Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 6/14
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.09.2015
Ընդունող մարմին
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.12.2012
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2015

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիա

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2012 թվականի

թիվ 6/14

քաղ. Ալմաթի

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննության ուղարկվող ապրանքների փաստաթղթերի ցանկի մասին

 

Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիան որոշեց`

Ռուսաստանի ԴՄԾ-ին, Ղազախստանի Հանրապետության ՖՆ ՄՀԿ-ին և Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ին՝ ղեկավարվել մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննության ուղարկվող ապրանքների փաստաթղթերի ցանկով (կցվում է):

 

Նախագահ՝

 

Ա. Յու. Բելյանինով

Նախագահի տեղակալ՝

 

Մ. Տ. Յեսենբաև

Բելառուսի Հանրապետության ՊՄԿ-ի նախագահի տեղակալ, Միավորված կոլեգիայի անդամ՝

 

Ս.Վ. Բորիսյուկ

 

Հավելված
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի թիվ 6/14 որոշման

 

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից մաքսային փորձաքննության ուղարկվող ապրանքների փաստաթղթերի ցանկը

 

1. Ներկայացվող փաստաթղթերի մատնանշմամբ ուղեկցող նամակը, էջերի քանակը (անհրաժեշտության դեպքում):

2. Մաքսային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը, բնօրինակը:

3. Ապրանքի փորձանմուշների և նմուշների ընտրության ակտը, բնօրինակը՝ ըստ «Մաքսային փաստաթղթերի ձևերի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 260 որոշման մեջ շարադրված ձևի:

4. Ապրանքների մասին հայտարարագրի պատճենը՝ ըստ «Մաքսային հայտարարագրերի լրացման ցուցումների և մաքսային հայտարարագրերի ձևերի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշման մեջ շարադրված ձևի:

5. Առևտրային փաստաթղթերի պատճենները (հաշիվ-ապրանքագրեր (ինվոյս), պայմանագիր, մասնագրեր, բեռնառաքման և փաթեթավորման թերթիկներ):

6. Ապրանքի ծագման, համապատասխանության և որակի սերտիֆիկատների (որակի սերտիֆիկատ, անվտանգության (որակի) անձնագիր, վերլուծության սերտիֆիկատ, որակի հավաստագիր կամ պատրաստողի նամակներ)՝ օրենսդրությանը համապատասխան հաստատված պատճենները:

7. Բնօրինակի հիման վրա պատրաստված արտադրատեսակի տեխնիկական անձնագրի և դրա թարգմանության պատճենները:

8. Բացթողնվող արտադրանքի (ապրանքի) տեխնիկական պայմանները (կանոնակարգ) կամ ձեռնարկության ստանդարտը:

9. Գծագրերի, հավաքման սխեմաների պատճենները, ապրանքի հիմնական տեխնիկական առևտրային բնութագրերը:

10. Սեղմասկավառակի վրա վիդեոֆիլմը (առկայության դեպքում), ապրանքի (այդ թվում՝ պիտակների, ապրանքի վրա գրառումների) լուսանկարները:

11. Այլ փաստաթղթեր:

 

Հրապարակվել է կայքում 17 սեպտեմբերի 2015 թվական: