Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 17 մարտի 2014 թվականի N 191-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ներգրավել նաև Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ներկայացուցիչներին:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ուսումնասիրել գյուղական բնակավայրերում գործող առողջապահական կազմակերպությունները բաժնետիրական ընկերություններից պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու հետ կապված հարցերը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ գործընթացների իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 17-ի N 191-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հ. Գալստյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

   

Հ. Սարգսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ

   

Ս. Ծատուրյան

- ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ

   

Ի. Աբգարյան

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

   

Ա. Բարսեղյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի վերլուծության բաժնի պետ

   

Ա. Մելիք-Իսրաելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան