Գլխավոր տեղեկություն
Համար
N 1632-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.10.2014-26.05.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.11.30/64(867) Հոդ.1608
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 նոյեմբերի 2011 թվականի N 1632-Ն

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1902-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի ներդիրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա ստացած իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից լիցենզավորող մարմին հաշվետվություն ներկայացնելու ձևը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1902-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. նոյեմբերի 24
Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 3-ի N 1632-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորման գործընթացը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրության և (կամ) վաճառքի ենթակա են միայն Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնի որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցները:

2.1. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի գործունեության լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(2.1-ին կետը լրաց. 19.12.13 N 1468-Ն)

3. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու) կարող են դիմել ինչպես սույն կարգի 5-րդ կետում նշված գործունեության բոլոր ոլորտների, այնպես էլ դրանցից յուրաքանչյուրի համար առանձին: Լիցենզիայի հետ տրամադրվում է ներդիր, որը հաստատում է համապատասխան գործունեության ոլորտի աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց գիտելիքների համապատասխանությունը մասնագիտական որակավորման սահմանված պահանջներին:

4. Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

5. Լիցենզիայի ներդիրները տրամադրվում են ըստ հետևյալ գործունեության ոլորտների՝

1) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն.

2) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք:

 6. Լիցենզիա ստանալու համար մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներն են՝

1) սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված գործունեության տեսակի համար` քիմիական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթությունը.

2) սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գործունեության տեսակի համար` ագրոնոմիական մասնագիտությունների գծով առնվազն միջին մասնագիտական կրթությունը:

7. Մասնագիտական որակավորման ստուգումն իրականացվում է հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի առկայության ստուգման միջոցով։

8. Սույն կարգի 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն պետք է ունենա համապատասխանաբար սույն կարգի 6-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված մասնագիտական կրթություն ունեցող առնվազն մեկ աշխատող: Անհատ ձեռնարկատերը սույն կետով նախատեսված գործունեությամբ անձամբ զբաղվելու դեպքում պետք է ունենա սույն կարգի համապատասխանաբար 6-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետերում նշված մասնագիտական կրթություն:

9. Լիցենզիա ստանալու համար պահանջվում են համապատասխանաբար արտադրական և (կամ) վաճառքի տարածքներ, որոնք պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին:

10. Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառքի կետը պետք է ապահովված լինի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով և չափման համապատասխան թույլատրելի այլ միջոցներով, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենայով:

11. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով`

ա. իրավաբանական անձը` կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական գրանցման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անհատ ձեռնարկատերը` անունը, ազգանունը, բնակության ու գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, պետական հաշվառման համարը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.

2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.13 N 1468-Ն)

3) լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների վաճառք իրականացնելու ընթացքում կիրառվող չափման միջոցների ստուգաչափման մասին վկայականները` համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթի.

5) սույն կարգի 6-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախատեսվող աշխատանքներն իրականացնող անձանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները.

6) գործունեության համապատասխան վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի կամ գրանցման համարի (միայն վաճառք իրականացնելու դեպքում):

(11-րդ կետը լրաց., փոփ. 19.12.13 N 1468-Ն)

12. Լիցենզիա ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

14. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

14.1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության դեպքում` սույն կարգով սահմանված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել:

(14.1-ին կետը լրաց. 19.12.13 N 1468-Ն)

15. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

1) դրանում առկա են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ, կամ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով նախազգուշացումն ստանալուց հետո հայտատուի կողմից օրենքով նախատեսված 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղղված փաստաթղթերը չեն ներկայացվել.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերի պահանջներին.

3) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեությամբ, դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(15-րդ կետը փոփ. 19.12.13 N 1468-Ն)

16. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմնի կողմից բավարարվելու դեպքում` լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է լիցենզիա, ինչպես նաև ներդիր (ներդիրներ)` սույն կարգի 5-րդ կետով սահմանված գործունեության տեսակի (ոլորտների) աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց համար: Լիցենզավորված անձն իրավունք ունի իրականացնելու միայն լիցենզիայի ներդիրում (ներդիրներում) նշված գործունեություն:

16.1. Հայտատուն լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել լիցենզավորող մարմնի` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացումն ստանալուց հետո` օրենքով սահմանված ժամկետում:

(16.1-ին կետը լրաց. 19.12.13 N 1468-Ն)

17. Լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո լիցենզիան ստորագրվում և կնքվում է լիցենզավորող մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից:

18. Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով ու կարգով:

 

 III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

19. Լիցենզավորված անձը մասնագետների փոփոխության դեպքում մինչև փոփոխությունների իրականացումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 2 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը:

20. Լիցենզիա ստացած անձինք լիցենզիայի ներդիրով սահմանված գործունեությունից բացի սույն կարգի 5-րդ կետով սահմանված այլ ոլորտում գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց համար լիցենզիայի նոր ներդիր ստանալու մասին հայտ` համաձայն N 3 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 11-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը, իսկ 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գործունեության տեսակի համար` նաև 11-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը:

21. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 19-րդ կամ 20-րդ կետի համաձայն հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 5-րդ կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:

22. Սույն կարգի 19-րդ կամ 20-րդ կետի համաձայն ներկայացված հայտը մերժվում է սույն կարգի 15-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 4-րդ ենթակետերով:

23. Սույն կարգով սահմանված ներդիրի տրամադրման կամ ներդիրի ստացման մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայտատուի անունը, ազգանունը (անվանումը և կազմակերպական-իրավական ձևը)
_____________________________________________________________________________


Բնակության վայրը (գտնվելու վայրը), հեռախոսահամարը __________________________
_____________________________________________________________________________


Գործունեության իրականացման վայրը __________________________________________
_____________________________________________________________________________


Գործունեության տեսակը (որին հավակնում է հայտատուն) _________________________
_____________________________________________________________________________

 

Պետական գրանցման կամ հաշվառման համարը  _________________________

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`  

 լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթի պատճենը,

 ստուգաչափման մասին վկայականները,

 աշխատանքային պայմանագրի պատճենը,

 մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը,

 գործունեության վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի կամ գրանցման համարի (միայն վաճառք իրականացնելու դեպքում):

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

____________________________________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ _______________ 20  թ.

(ձևը լրաց., փոփ .19.12.13 N 1468-Ն)


 Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________________________________

(հայտատուի անվանումը, անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

 Խնդրում եմ փոփոխել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիային կից տրամադրված N ________ ներդիրը:

 Հայտին կցվում են`

 1) մասնագետի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

2) մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը:

 

Դիմող

______________________
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

____ _________ 20 թ.

   

 

 Ձև N 3

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

________________________________________________________________

(հայտատուի անվանումը, անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Խնդրում եմ տրամադրել բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզիայի նոր ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար՝

______________________________________________________________________________________

 (ոլորտը, որի համար տրամադրվելու է աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձի լիցենզիայի ներդիր)

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

 

Հայտին կցվում են`

 1) մասնագետի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության մասին դիպլոմի պատճենը, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

2) մասնագետի հետ կնքված աշխատանքային պայմանագրի պատճենը.

3) գործունեության վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը (միայն վաճառք իրականացնելու դեպքում):

 

Դիմող

______________________
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

 

____ _________ 20  թ.

   

 

(հավելվածը լրաց., փոփ .19.12.13 N 1468-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 3-ի N 1632-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_490

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Գ Յ ՈՒ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս ՈՒ Թ Յ Ա Ն
  Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

ԼԻՑԵՆԶԻԱ ԲՊ N 0 0 0 0 0 0
(վերնագիրը փոփ. 02.10.14 N 1063-Ն)

 

____ _______________ 20  թ.  քաղ. Երևան

 

Գործունեության տեսակը ______________________________________________________________________
____________________________________________________________________________________________

Լիցենզավորված անձը _______________________________________________________________________ 

(իրավաբանական անձի լրիվ անվանումը) (ֆիզիկական անձի անունը, ազգանունը)

___________________________________________________________________________________________ 

(իրավաբանական անձի գտնվելու վայրը)       (ֆիզիկական անձի բնակության վայրը)

Գործունեության իրականացման վայրը ______________________________________________________ 

(հասցեն)

 

Լիցենզիայի գործողության ժամկետը`  անժամկետ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
«Լիցենզավորման կենտրոն» գործակալության

պետ

_________________________

(ստորագրությունը)

_______________________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(հավելվածը փոփ. 02.10.14 N 1063-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 3-ի N 1632-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_490

 

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի  Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն  Գ Յ ՈՒ Ղ Ա Տ Ն Տ Ե Ս ՈՒ Թ Յ Ա Ն 
Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
 

 Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի  Ն Ե Ր Դ Ի Ր

________________________________________

(լիցենզիայի և ներդիրի համարները)

________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

_______________________________________________________________________

(գործունեության ոլորտը)

____________________________________

(տալու ամսաթիվը)

 

Ներդիրի գործողության ժամկետը`  անժամկետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության
«Լիցենզավորման կենտրոն» գործակալության

պետ

_________________________

(ստորագրությունը)

_______________________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2016, N 516-Ն 26.05.2016, N 1632-Ն
02.10.2014, N 1063-Ն 16.10.2014, N 1632-Ն
19.12.2013, N 1468-Ն 28.12.2013, N 1632-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան