ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 85 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի թիվ 2 հանձնարարականի իրականացման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև երրորդ կողմերի հետ միջազգային առևտրային վեճերի հարցերի շուրջ փոխգործակցության կարգը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
О. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 85 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎԵՃԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
1. Սույն Կարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար` Միություն, անդամ պետություններ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) միջև երրորդ կողմերի հետ միջազգային առևտրային վեճերի հարցերի շուրջ փոխգործակցության ընթացակարգը:
2. Սույն Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`
վեճի նախաձեռնում` երրորդ կողմի հետ միջազգային առևտրային վեճի կարգավորման ընթացակարգի սկիզբը, որը որոշվում է միջազգային պայմանագրով նախատեսված` վեճերի կարգավորման ընթացակարգին համապատասխան: Սույն Կարգի կիրառման նպատակներով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում վեճերի դեպքում «վեճի նախաձեռնում» նշանակում է ԱՀԿ-ի անդամ հանդիսացող երրորդ երկրի կողմից «Վեճերի կարգավորումը կարգավորող կանոնների և ընթացակարգերի մասին» պայմանավորվածության 4-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար հարցման ներկայացում («Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15–ի Մարաքեշի համաձայնագրի 2-րդ հավելված (այսուհետ` ԱՀԿ-ի համաձայնագիր)).
միջազգային առևտրային վեճեր` այն վեճերը, որոնց կողմ է Միությունը` միջազգային պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև Միության միջոցների վերաբերյալ վեճերը, որոնցում որպես պատասխանող հանդես է գալիս անդամ պետությունը` ԱՀԿ-ի համաձայնագրի կամ միջազգային պայմանագրի հիման վրա.
միջազգային պայմանագիր` Միության և երրորդ կողմի հետ կնքված միջազգային պայմանագիրը.
վեճերի լուծման հարցերով միջազգային մարմին` միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգին համապատասխան ընտրված` վեճերի կարգավորման հարցերով մարմինը կամ ԱՀԿ վեճերի լուծման մարմինը.
Միության միջոց` Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը և ակտերը, ինչպես նաև Հանձնաժողովի գործողությունները (անգործությունը):
3. Միության կողմից վեճի նախաձեռնման վերաբերյալ որոշումն ընդունվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից: Խորհուրդի կողմից վեճի նախաձեռնման հարցի վերաբերյալ Խորհրդի մակարդակով փոխհամաձայնության հասնելու հնարավորության բացակայության դեպքում հարցը փոխանցվում է Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհրդի կամ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը` Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի համաձայն:
Երրորդ կողմի կողմից Միության առջև ստանձնած միջազգային պարտավորությունները խախտելու դեպքում այդպիսի խախտումը հայտնաբերած անդամ պետությունը կամ Հանձնաժողովը, համապատասխանաբար, մյուս անդամ պետություններ և (կամ) Հանձնաժողով ուղարկում է առաջարկություն` վեճի նախաձեռնման անհրաժեշտության հիմնավորմամբ:
4. ԱՀԿ-ի անդամ հանդիսացող անդամ պետության կողմից վեճի նախաձեռնման դեպքում այդ անդամ պետությունն իրավունք ունի նախաձեռնելու համապատասխան հարցի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացում մյուս անդամ պետությունների և Հանձնաժողովի հետ, տվյալ վեճի հարցով և նրանց հետ համակարգելու վեճի կարգավորման շրջանակներում իրականացվող իր գործողությունները:
5. Երրորդ կողմի կողմից վեճի նախաձեռնման դեպքում վեճի նախաձեռնման մասին ծանուցման պատճենները և դրան կից ներկայացված նյութերը ծանուցումն ստացած անդամ պետության կողմից վերաուղարկվում են մյուս անդամ պետություններ և Հանձնաժողով, իսկ ծանուցումն ստացած Հանձնաժողովի կողմից` անդամ պետություններ` ծանուցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվի առնելով սույն Կարգի 15-րդ կետը (այդ թվում` կապի էլեկտրոնային ուղիներով):
6. Երրորդ կողմի կողմից Միության միջոցի բողոքարկման դեպքում վեճի նախաձեռնման մասին ծանուցման պատճենն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն անդամ պետություններին ուղարկում է տեղեկություններ (ապահովում է հասանելիությունը դրա էլեկտրոնային տարբերակին), այդ թվում` դիրքորոշումը նախապատրաստելու համար անհրաժեշտ սահմանափակ տարածման ենթակա տեղեկություններ` հաշվի առնելով սույն Կարգի 15-րդ կետը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` միջազգային առևտրային վեճի հետ կապված մեկնաբանություններ:
7. Հաշվի առնելով սույն Կարգի 15-րդ կետը` միջազգային առևտրային վեճերի կարգավորման ընթացակարգի ընթացքում ստացվող փաստաթղթերի պատճեններն անդամ պետության կողմից ուղարկվում են Հանձնաժողով և մյուս անդամ պետություններ, իսկ Հանձնաժողովի կողմից` անդամ պետություններ` դրանք ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:
8. Անդամ պետությունները Հանձնաժողով են ներկայացնում իրենց դիրքորոշումները և հավելյալ նյութեր (դրանց առկայության դեպքում)` վեճի նախաձեռնման մասին առաջարկությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 25 աշխատանքային օրվա ընթացքում` սույն Կարգի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, և սույն Կարգի 5-րդ և 7-րդ կետերում նշված նյութերը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվանից ոչ ուշ:
9. Սույն Կարգի 8-րդ կետին համապատասխան ներկայացված դիրքորոշումների հիման վրա` անդամ պետությունները և Հանձնաժողովը առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում կամ առանձին խորհրդակցություններ անցկացնելու միջոցով ձևավորում են միջազգային առևտրային վեճի հետ կապված` Միության համաձայնեցված դիրքորոշումը (այսուհետ` Միության համաձայնեցված դիրքորոշում):
Միության համաձայնեցված դիրքորոշումը մշակելու ժամանակ անդամ պետությունների միջև տարաձայնությունների ծագման և (կամ) անհրաժեշտության դեպքում հարցը ներկայացվում է Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
Հետագայում միջազգային առևտրային վեճի կարգավորման նպատակով ձևավորված պատվիրակությունը (այսուհետ` պատվիրակություն) դրա քննության ընթացքում առաջնորդվում է Միության այդպիսի համաձայնեցված դիրքորոշմամբ:
Միության կողմից վեճի նախաձեռնման դեպքում Միության համաձայնեցված դիրքորոշումը հաստատվում է Միության կողմից վեճի նախաձեռնման մասին որոշում ընդունելու հետ միաժամանակ` սույն Կարգի 3-րդ կետին համապատասխան:
10. Սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան տեղեկություններն ուղարկելու կամ ստանալու ամսաթվից 20 աշխատանքային օրվա ընթացքում Միության համաձայնեցված դիրքորոշման բացակայության դեպքում միջազգային առևտրային վեճին որպես պատասխանող մասնակցող անդամ պետությունը (անդամ պետությունները) իրավունք ունի (ունեն) մինչև Միության համաձայնեցված դիրքորոշման ձևավորումը մասնակցելու միջազգային առևտրային վեճին` ազգային դիրքորոշման հիման վրա` հնարավորինս հաշվի առնելով քննարկվող հարցի հետ կապված` մյուս անդամ պետությունների և Հանձնաժողովի շահերը:
11. Անդամ պետությունները և Հանձնաժողովը միջոցներ են ձեռնարկում մյուս անդամ պետությունների, ինչպես նաև Հանձնաժողովի ներկայացուցիչներին պատվիրակության կազմում ընդգրկելու համար` միջազգային առևտրային վեճին մասնակցող երրորդ կողմի կողմից առարկությունների բացակայության դեպքում:
Անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչներն ապահովում են միջազգային առևտրային վեճերի քննարկման ժամանակ պատվիրակության կազմում մասնակցության ընթացքում իրենց կողմից ստացված տեղեկությունների գաղտնիությունը:
12. Անդամ պետության (անդամ պետությունների) և (կամ) Հանձնաժողովի ներկայացուցիչների` միջազգային առևտրային վեճի քննարկմանը մասնակցելու անհնարինության դեպքում միջազգային առևտրային վեճի քննարկման ընթացքի մասին տեղեկություններն ուղարկվում են տվյալ քննությանը չմասնակցող անդամ պետություններ և (կամ) Հանձնաժողով` սույն Կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված ընթացակարգին համապատասխան:
13. Վեճերի կարգավորման հարցերով միջազգային մարմնի կողմից միջազգային առևտրային վեճի վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում (ներառյալ` ավելի վաղ կայացված որոշումը վերանայելու մասին որոշումը) այն անդամ պետությունը (անդամ պետությունները), որի (որոնց) վերաբերյալ կայացվել է տվյալ որոշումը, որոշումը կայացնելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում մյուս անդամ պետություններ և Հանձնաժողով է (են) վերաուղարկում դրա պատճենները, ինչպես նաև 10 աշխատանքային օրվա ընթացքում անդամ պետություններին և Հանձնաժողովին տեղեկացնում է (են) դրա կատարման ենթադրվող եղանակների և ժամկետների մասին (այն դեպքում, երբ դրա համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Միության իրավունքի մաս կազմող ակտերում):
Վեճերի կարգավորման հարցերով միջազգային մարմնի կողմից միջազգային առևտրային վեճի վերաբերյալ Միության առնչությամբ որոշում կայացվելու դեպքում (ներառյալ` ավելի վաղ կայացված որոշումը վերանայելու մասին որոշումը) Հանձնաժողովը որոշումը կայացնելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա պատճենները վերաուղարկում է անդամ պետություններ, ինչպես նաև 10 աշխատանքային օրվա ընթացքում մշակում և անդամ պետություններ է ուղարկում դրա կատարման վերաբերյալ առաջարկությունները:
14. Առևտրային վեճերի կարգավորման հարցերով միջազգային մարմնի կողմից միջազգային առևտրային վեճի վերաբերյալ կայացված որոշումը կատարելու արդյունքում անդամ պետությունների տնտեսությունների համար բացասական հետևանքները նվազեցնելու նպատակով անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից իրականացվում է դրա կատարման եղանակների և ժամկետների հետ կապված համատեղ դիրքորոշման մշակում` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով սահմանված կարգով` Հանձնաժողովի որոշումների նախապատրաստման և ընդունման համար:
15. Սույն կարգի իրականացման շրջանակներում սահմանափակ տարածման ենթակա տեղեկությունների փոխանակումը (այդ թվում` երրորդ կողմից ստացված), անդամ պետությունների և Հանձնաժողովի միջև ԱՀԿ-ի «Restricted» կնիք-մակագրով փաստաթղթերի փոխանակումը, ինչպես նաև այդպիսի տեղեկությունների պաշտպանությունն ապահովվում է Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ: