ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ապրիլի 2014 թվականի N 354-Ա
Ն. ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ն. Տեր-Վարդանյանի` 2014 թվականի ապրիլի 5-6-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող` Եվրոպայում գործող տարածաշրջանային հանձնախմբերի ղեկավարների և ներկայացուցիչների հավաք-հանդիպմանը, ինչպես նաև 2014 թվականի ապրիլի 7-10-ը` Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառի «Հայկական տաղավարի» կազմկոմիտեի ղեկավար Չարլս Մալասի, Բրիտանական թանգարանի և Բրիտանական գրադարանի պաշտոնյաների, ինչպես նաև «Գլոբուս» թատրոնի տնօրինության հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով գործուղումների հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ն. Տեր-Վարդանյանի՝ Բրյուսել և Լոնդոն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. ապրիլի 25 Երևան |