ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2016 թվականի N 1236-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի «Գույք ամրացնելու մասին» N 1010-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների,
2) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին և հանձնարարել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածներում նշված «Մայքրոսոֆթ» ընկերության արտադրության համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների հաշվառումը:»:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. դեկտեմբերի 6 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի N 1236-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1010-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ՝ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի N 1236-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1010-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |