Գլխավոր տեղեկություն
Համար
N 56-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.02.2014-17.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.02.05/5(1018) Հոդ.58
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2014 թվականի N 56-Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթների կատարումն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում որոշակի արտադրանքի վերաբերյալ հավաստման ընթացակարգերի ընտրության նպատակով տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել արտադրանքի համապատասխանության գնահատման համար կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17 և 18 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 8 ամսվա ընթացքում վերանայել պարենային և ոչ պարենային արտադրանքի անվտանգությունը սահմանող տեխնիկական կանոնակարգերը համապատասխանության գնահատման ընթացակարգերի տեսանկյունից:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ տվյալ արտադրանքի համապատասխանության հավաստման նպատակով ընթացակարգերի ընտրությունը կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ընթացակարգերից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. հունվարի 31

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ


 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համապատասխանության գնահատման ընթացակարգերը համապատասխանության գնահատման գործընթացի մասնակիցների գործողությունների ամբողջությունն են: Ընթացակարգերը դիտարկվում են որպես սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց:

2. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար կիրառվող համապատասխանության գնահատման ընթացակարգերից յուրաքանչյուրը համապատասխանության հավաստման մասնակիցների կողմից իրականացվող գործողությունների և դրանց կատարման պայմանների ամբողջություն է:

3. Արտադրանքի տեխնիկական կանոնակարգերում համապատասխանության գնահատման ընթացակարգերի սահմանման հիմնական նպատակն է հնարավորություն տալ արտադրողին, մատակարարողին և (կամ) համապատասխանության գնահատման մարմնին` երաշխավորելու հասարակությանը, որ շուկա մուտք գործող արտադրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին` մարդու կյանքի, առողջության անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի, այդ թվում` բուսական և կենդանական աշխարհի պահպանման տեսանկյունից:

4. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման նշանակված մարմինները (այսուհետ` նշանակված մարմիններ):

5. Տեխնիկական կանոնակարգերում համապատասխանության գնահատման գործընթացը նախատեսվում է հիմնավորված դեպքերում՝ ելնելով ռիսկի գնահատման և շուկայի պաշտպանության աստիճանից: Այս չափանիշը կիրառելի է վտանգավոր արտադրանքից շուկայի անհրաժեշտ պաշտպանությունն ապահովելու համար:

6. Համապատասխանության հավաստման ընթացակարգի ընտրության ճկունությունը բարձրացնելու համար որոշակի արտադրանքի տեխնիկական կանոնակարգերում կիրառելի է համապատասխանության գնահատման տեսակների համադրումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ա

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. Արտադրանքի ներքին հսկողությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պարտականությունները, երաշխավորում և միայն իր պատասխանատվության ներքո հայտարարում է, որ դիտարկվող արտադրանքը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Տեխնիկական փաստաթղթեր. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջները և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում՝

1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները՝

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. ամբողջությամբ կամ մասնակի կիրառված փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից: Փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար,

ե. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,

զ. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն` իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,

է. իրականացված փորձարկումների արձանագրություն:

3. Արտադրություն. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերին, որոնց հղում է կատարված սույն ընթացակարգի 2-րդ կետում, ինչպես նաև տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

4. Համապատասխանության ազգային նշան և համապատասխանության հայտարարագիր. Արտադրողը կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին բավարարող համապատասխանության ազգային նշանը մակնշում (զետեղում) է յուրաքանչյուր արտադրանքին՝

1) արտադրողը կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար և պահում այն տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

5. Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ա 1

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

 

1. Արտադրանքի ներքին հսկողություն և հսկողության ներքո արտադրանքի փորձարկումը դա համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, երաշխավորում և միայն իր պատասխանատվության ներքո հայտարարում է, որ դիտարկվող արտադրանքը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթերը, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում՝

1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները՝

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակի,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,

է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,

ը. իրականացված փորձարկումների արձանագրությունը:

3. Արտադրություն. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերին, որոնց հղում է կատարված սույն ընթացակարգի 2-րդ կետում, ինչպես նաև տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

4. Արտադրանքի փորձարկում. Արտադրված յուրաքանչյուր արտադրանքի համար տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու նպատակով արտադրողի կողմից, կամ վերջինիս անունից, իրականացվում են մեկ կամ մի քանի փորձարկումներ` արտադրանքի մեկ կամ մի քանի ցուցանիշների համար: Արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կամ իր կազմում գործող հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից կամ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` վերջինիս պատասխանատվության ներքո՝

1) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը` նշանակված մարմնի պատասխանատվությամբ, արտադրանքի արտադրության ընթացքում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը:

5. Արտադրողը` կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին բավարարող համապատասխանության ազգային նշանը մակնշում է յուրաքանչյուր արտադրանքին՝

1) արտադրողը կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար և պահում այն տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

6. Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Ա  2

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ` ԿԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

 

1. Արտադրանքի ներքին հսկողություն և հսկողության ներքո արտադրանքի փորձարկում` կամայական պարբերականությամբ. համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, երաշխավորում և միայն իր պատասխանատվությամբ հայտարարում է, որ դիտարկվող արտադրանքը բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին, և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն ու գնահատում: Տեխնիկական փաստաթղթերով սահմանվում և, հնարավորության դեպքում, դրանցում նաև ներառվում են արտադրանքի նախագծման, արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

1) տեխնիկական փաստաթղթերը, իրենց կիրառելիության սահմաններում, առնվազն ներառում են հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և, որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն: Փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա,

 ե. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով բավարարվում են տեխնիկական կանոնակարգի պահանջները,

զ. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

է. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն:

3. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական փաստաթղթերին, որոնց հղում է կատարված սույն ընթացակարգի 2-րդ կետում, ինչպես նաև` տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

4. Արտադրանքի փորձարկում. հաշվի առնելով արտադրության տեխնոլոգիական բարդությունը և արտադրանքի քանակը, ինչպես նաև ներքին փորձարկումների որակի գնահատման նպատակով` արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կամ իր կազմում գործող` հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից, կամ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` կամայական պարբերականությամբ.

1) տեխնիկական կանոնակարգի պահանջներին տվյալ արտադրանքի համապատասխանությունն ստուգելու նպատակով վերջնական արտադրանքի նմուշը, որը տեղում վերցվել է սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված մարմնի կողմից` մինչև արտադրանքի շուկայահանումը, զննվում և իրականացվում են փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերին համապատասխան հատվածներում սահմանված փորձարկումներ կամ այլ անհրաժեշտ փորձարկումներ.

2) նմուշառման կիրառվող ընթացակարգը նախատեսված է որոշելու, թե արդյոք արտադրության գործընթացն իրականացվում է ընդունելի սահմաններում` արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նկատառումով.

3) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը, նշանակված մարմնի պատասխանատվությամբ, արտադրության գործընթացում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը:

5. Արտադրողը կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները բավարարող համապատասխանության ազգային նշանը մակնշում է յուրաքանչյուր արտադրանքի վրա.

1) արտադրողը կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր` արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար, և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո` 10 տարվա ընթացքում.

2) համապատասխանության հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքը, որի համար այն կազմվել է: Համապատասխանության հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

6. Սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Բ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

 

1. Արտադրանքի տեխնիկական հսկողությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով նշանակված մարմինն իրականացնում է արտադրանքի տեխնիկական նախագծի փորձաքննություն, հաստատում ու հավաստում է տեխնիկական նախագծի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

2. Արտադրանքի տեխնիկական հսկողությունը կարող է իրականացվել ստորև նշված որևէ եղանակով`

1) նախատեսվող արտադրության վերջնական արտադրանքի տիպային օրինակի փորձաքննություն (արտադրության տեսակ).

2) արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքության գնահատում` տեխնիկական փաստաթղթերի և սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված` հիմնավորող ապացույցների փորձաքննության միջոցով, և նախատեսվող արտադրության տիպային օրինակի (արտադրության տեսակի և նախագծի տեսակի համակցություն), կամ արտադրանքի մեկ կամ ավելի կարևոր նշանակություն ունեցող հատվածների փորձաքննություն.

3) արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքության գնահատում` տեխնիկական փաստաթղթերի և սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված` հիմնավորող ապացույցների փորձաքննության միջոցով, առանց տիպային օրինակի փորձաքննության (նախագծի տեսակը):

3. Արտադրողը, իր ընտրությամբ, արտադրանքի տեխնիկական հսկողության իրականացման համար հայտ է ներկայացնում մեկ նշանակված մարմին: Հայտը ներառում է`

1) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ եթե հայտը ներկայացվել է նրա լիազոր ներկայացուցչի կողմից` նաև նրա անունը և բնակության վայրը.

2) գրավոր հայտարարագիր, որ նմանատիպ հայտ չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին.

3) տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն ու գնահատում: Տեխնիկական փաստաթղթերով սահմանվում են, և, հնարավորության դեպքում, դրանք նաև ներառում են արտադրանքի նախագծման, արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ: Տեխնիկական փաստաթղթերը, իրենց կիրառելիության սահմաններում, ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և, որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով բավարարվում են տեխնիկական կանոնակարգի պահանջները,

է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

ը. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն,

թ. նախատեսվող արտադրության տիպային օրինակներ: Նշանակված մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տիպային օրինակներ, եթե դրանք անհրաժեշտ են փորձարկման ծրագիրն իրականացնելու համար,

ժ. տեխնիկական նախագծային լուծման համարժեքության ապացույցի հիմնավորում, որոնք կարող են հանդիսանալ օգտագործված փաստաթղթերը, հատկապես այն դեպքում, երբ համապատասխան փոխկապակցված ստանդարտները և (կամ) տեխնիկական մասնագրերն ամբողջությամբ չեն կիրառվել: Անհրաժեշտության դեպքում հիմնավորող ապացույցները ներառում են արտադրողի համապատասխան լաբորատորիայի կամ վերջինիս անունից և պատասխանատվությամբ այլ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկումների արդյունքները:

4. Նշանակված մարմինն իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) արտադրանքի դեպքում փորձաքննում է տեխնիկական փաստաթղթերը և հիմնավորող ապացույցները` արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքության գնահատման նպատակով.

2) տիպային օրինակների դեպքում ստուգում է տեխնիկական փաստաթղթերի հետ տիպային օրինակների արտադրության համապատասխանությունը և նույնականացնում այն տարրերը, որոնք նախագծվել են համապատասխան փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի կիրառելի դրույթներին համապատասխան, ինչպես նաև այն տարրերը, որոնք նախագծվել են առանց կիրառելու նշված ստանդարտների դրույթները.

3) իր կամ այլ մարմինների միջոցով իրականացնում է անհրաժեշտ փորձաքննություններ և փորձարկումներ` պարզելու համար, թե արտադրողը, փոխկապակցված ստանդարտով և (կամ) տեխնիկական մասնագրերով առաջարկվող լուծումներ կիրառելիս, արդյոք դրանք ճիշտ է կիրառել.

4) իր կամ այլ մարմինների միջոցով իրականացնում է համապատասխան փորձաքննություններ և փորձարկումներ` պարզելու համար, թե արդյոք այն դեպքերում, երբ չեն կիրառվել համապատասխան փոխկապակցված ստանդարտով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված լուծումները, արտադրողի կողմից կիրառված լուծումները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգի համապատասխան հիմնական պահանջներին.

5) արտադրողի հետ համաձայնեցնում է փորձաքննությունների և փորձարկումների իրականացման վայրը:

5. Նշանակված մարմինը կազմում է գնահատման հաշվետվություն, որում նկարագրվում են սույն ընթացակարգի 4-րդ կետին համապատասխան իրականացված գործողությունները և դրանց արդյունքները: Առանց խախտելու նշանակող մարմնի նկատմամբ իր կողմից ստանձնած պարտականությունները` նշանակված մարմինը, միայն արտադրողի համաձայնությամբ, մասամբ կամ ամբողջությամբ հրապարակում է այդ հաշվետվության բովանդակությունը:

6. Այն դեպքերում, երբ տեսակը համապատասխանում է տվյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին, նշանակված մարմինն արտադրողին տրամադրում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատ.

