րդ կետի «ամփոփաթերթիկում նախատեսված տեղում ստորագրում է, նշում անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը և գցում» բառերը փոխարինել «ամփոփաթերթի հիմնական մասը գցում է» բառերով.
9) որոշման N 1 հավելվածի 47-րդ կետը և N 2 հավելվածի 36-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հանձնաժողովի քարտուղարի կողմից մեկ առ մեկ ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը մաքրելուց հետո, Հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը և կտրոնը հանձնում թեստային առաջադրանքը լրացնողին՝ ծածկաշերտը ինքնուրույն մաքրելու և կտրոնի համարը բարձրաձայնելու համար, որից հետո ամփոփաթերթի կտրոնը և հիմնական մասը ամրացվում են իրար։».
10) որոշման N 1 հավելվածի 69-րդ կետից և N 2 հավելվածի 57-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը.
11) որոշման N 1 հավելվածի 88-րդ կետի և N 2 հավելվածի 81-րդ կետի 2-րդ պարբերությունների «երկու» բառը փոխարինել «երեք» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|