Գլխավոր տեղեկություն
Համար
N 689-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.07.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.28/41(1316) Հոդ.654
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2017 թվականի N 689-Ն

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) ընդերքօգտագործման թափոնների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

  

2017 թ. հունիսի 23

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 689-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ՝ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) վտանգավորության դասը սահմանվում է շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցության աստիճանով՝ թափոնի անուղղակի կամ ուղղակի ազդեցության դեպքում՝ համաձայն հետևյալ չափանիշների՝

NN
ը/կ

Շրջակա միջավայրի վրա թափոնների վնասակար ազդեցության աստիճանը

Թափոնների՝ շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին դասելու չափանիշները

Թափոնի վտանգավորության դասը շրջակա միջավայրի համար

1.

ՇԱՏ ԲԱՐՁՐ

Էկոլոգիական համակարգն անդառնալիորեն խախտված է: Վերականգնման ժամանակահատվածը բացակայում է:

Ι ԴԱՍ
ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ

2.

ԲԱՐՁՐ

Էկոլոգիական համակարգը խիստ խախտված է: Վերականգնման ժամանակահատվածը 30 տարուց պակաս չէ՝ վտանգավոր ազդեցության աղբյուրի լրիվ վերացումից հետո:

ΙΙ ԴԱՍ
ԲԱՐՁՐ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ

3.

ՄԻՋԻՆ

Էկոլոգիական համակարգը խախտված է: Վերականգնման ժամանակահատվածը 10 տարուց պակաս չէ՝ գոյություն ունեցող աղբյուրից վտանգավոր ազդեցության նվազումից հետո:

ΙΙΙ ԴԱՍ
ՉԱՓԱՎՈՐ ՎՏԱՆԳԱՎՈՐ

4.

ՑԱԾՐ

Էկոլոգիական համակարգը խախտված է: Ինքնավերականգնման ժամանակահատվածը 3 տարուց պակաս չէ:

ΙV ԴԱՍ
ՔԻՉ ՎՏԱՆԳԱՎՈՐ

5.

ՇԱՏ ՑԱԾՐ

Էկոլոգիական համակարգը գործնականորեն խախտված չէ:

V ԴԱՍ
ԳՈՐԾՆԱԿԱՆՈՐԵՆ ԱՆՎՏԱՆԳ

2. Թափոնների՝ շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին դասելն իրականացվում է հաշվարկային մեթոդով:

3. Թափոնների՝ շրջակա միջավայրի համար վտանգավորության դասին հաշվարկային մեթոդով դասելն իրականացվում է շրջակա միջավայրի վրա թափոնի ազդեցության դեպքում դրա վտանգավորության աստիճանը բնութագրող (K) ցուցանիշի հիման վրա, որը հաշվարկվում է թափոնը կազմող նյութերի (այսուհետ՝ թափոնի բաղադրիչներ) վտանգավորության ցուցանիշների գումարով, շրջակա միջավայրի համար (Ki):

4. Թափոնների բաղադրիչների ցանկը և դրանց քանակական պարունակությունը հաստատվում են ըստ ելային հումքի բաղադրության և դրա վերամշակման տեխնոլոգիական պրոցեսների կամ քիմիական քանակական անալիզի արդյունքների:

5. Թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի ցուցանիշը (Ki) հաշվարկվում է, որպես թափոնի բաղադրիչների կոնցենտրացիաների (Ci) և շրջակա միջավայրի համար դրա վտանգավորության աստիճանի գործակցի (Wi) հարաբերություն:

6. Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակիցը թափոնի բաղադրիչի քանակին թվապես հավասար պայմանական ցուցանիշ է, որից ցածր արժեքի դեպքում թափոնը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի թողնում: Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակցի չափման միավորը պայմանականորեն ընդունվում է որպես մգ/կգ:

7. Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակցի որոշման համար ըստ թափոնի յուրաքանչյուր բաղադրիչի հաստատվում են տարբեր բնական միջավայրերում շրջակա միջավայրի համար դրանց վտանգավորության հետևյալ աստիճանները՝

NN
ը/կ

Թափոնի բաղադրիչի վտանգավորության առաջնային ցուցանիշները

Թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանը շրջակա միջավայրի համար՝ ըստ յուրաքանչյուր բաղադրիչի

1

2

3

4

1.

ՍԹԿհ1 (ՄԹԿ2), մգ/կգ

<1

1-10

10.1-100

>100

2.

Վտանգավորության դասը հողում

1

2

3

չի հաս-տատվում

3.

ՍԹԿջ (ՄԹՄ, ԱՄԱՄ) մգ/լ

<0.01

0.01-0.1

0.11-1

>1

4.

Տնտեսական - խմելու ջրում վտանգավորության դասը

1

2

3

4

5.

ՍԹԿձ.տ. (ԱՄԱՄ), մգ/լ

<0.001

0.001-0.1

0.011-0.1

>0.1

6.

Ձկնաբուծական նպատակով օգտագործվող ջրում վտանգավորության դասը

1

2

3

4

7.

ՍԹԿմ.օ.(ՍԹԿա.մ, ԱՄԱՄ) մգ/մ3

<0.01

0.01-0.1

0.11-1

>1

8.

Վտանգավորության դասը մթնոլորտային օդում

1

2

3

4

9.

ՍԹԿս.մ. (ԱԹՄ, ԱԹՊ), մգ/կգ

<0.01

0.01-1

1.1-10

>10

10.

Ig (S, մգ/լ/ՍԹԿջ, մգ.լ)3

>5

5-2

1.9-1

<1

11.

Ig (Cհագ, մգ/մ3/ՍԹԿա.գ)

>5

5-2

1.9-1

<1

12.

Ig (Cհագ, մգ/մ3/ՍԹԿմ.օ կամ ՍԹԿա.մ)

>7

7-3.9

3.8-1.6

<1.6

13.

Ig Kow (օկտանոլ/ջուր)

>4

4-2

1.9-0

<0

14.

LD50 մգ/կգ

<15

15-150

151-5000

>5000

15.

LC50 մգ/մ3

<500

500-5000

5001-50000

>50000

16.

LC50 ջր., մգ/լ/96ժ.

<1

1-5

5.1-100

>100

17.

ԿԴ=ԹԿՊ5/ԹՔՊ 100%

<0.1

0.01-1.0

1.0-10

>10

18.

Կայունությունը (կերպափոխությունը շրջակա միջավայրում)

առավել թունավոր արտադրանքի առաջացումը, այդ թվում՝ օժտված նոր հատկություններով կամ հեռավոր հետևանքներով

վտանգավորու-թյան այլ չափանիշներով առավել արտահայտված ներգործություն ունեցող արտադրանքի առաջացումը

արտադրանքի առաջացումը, որի թունունակությունը մոտ է ելանյութի թունունակությանը

պակաս թունավոր արտադրանքի առաջացումը

19.

Կենսակուտակում (վարքը սննդային շղթայում)

արտահայտված կուտակում բոլոր օղակներում

կուտակում մի քանի օղակներում

կուտակում օղակներից մեկում

կուտակում տեղի չի ունենում

 

Բալ

1

2

3

4

8. Սույն կարգի 7-րդ կետում օգտագործված հապավումները ներկայացված են N 1 աղյուսակում:

 

Աղյուսակ N 1

 

Հապավումների ցանկը

ՍԹԿհ (մգ/կգ)

Հողում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

ՄԹԿ

Մոտավոր թույլատրելի կոնցենտրացիա

ՍԹԿջ (մգ/լ)

Տնտեսական-խմելու և կոմունալ կենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտների ջրում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

ՄԹՄ

Մոտավոր թույլատրելի մակարդակ

ԱՄԱՄ

Ազդեցության մոտավոր անվտանգ մակարդակ

ՍԹԿձ.տ. (մգ/լ)

Ձկնատնտեսական նշանակության ջրային օբյեկտների ջրում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

ՍԹԿմ.օ. (մգ/մ3)

Բնակավայրերի մթնոլորտային օդում նյութի միջին օրական սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

ՍԹԿա.մ. (մգ/մ3)

Բնակավայրերի մթնոլորտային օդում նյութի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

ՍԹԿա.գ. (մգ/մ3)

Աշխատանքային գոտու օդում նյութի միանվագ առավելագույն սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

ԱԹՊ

Առավելագույն թույլատրելի պարունակություն

ԱԹՊ

Առավելագույն թույլատրելի մակարդակ

Տ (մգ/լ)

Թափոնի բաղադրիչի (նյութի) լուծելիությունը ջրում 200C-ում

Cհագ (մգ/մ3)

Նյութի հագեցնող կոնցենտրացիան օդում 200C-ում և նորմալ ճնշման տակ

Kow

Օկտանոլ/ջուր համակարգում 200C-ում բաշխման գործակից

LD50 (մգ/կգ)

Բաղադրիչի միջին մահացու չափաքանակը` արտահայտված գործող նյութի միլիգրամներով 1 կգ կենդանի քաշի նկատմամբ, որը բերում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահվան միանգամյա ներբերանային ներարկման դեպքում

LDմաշկ 50 (մգ/կգ)

Բաղադրիչի միջին մահացու չափաքանակը` արտահայտված գործող նյութի միլիգրամներով 1 կգ կենդանի քաշի նկատմամբ, որը բերում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահվան միանգամյա մաշկին քսելիս` միասնականացված պայմաններում

LC50 (մգ/մ3)

Նյութի միջին մահացու կոնցենտրացիա, որը բերում է փորձարկվող կենդանիների 50%-ի մահվան ինհալացիոն ճանապարհով ներթափանցելու դեպքում` միասնականացված պայմաններում

ԿԴ=ԹԿՊ5/ԹՔՊ

Կենսաբանական տրոհում (դիսիմիլացում)

LC5ջուր 50 (մգ/լ/96ժ)

Նյութի միջին մահացու կոնցենտրացիան ջրում, որը բերում է փորձարկվող ջրային կենդանիների 50%-ի մահվան (օրինակ) ձկների 96 ժամից հետո

ԹԿՊ5

Թթվածնի կենսաբանական պահանջարկ

ԹՔՊ

Թթվածնի քիմիական պահանջարկ

ՍԹԿս.մ. (մգ/կգ)

Սննդամթերքում նյութի սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

9. Wi-ի հաշվարկի համար օգտագործվող ցուցանիշների ցանկում ներառվում է տեղեկատվության ապահովման ցուցանիշը՝ շրջակա միջավայրի համար թափոնների բաղադրիչների վտանգավորության աստիճանի առաջնային ցուցանիշի վերաբերյալ տեղեկատվության բացակայության հաշվառման նպատակով:

10. Տեղեկատվության ապահովման ցուցանիշը հաշվարկվում է հաստատված ցուցանիշների թիվը (ո) 12-ի բաժանելով (Ν՝ շրջակա միջավայրի համար թափոնների բաղադրիչների առավել կարևոր, վտանգավորության առաջնային ցուցանիշների քանակն է):

11. Բալերը ներկայացվում են տեղեկատվության ապահովման փոփոխման հետևյալ տիրույթներով՝

Տեղեկատվության ապահովման փոփոխության
տիրույթներ (n/Ν)
<0.5 (n<6)
0.5-0.7 (n=6-8)
0.71-0.9 (n=9-10)
>0.9 (n>11)

Բալ
 
1
2
3
4

12. Ըստ թափոնի բաղադրիչների` շրջակա միջավայրի համար վտանգավորության աստիճանների, տարբեր բնական միջավայրերում հարաբերական վտանգավորության ցուցանիշը (շրջակա միջավայրի համար (Xi) հաշվարկվում է որպես բոլոր պարամետրերի գումարային բալերի և այդ պարամետրերի քանակի հարաբերություն:

13. Wi գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևերից մեկով՝

 

 Lg Wi =

Ներմուծեք նկարագրությունը_12677

4 – 4 / Zi ;
Zi ;
2 + 4 / (6- Zi)

1 < Zi < 2 համար
2 < Zi < 4 համար
4 < Zi < 5 համար

 

Որտեղ՝ Zi = 4 Xi/3 – 1/3

 

14. Վտանգավոր թափոնների առավել տարածված բաղադրիչների համար Wi գործակիցները ներկայացված են N 2 աղյուսակում:

 

Աղյուսակ N 2

 

Շրջակա միջավայրի համար թափոնի բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակիցը թափոնների առանձին բաղադրիչների համար

Բաղադրիչի անվանումը

Xi

Zi

Lg Wi

Wi

Ալդրին

1,857

2,14

2,14

138

Բենզ (ա)պիրեն

1,6

1,8

1,778

59,97

Բենզոլ

2,125

2,5

2,5

316,2

Հեքսաքլորբենզոլ

2,166

2,55

2,55

354

2-4 դինիտրոֆենոլ

1,5

1,66

1,66

39,8

Դի (ո)բութիլֆտալատ

2

2,33

2,33

215,44

Դիօքսիններ

1,4

1,533

1,391

24,6

Դիքլորպրոպեն

2,2

2,66

2,66

398

Դիմեթիլֆտալատ

2,166

2,555

2,555

358,59

Դիքլորֆենոլ

1,5

1,66

1,66

39,8

Դիքլորդիֆենիլեռքլորէթան

2

2,33

2,33

213,8

Կադմիում

1,42

1,56

1,43

26,9

Լինդան

2,25

2,66

2,66

463,4

Մանգան

2,30

2,37

2,73

537,0

Պղինձ

2,17

2,56

2,56

358,9

Մկնդեղ

1,58

1,77

1,74

55,0

Նավթալին

2,285

2,714

2,714

517,9

Նիկել

1,83

2,11

2,11

128,8

N-նիտրոզոդիֆենիլամին

2,8

3,4

3,4

2511,88

Պենտաքլորբիֆենիլներ

1,6

1,8

1,778

59,98

Պենտաքլորֆենոլ

1,66

1,88

1,88

75,85

Սնդիկ

1,25

1,33

1,00

10,0

Ստրոնցիում

2,86

3,47

3,47

2951

Արծաթ

2,14

2,52

2,52

331,1

Կապար

1,46

1,61

1,52

33,1

Տետրաքլորէթան

2,4

2,866

2,866

735,6

Տոլուոլ

2,5

3

3

1000

Եռքլորբենզոլ

2,33

2,77

2,77

598,4

Ֆենոլ

2

2,33

2,33

215,44

Ֆուրաններ

2,166

2,55

2,55

359

Քլորոֆորմ

2

2,333

2,333

215,4

Քրոմ

1,75

2,00

2,00

100,0

Ցինկ

2,25

2,67

2,67

463,4

Էթիլբենզոլ

2,286

2,714

2,714

517,9

15. Թափոնի բաղադրիչի` շրջակա միջավայրի համար վտանգավորության աստիճանի ցուցանիշը Ki հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

Ki = Ci /Wi

 

որտեղ`

 

Ci - վտանգավոր թափոնում i-րդ բաղադրիչի կոնցենտրացիան (մգ/կգ թափոնի)

Wi - շրջակա միջավայրի համար վտանգավոր թափոնի i-րդ բաղադրիչի վտանգավորության աստիճանի գործակից (մգ/կգ)

K = K1 + K2 + ............+ Kn,

որտեղ

K - շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության աստիճանի ցուցանիշ

K1 + K2 ............Kn - շրջակա միջավայրի համար թափոնի առանձին բաղադրիչների վտանգավորության աստիճանների ցուցանիշները:

16. Հաշվարկային մեթոդով թափոնների` վտանգավորության դասին դասելը, ըստ շրջակա միջավայրի համար թափոնի վտանգավորության աստիճանի ցուցանիշի, իրականացվում է համաձայն հետևյալ աղյուսակի`

Թափոնի վտանգավորության
դասը

Շրջակա միջավայրի համար թափոնի
վտանգավորության աստիճանը (K)

I

106 ≥ K > 104

II

104 ≥ K > 103

III

103 ≥ K > 102

IV

102 ≥ K > 10

V

K ≤ 10

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 689-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի օբյեկտ, եթե դրա կառուցվածքային ամբողջականության խախտման արդյունքում եղած փլուզման կամ տեխնիկական անվտանգության կանոնների և նորմերի խախտմամբ իրականացված շահագործման (այսուհետ՝ ոչ ճիշտ շահագործում) հետևանքները կարճաժամկետ կամ երկարաժամկետ ապագայում կարող են հանգեցնել՝

1) կյանքի կորստի անժխտելի հավանականության.

2) մարդու առողջության նկատմամբ լուրջ վտանգի.

3) թափոնների օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման:

2. Թափոնների օբյեկտը դասակարգվում է «Ա» կատեգորիայի հետևյալի հիման վրա՝

1) փլուզում՝ կապված կառուցվածքային անսարքության կամ ոչ ճիշտ շահագործման հետ.

2) վտանգավոր թափոնների բաղադրությունը.

3) վտանգավոր նյութերի բաղադրությունը:

3. Թափոնների օբյեկտն ըստ վտանգավորության կատեգորիայի դասակարգելիս դիտարկվում են սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր երեք պարամետրերը։

4. Եթե թափոնների օբյեկտը համարվում է «Ա» կատեգորիայի օբյեկտ, հիմնվելով նշված պարամետրերից որևէ մեկի վրա, ապա թափոնների օբյեկտի ընդհանուր դասակարգումը «Ա» կատեգորիայի է և մյուս երկու պարամետրերը դիտարկելու անհրաժեշտություն չկա։

5. Եթե երեք պարամետրերից ոչ մեկը չի հանգեցնում «Ա» կատեգորիայի դասակարգման, ապա թափոնների օբյեկտի ընդհանուր դասակարգումը «Ա» կատեգորիայի չէ։

6. Իներտ թափոններ կամ չաղտոտված հող պարունակող օբյեկտների համար կիրառելի է միայն առաջին պարամետրը (փլուզում՝ կապված կառուցվածքային ամբողջականության խախտման հետ)։

7. Այն թափոնների օբյեկտների համար, որոնք հիմնականում վտանգավոր թափոններ են պարունակում, երկրորդ պարամետրը կարող է ուղիղ կերպով հանգեցնել «Ա» կատեգորիայի դասակարգման։

8. Թափոնների օբյեկտի ներկայացրած պոտենցիալ վտանգը կարող է փոփոխության ենթարկվել շահագործման և փակման միջև ընկած ժամանակահատվածում։ Հետևաբար դասակարգման վերանայում պետք է իրականացվի թափոնների օբյեկտի շահագործման ավարտի ժամանակ, եթե ոչ ավելի վաղ։

 

II. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՃԻՇՏ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

9. Եթե թափոնների օբյեկտի կառուցվածքային ամբողջականության խախտման արդյունքում եղած փլուզումը, անկախ թափոնների օբյեկտի տեսակից, կարող է հանգեցնել լուրջ վտանգների մարդու առողջության համար կամ թափոնների օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման, ապա թափոնների օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ։

10. Եթե թափոնների օբյեկտի ոչ ճիշտ շահագործումը կարող է կարճաժամկետ կամ երկարաժամկետ ապագայում հանգեցնել լուրջ վտանգների մարդու առողջության համար կամ թափոնների օբյեկտի շրջանում էկոլոգիական իրավիճակի անդարձելիորեն կամ խիստ խախտման, ապա թափոնների օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ։

11. Պոչանքների ամբարտակների կառուցվածքային ամբողջականության խախտման պարագայում համարվում է, որ մարդկային կյանքերը վտանգված են ջրի կամ խյուսի՝ գետնից 0.7 մ և ավելի բարձրության և 0.5 մ/վ և ավելի արագության դեպքում։ Մարդկային կյանքերի կորստի և մարդու առողջությանը լուրջ վնաս հասցնելու հավանականությունը գնահատելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ գործոնները՝

1) թափոնների օբյեկտի չափերը.

2) թափոնների օբյեկտում գտնվող թափոնների տեսակն ու ծավալը.

3) տեղագրությունը, ներառյալ խոնավացման հատկությունները, օրինակ՝ լճերը.

4) հեղեղի բնակելի տարածքներ հասնելու ժամանակահատվածը.

5) ջրի կամ խյուսի մակարդակը.

6) ջրի կամ խյուսի մակարդակների բարձրացման արագությունը.

7) տեղանքին հատուկ ցանկացած գործոն, որը կարող է ազդեցություն ունենալ կյանքի կորստի կամ մարդու առողջության համար վտանգի հավանականության վրա:

12. Շարժման մեջ գտնվող թափոնների կույտը կարող է վտանգել մարդկային կյանքեր, եթե մարդիկ բնակվում են թափոնների զանգվածի շարժման գոտում։ Մարդկային կյանքի կորստի հավանականության գնահատումը պետք է ներառի հետևյալ գործոնները՝

1) թափոնների օբյեկտի չափերը.

2) թափոնների օբյեկտում գտնվող թափոնների ծավալն ու տեսակը.

3) կույտի թեքվածության անկյունը.

4) կույտի ներսում ներքին ստորգետնյա ջրերի հավաքման հավանականությունը.

5) կույտի տարածքը կազմող ապարների լեռնաերկրաբանական կայունությունը.

6) տեղագրությունը.

7) հեռավորությունը բնակելի և հասարակական շենք, շինություններից, խմելու ջրամատակարարման համակարգերի կառույցներից, գերեզմանատներից.

8) հանքարդյունաբերական աշխատանքները:

13. Կառուցվածքային ամբողջականության հետ կապված դասակարգման գործընթացը դիտարկում է թափոնների օբյեկտից դուրս փոխադրվող որևէ նյութերի ուղղակի ազդեցությունը որպես փլուզման հետևանք (պոչանքների խյուս, ապարներ, աղտոտված և (կամ) չաղտոտված ջուր) և արդյունքում առաջացող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները (հողի և ջրի աղտոտում, կենդանական աշխարհի կորուստ, բնական միջավայրի ոչնչացում և այլն)։

14. Կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման հետևանքով առաջացած փլուզման արդյունքում լուրջ էկոլոգիական հետևանքի հավանականությունը համարվում է ցածր, եթե՝

1) պոտենցիալ աղտոտման աղբյուրի հզորությունը ժամանակի ընթացքում նվազում է.

2) ազդակիր շրջակա միջավայրը կարող է վերականգնվել սահմանափակ մաքրման և վերականգնման ջանքերի շնորհիվ.

3) եթե շրջակա միջավայրին չի հասցվել որևէ մշտական կամ երկարատև վնաս։

15. Շրջակա միջավայրին հասցված մշտական կամ երկարատև վնասների օրինակներ են՝

1) հողի մնացորդային աղտոտումը, որը հանգեցնում է հողօգտագործման սահմանափակումների, մարդու առողջության և էկոլոգիական ռիսկերի.

2) մակերևութային կամ ստորգետնյա ջրերի պաշարների երկարատև (10 տարուց ավելի) օգտագործումը.

3) մակերևութային ջրերում երկարատև ժամանակահատվածով աղտոտիչների թունավոր կոնցենտրացիաները.

4) մակերևութային ջրերում կարճատև ժամանակահատվածով աղտոտիչների խիստ թունավոր կոնցենտրացիաները, եթե առկա է ազդակիր էկոհամակարգի համար անդառնալի վնասի ռիսկ:

16. Ոչ ճիշտ շահագործման արդյունքում աղտոտիչների բացթողման գնահատումը պետք է հաշվի առնի թե՛ կարճաժամկետ հետևանքները, թե՛ աղտոտիչների երկարաժամկետ արձակումը և պետք է իրականացվի երկու ժամանակահատվածի համար՝

1) թափոնների օբյեկտի գործունեության ժամանակահատվածի և

2) փակմանը հետևող երկարաժամկետ հատվածի համար։

17. Կյանքի կորստի կամ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար լուրջ վտանգի հավանականությունը սահմանելու համար պոտենցիալ ազդեցությունների ծավալի կոնկրետ գնահատումները պետք է դիտարկվեն աղբյուր-ուղի-ռեցեպտոր շղթայի համատեքստում։ Եթե աղբյուրի և ռեցեպտորի միջև չկա ճանապարհ, ապա թափոնների օբյեկտը չի կարող դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ՝ կապված կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման հետ։

 

III. ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ՝ ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ

 

18. Թափոնների օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ, եթե այն պարունակում է որոշակի տոկոսից ավելի վտանգավոր թափոններ։

19. Սահմանային արժեքը պետք է որոշվի զանգվածի և չոր նյութի հարաբերակցությամբ՝

1) պլանավորված շահագործման ավարտին թափոնների օբյեկտում առկա և որպես վտանգավոր դասակարգված բոլոր թափոնները.

2) պլանավորված շահագործման ավարտին թափոնների օբյեկտում մնացած ակնկալվող թափոնները:

20. Եթե սույն կարգի 19-րդ կետում նշված հարաբերակցությունը գերազանցում է 50 տոկոսը, ապա թափոնների օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ։ Այն դեպքում, երբ հարաբերակցությունը կազմում է 5-50 տոկոս, թափոնների օբյեկտը կարող է դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ։ Սակայն, թափոնների օբյեկտը չի կարող դասակարգվել որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ, եթե այն հիմնավորված է տեղամասին հատուկ ռիսկի գնահատմամբ, որը հատուկ ուշադրություն է դարձրել վտանգավոր թափոնների ազդեցության վրա և իրականացվել է որպես դասակարգման մաս՝ հիմնված կառուցվածքային ամբողջականության խախտման կամ ոչ ճիշտ շահագործման արդյունքում փլուզման հետևանքների վրա և ցույց տալով, որ թափոնների օբյեկտը չպետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ՝ հիմնվելով վտանգավոր թափոնների պարունակության վրա։

21. Այն դեպքում, երբ նշված հարաբերակցությունը 5 տոկոսից ցածր է, թափոնների օբյեկտը չպետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ՝ հիմնվելով վտանգավոր թափոնների բաղադրության վրա։

 

IV. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

 

22. Թափոնների օբյեկտը դասակարգվում է որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ, եթե այն պարունակում է վտանգավոր դասակարգվելու համար բավարար չափով նյութեր կամ պատրաստուկներ (հավելումներ կամ ռեագենտներ)։

23. Գործող թափոնների օբյեկտների (պոչանքների ավազաններ) համար դասակարգումը կարող է հիմնվել թափոնների օբյեկտում պարունակվող ջրի (և պինդ մարմինների) ուղիղ քիմիական անալիզի վրա՝ նպատակ ունենալով որոշելու, թե արդյոք ջրային շերտը և դրա բաղադրությունը կարող են համարվել վտանգավոր պատրաստուկ։ Եթե այո, ապա թափոնների օբյեկտը պետք է դասակարգվի որպես «Ա» կատեգորիայի թափոնների օբյեկտ։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան