ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2014 թվականի N 1118-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 24-26-ը Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Արմեն Աշոտյանի և Ռոբերտ Սուքիասյանի՝ գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Ավետիսյանի և Ռուբեն Մարկոսյանի գործուղման ծախսերը կատարվելու են համապատասխանաբար «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 17-ի N 1118-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Բուխարեստ մեկնող պատվիրակության
Ա. Աշոտյան
-ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար)
Ռ. Սուքիասյան
-ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ս. Ավետիսյան
-«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Մարկոսյան
-«Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի տեղակալ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |