Գլխավոր տեղեկություն
Համար
N 02-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.08.2015-13.07.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.03/20(532).1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ընդունման ամսաթիվ
14.07.2015
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

 

14 հուլիսի 2015 թ.

ք. Երևան

N 02-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 02-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «ժգ» ենթակետերը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2009 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում ստեղծելու, ««Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում «Դատական կարգադրիչների ծառայության»» կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 10-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված 1-ում 4.2-րդ կետի առաջին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) համակարգում և ընդհանուր վերահսկողություն է իրականացնում դատական կարգադրիչների ծառայության` ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացման նկատմամբ, կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում դատական կարգադրիչների ծառայության պետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.»:

2. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 1-ի 5.11-րդ և 5.12-րդ կետերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելված 2-ի 1-ին բաժնի 1-ին կետի «ա» ենթակետը:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի
նախագահ

Ա. Մկրտումյան