Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.12.2015
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

5 մայիսի 2015 թվականի

թիվ 61

քաղ. Մոսկվա

 

Այն ապրանքների կատեգորիաների ցանկի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնց համար սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ ժամանակավոր ներմուծման առավելագույն ժամկետներից ավելի երկարատև ժամկետներ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի` 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 375 որոշմամբ հաստատված այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց համար սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքով սահմանված` ժամանակավոր ներմուծման առավելագույն ժամկետներից ավելի երկարատև ժամկետներ, ավելացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ դիրքով՝

«14.

Օտարերկրյա անձանց սեփականություն հանդիսացող, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների անձանց կողմից թայմ-չարտերի կամ բերբոուտ-չարտերի պայմանագրով Կովկաս նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Թեոդոսիա նավահանգիստ, Գելենջիկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Տեմրյուկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Կերչ նավահանգիստ, Նովոռոսիյսկ նավահանգիստ - Սևաստոպոլ նավահանգիստ ուղղություններով բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնելու նպատակով վարձված ժամանակավոր ներմուծվող ծովային լաստանավեր (ծածկագիր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8901 10 100 9), որոնց մասով տրամադրվել է մաքսատուրքերի, հարկերի վճարումից լրիվ պայմանական ազատում 3 (երեք) տարով»:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 24 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: