Գլխավոր տեղեկություն
Համար
N 1095-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.09.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1095-Ա

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 2007 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված անհատույց օգտագործման N 56/007 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր՝ նախատեսելով, որ դրա նոտարական վավերացման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում՝

1) սահմանված կարգով ապահովել «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 35/1 (նախկինում՝ Սպանդարյան փողոցի N 35) հասցեում գտնվող՝ 21851024 դրամ սկզբնական արժեքով ու 2239.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ մասնաշենքի (իրավունքի գրանցման 2007 թվականի նոյեմբերի 14-ի N 2348439 օգտագործման վկայական), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող ուսումնական մասնաշենքից՝ 8873500 դրամ սկզբնական արժեքով ու 1811.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի (իրավունքի գրանցման 2005 թվականի ապրիլի 5-ի N 1461358 օգտագործման վկայական) և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Տերյան փողոցի N 1ա հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքից՝ 5653200 դրամ սկզբնական արժեքով, 1031.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի ու 201 քառ. մետր հրաձգարանի (իրավունքի գրանցման 2005 թվականի ապրիլի 22-ի N 1267425 օգտագործման վկայական) (այսուհետ՝ գույք) հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 11

Երևան