1) սերտիֆիկատը պետք է ներառի արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, փորձաքննության արդյունքները, վավերականության պայմանները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև` հաստատված տեսակը նույնականացնելու համար անհրաժեշտ տվյալներ.

2) սերտիֆիկատը կարող է ունենալ մեկ կամ ավելի հավելվածներ: Սերտիֆիկատը և դրա հավելվածները պարունակում են այն ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա գնահատելու արտադրանքի համապատասխանությունը գնահատման ենթակա` փորձաքննված տեսակին, ինչպես նաև իրականացնելու հսկողություն` արտադրանքի շահագործման ընթացքում.

3) այն դեպքերում, երբ տեսակը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին, նշանակված մարմինը հրաժարվում է տրամադրել արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատ և համապատասխանաբար դրա մասին տեղեկացնում է հայտատուին` տրամադրելով մերժման մանրամասն պատճառները:

7. Նշանակված մարմինն ընդհանուր առմամբ պետք է տեղեկացված լինի գիտության և տեխնիկայի ցանկացած նորարարական փոփոխությունների մասին, որոնք կարող են մատնանշել, որ հաստատված տեսակն այլևս չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին, և պետք է նաև որոշի, թե նման փոփոխությունները կպահանջեն արդյոք հետագա ուսումնասիրություններ: Եթե այո, ապա նշանակված մարմինը, համապատասխանաբար, դրա մասին տեղեկացնում է արտադրողին.

1) արտադրողը նշանակված մարմնին հաղորդում է տեղեկատվություն այն մասին, որ ունի արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատին վերաբերող տեխնիկական փաստաթղթեր հաստատված տեսակին վերաբերող այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ արտադրանքի` տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջների համապատասխանության կամ սերտիֆիկատի վավերականության պայմանների վրա: Այս փոփոխությունները պահանջում են լրացուցիչ վավերացում` արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի բնօրինակը լրացնելու տեսքով:

8. Յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի և (կամ) դրանց լրացումների մասին, որոնք տրամադրվել կամ ճանաչվել են անվավեր, ինչպես նաև պարբերաբար կամ ըստ պահանջի նշանակող մարմնին տրամադրում է մերժված, կասեցված կամ գործողությունն ուժը կորցրած սերտիֆիկատների ցանկը.

1) յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմիններին տեղեկացնում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատների և (կամ) դրանց մերժված, կասեցված կամ որևէ այլ կերպ սահմանափակված, անվավեր ճանաչված սերտիֆիկատների ու լրացումների մասին, և պահանջի դեպքում` նաև իր կողմից տրամադրված սետիֆիկատների և (կամ) դրանց լրացումների մասին.

2) համակարգող մարմինը, կանոնակարգող մարմինները և այլ նշանակված մարմիններ, անհրաժեշտության դեպքում, կարող են ձեռք բերել արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատների և (կամ) դրանց լրացումների պատճենները: Համակարգող մարմինը և կանոնակարգող մարմինները կարող են նաև ձեռք բերել տեխնիկական փաստաթղթերի և նշանակված մարմնի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքների պատճենները.

3) նշանակված մարմինը մինչև սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը պահպանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի և դրա լրացումների ու հավելվածների պատճենները, ինչպես նաև տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, այդ թվում` արտադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը:

9. Արտադրողը պահպանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի, հավելվածների և լրացումների պատճենները` տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում:

10. Արտադրողի լիազոր ներկայացուցիչը կարող է ներկայացնել սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված հայտը և կատարել սույն ընթացակարգի 7-րդ և 9-րդ կետերով սահմանված պարտականությունները, եթե դրանք սահմանված են նրան տրված լիազորագրում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Գ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՍԱԿԻՆ` ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Համապատասխանություն տեսակին` արտադրության ներքին հսկողության հիման վրա. համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պարտականությունները և երաշխավորում ու հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված` հաստատված տեսակին, ինչպես նաև` արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

3. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքի վրա մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը` եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները.

1) արտադրողը կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր` արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար, և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

4. Սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Գ 1

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՍԱԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտադրանքի ներքին հսկողության և հսկողության ներքո արտադրանքի փորձարկման հիման վրա տեսակին համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պարտականությունները, միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված` հաստատված տեսակին, ինչպես նաև արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

3. Արտադրված յուրաքանչյուր արտադրանքի համար` տեխնիկական կանոնակարգի սահմանված պահանջներին համապատասխանությունն ստուգելու նպատակով արտադրողի կողմից կամ վերջինիս անունից իրականացվում են մեկ կամ մի քանի փորձարկումներ` արտադրանքի մեկ կամ մի քանի ցուցանիշների համար`

1) արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կա՛մ իր կազմում գործող հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից, կա՛մ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` վերջինիս պատասխանատվության ներքո.

2) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը, նշանակված մարմնի պատասխանատվությամբ, արտադրանքի արտադրության ընթացքում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը:

4. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշան, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի նախագծի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները`

1) արտադրողն արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

5. Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Գ 2

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտադրանքի ներքին հսկողության և հսկողության ներքո արտադրանքի կամայական պարբերականությամբ փորձարկման հիման վրա տեսակի համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պարտականությունները, միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին ու բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացով և ուսումնասիրությամբ (մոնիթորինգով) ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված` հաստատված տեսակին, ինչպես նաև արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

3. Հաշվի առնելով արտադրության տեխնոլոգիական բարդությունը և արտադրանքի քանակը, ինչպես նաև ներքին փորձարկումների որակի գնահատման նպատակով արտադրողի ընտրությամբ փորձարկումներն իրականացվում են կա՛մ իր կազմում գործող հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից, կա՛մ նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից` կամայական պարբերականությամբ`

1) տեխնիկական կանոնակարգի պահանջներին տվյալ արտադրանքի համապատասխանությունն ստուգելու նպատակով վերջնական արտադրանքի նմուշը, որը տեղում վերցվել է նշված մարմնի կողմից` մինչև արտադրանքի շուկայահանումը, զննվում է, և իրականացվում են փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերին համապատասխան հատվածներում սահմանված փորձարկումներ կամ այլ անհրաժեշտ փորձարկումներ.

2) այն դեպքերում, երբ նմուշը չի համապատասխանում որակի ընդունելի մակարդակին, մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ.

3) նմուշառման կիրառվող ընթացակարգը նախատեսված է որոշելու, թե, արդյո՞ք, արտադրության գործընթացն իրականացվում է ընդունելի սահմաններում` արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.

4) այն դեպքերում, երբ փորձարկումներն իրականացվում են նշանակված մարմնի կողմից, արտադրողը, նշանակված մարմնի պատասխանատվության ներքո, արտադրության գործընթացում կցում է նշանակված մարմնի նույնականացման կոդը:

4. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները`

1) արտադրողն արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

5. Սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են լիազոր ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Դ

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արտադրության գործընթացի որակի ապահովման վրա հիմնված տեսակի համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողն արտադրության, վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգը, որը և ենթակա է հսկողության` ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 4-րդ կետով:

3. Արտադրողն իր հայեցողությամբ հայտ է ներկայացնում նշանակված մարմին` տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար`

1) հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից, նրա անունը և բնակության վայրը,

բ. գրավոր հայտարարագիր այն մասին, որ նույն հայտը չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,

գ. արտադրանքի նախատեսված տեսակի մասին ամբողջական տեղեկատվություն,

դ. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

ե. հաստատված տեսակին վերաբերող տեխնիկական փաստաթղթեր և արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի պատճենը.

2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ մակարդակով` որպես գրավոր քաղաքականություններ, ընթացակարգեր և հրահանգներ: Որակի համակարգի փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ: Այն, մասնավորապես, պետք է պարունակի`

ա. արտադրանքի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների նկարագրությունը,

բ. համապատասխան արտադրության կիրառվող որակի հսկողության և որակի ապահովման մեթոդների, գործընթացների ու համակարգված գործողությունների նկարագրությունը,

գ. արտադրության ընթացքում, դրանից առաջ և հետո իրականացվող փորձաքննությունների ու փորձարկումների և դրանց իրականացման հաճախականության նկարագրությունը,

դ. որակին վերաբերող գրառումների, ինչպես, օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության մասին հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների նկարագրությունը,

ե. արտադրանքի պահանջվող որակի ապահովման մոնիթորինգի միջոցների և որակի համակարգի արդյունավետ աշխատանքի մասին տեղեկություններ.

3) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե, արդյոք, այն բավարարու՞մ է սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պահանջները, թե՞ անհրաժեշտ է այն վերագնահատել: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն` որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

4) ի լրումն որակի կառավարման համակարգերի փորձին` աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ ու տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ: Աուդիտի գործընթացը ներառում է գնահատման նպատակով այցելությունն արտադրողի տարածք`

ա. աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով,

բ. որոշման մասին ծանուցվում է արտադրողին: Ծանուցումը ներառում է աուդիտի մասին եզրակացությունը և գնահատման վերաբերյալ հիմնավորված որոշումը.

5) արտադրողը պարտավորվում է ինչպես հարկն է իրականացնել որակի համակարգից բխող պարտավորությունները և պահպանել դրանց համարժեքությունն ու արդյունավետությունը.

6) արտադրողը որակի համակարգը հաստատող` նշանակված մարմնին տեղեկացնում է որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին: Նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և ընդունում որոշում այն մասին, թե, արդյոք, փոփոխված որակի համակարգը կշարունակի՞ համապատասխանել սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին, թե՞ անհրաժեշտ է իրականացնել վերագնահատում.

7) նշանակված մարմինն արտադրողին ծանուցում է իր որոշման մասին: Ծանուցման հետ միասին ներկայացվում են փորձաքննության մասին եզրակացությունը և գնահատման վերաբերյալ հիմնավորված որոշումը:

4. Նշանակված մարմնի պատասխանատվության ներքո իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողը կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտավորությունները`

1) արտադրողը գնահատման նպատակով թույլ է տալիս նշանակված մարմնին մուտք գործել արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`

ա. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

բ. որակի վերաբերյալ գրառումներ, ինչպես, օրինակ, տեխնիկական հսկողության մասին հաշվետվություններ և փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման) ու ներգրավված աշխատողների որակավորման մասին տվյալներ.

2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ` համոզվելու համար, թե, արդյո՞ք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը. և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդպիսի այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե, արդյո՞ք, որակի համակարգը պատշաճ կերպով է գործում.

4) նշանակված մարմինն արտադրողին տրամադրում է մարմնի ղեկավարի կողմից հաստատված հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում` նաև փորձարկման արձանագրությունը:

5. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված` նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները`

1) արտադրողն արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր և այն պահում է տեխնիկական փաստաթղթերի հետ, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

6. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`

1) սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը.

2) սույն ընթացակարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետում նշված` հաստատված փոփոխությունները.

3) նշանակված մարմնի կողմից սույն ընթացակարգի 3-րդ կետի 6-րդ, 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված որոշումներն ու հաշվետվությունները:

 7. Յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և նշանակող մարմին պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության ներկայացնում է որակի համակարգի մերժման, կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը: Յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմինների տեղեկացնում է որակի համակարգի հաստատման, մերժման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:

8. Սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին, 6-րդ ենթակետերով, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են լիազոր ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Դ 1

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Արտադրության գործընթացի որակի ապահովումը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը բավարարում է վերջինիս նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

 2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծությունն ու գնահատումը`

1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության ու շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջները: Տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում ներառում են առնվազն հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերն ու ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,

է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

ը. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն:

 3. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում պետք է ապահովի փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:

4. Արտադրություն. արտադրողն արտադրության, վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված որակի հաստատված համակարգը, որը և ենթակա է հսկողության` ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 6-րդ կետով:

 5. Արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին հայտ է ներկայացնում տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար`

1) հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից, նրա անունը և բնակության վայրը,

բ. գրավոր հայտարարագիր այն մասին, որ նույն հայտը չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,

գ. արտադրանքի նախատեսված տեսակի մասին ամբողջական տեղեկատվություն,

դ. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

ե. սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տեխնիկական փաստաթղթերը.

2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ մակարդակով` որպես գրավոր քաղաքականություններ, ընթացակարգեր և հրահանգներ.

3) որակի համակարգին վերաբերող փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ: Այն պետք է պարունակի համարժեք նկարագրություն`

ա. արտադրանքի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,

բ. համապատասխան արտադրության կիրառվող որակի հսկողության և որակի ապահովման մեթոդների, գործընթացների ու համակարգված գործողությունների,

գ. արտադրության ընթացքում, դրանից առաջ և հետո իրականացվող փորձաքննությունների ու փորձարկումների և դրանց իրականացման հաճախականության,

դ. որակին վերաբերող գրառումների, ինչպես, օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության մասին հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,

ե. արտադրանքի պահանջվող որակի ապահովման մոնիթորինգի միջոցների և որակի համակարգի արդյունավետ աշխատանքի մասին տեղեկություններ.

4) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե, արդյո՞ք, այն բավարարում է սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված պահանջները: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն` որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

5) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձին` աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ ու տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ: Աուդիտի գործընթացը ներառում է գնահատման նպատակով այցելությունն արտադրողի տարածք: Աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.

6) որոշման մասին ծանուցվում է արտադրողին: Ծանուցման մեջ նշվում են աուդիտի մասին եզրակացությունը և գնահատման վերաբերյալ հիմնավորված որոշումը.

7) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները և պահպանել դրանց համարժեքությունն ու արդյունավետությունը.

8) արտադրողը որակի համակարգը հաստատող` նշանակված մարմնին տեղեկացնում է որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.

9) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և ընդունում որոշում այն մասին, թե, արդյոք, փոփոխված որակի համակարգը կշարունակի՞ բավարարել սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված պահանջները, թե՞ անհրաժեշտ է իրականացնել վերագնահատում.

10) նշանակված մարմինն արտադրողին ծանուցում է իր որոշման մասին: Ծանուցման հետ միասին ներկայացվում են փորձաքննության մասին եզրակացությունը և գնահատման վերաբերյալ հիմնավորված որոշումը:

6. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողն ամբողջովին կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները`

1) արտադրողը գնահատման նպատակով թույլ է տալիս նշանակված մարմնին մուտք գործել արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`

ա. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

բ. սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված տեխնիկական փաստաթղթեր,

գ. որակի վերաբերյալ գրառումներ, ինչպես, օրինակ, տեխնիկական հսկողության մասին հաշվետվություններ և փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման) ու ներգրավված աշխատողների որակավորման մասին տվյալներ.

2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ` համոզվելու համար, թե, արդյո՞ք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը, և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդպիսի այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե, արդյո՞ք, որակի համակարգը պատշաճ կերպով է գործում.

4) նշանակված մարմինն արտադրողին տրամադրում է հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում` նաև փորձարկման մասին արձանագրությունը:

7. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 5-րդ կետում նշված` նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին: Արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

8. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`

1) սույն ընթացակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը.

2) սույն ընթացակարգի 5-րդ կետի 8-10-րդ ենթակետերում նշված` հաստատված փոփոխությունները.

3) նշանակված մարմնի կողմից սույն ընթացակարգի 5-րդ կետի 8-10-րդ, 6-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված որոշումները և հաշվետվությունները:

9. Յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և նշանակող մարմին պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության ներկայացնում է որակի համակարգի մերժման, կասեցման և ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը: Յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմինների տեղեկացնում է որակի համակարգի հաստատման, մերժման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:

10. Սույն ընթացակարգի 3-րդ կետով, 5-րդ կետի 1-ին, 8-10-րդ, 6-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են լիազոր ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության  2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Ե

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Արտադրանքի որակի ապահովման վրա հիմնված տեսակի համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է վերջինիս նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

2. Արտադրողը վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգ, որը և ենթակա է հսկողության, ինչպես սահմանված է 4-րդ կետով:

3. Արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին հայտ է ներկայացնում տվյալ արտադրանքի համար.

1) որակի համակարգի գնահատման համար հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից` նրա անունը և բնակության վայրը,

բ. գրավոր հայտարարագիր, որ նույն հայտը չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,

գ. արտադրանքի նախատեսված տեսակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,

դ. որակի համակարգի վերաբերյալ փաստաթղթեր,

ե. հաստատված տեսակի վերաբերյալ տեխնիկական փաստաթղթեր և արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատի պատճենը.

2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին և բավարարում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները.

3) արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ` գրավոր քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների տեսքով: Որակի համակարգի փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ և պետք է ներառի համարժեք նկարագրություն`

ա. արտադրանքի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,

բ. արտադրությունից հետո իրականացվող փորձաքննությունների և փորձարկումների,

գ. որակին վերաբերող գրառումների, ինչպես, օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,

դ. որակի համակարգի արդյունավետ գործունեության մոնիթորինգի միջոցների.

4) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե, արդյոք, այն բավարարում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված պահանջները: Այն ենթադրում է համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն, որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

5) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձին` աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ և տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ.

6) աուդիտի գործընթացը ներառում է գնահատման այցելություն արտադրողի տարածք: Աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.

7) որոշումը ծանուցվում է արտադրողին: Ծանուցման մեջ նշվում է աուդիտի եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը.

8) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները և պահպանել դրանց համարժեքությունն ու արդյունավետությունը.

9) արտադրողը որակի համակարգը հաստատող նշանակված մարմնին տեղեկացնում է հաստատված որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.

10) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և որոշում ընդունում այն մասին, թե արդյոք փոփոխված որակի համակարգը կշարունակի բավարարել սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջները, թե անհրաժեշտ է իրականացնել վերագնահատում.

11) նա ծանուցում է արտադրողին իր որոշման մասին: Ծանուցման հետ ներկայացվում են փորձաքննության եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը:

4. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողն ամբողջովին կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները.

1) գնահատման նպատակով արտադրողը թույլ է տալիս նշանակված մարմնին մուտք գործել արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`

ա. որակի համակարգի փաստաթղթեր,

բ. որակի վերաբերյալ գրառումներ, ինչպես, օրինակ, տեխնիկական հսկողության հաշվետվություններ և փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման) ու ներգրավված աշխատողների որակավորման տվյալներ.

2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ` ստուգելու համար, թե, արդյոք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդ տեսակ այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա կարող է իրականացնել կամ պատվիրել արտադրանքի փորձարկումներ, որպեսզի պարզի, թե, արդյոք, որակի համակարգը պատշաճ կերպով է գործում: Նշանակված մարմինը տրամադրում է արտադրողին հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում նաև` փորձարկման արձանագրությունը:

5. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման ծածկագիրը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին և համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին.

1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

6. Արտադրողը, արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`

ա. սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը,

բ. սույն ընթացակարգի 3-րդ կետի 9-11-րդ ենթակետերում նշված հաստատված փոփոխությունները,

գ. նշանակված մարմնի կողմից սույն ընթացակարգի 3-րդ կետի 9-11-րդ ենթակետերում, 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումները և հաշվետվությունները:

7. Յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է իր նշանակող մարմնին որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության նշանակող մարմնին ներկայացնում է որակի համակարգի մերժման, կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը.

1) յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է այլ նշանակված մարմիններին որակի համակարգի հաստատման մերժման, կասեցման, դադարեցման, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:

8. Սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին, 9-11-րդ ենթակետերով, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Ե 1

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

1. Վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և փորձարկման որակի ապահովումը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով սահմանված պարտականությունները, միայն իր պատասխանատվությամբ երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է վերջինիս նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում.

1) տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում առնվազն ներառում են հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն: Փոխկապակցված ստանդարտների մասնակիորեն կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ կիրառվել են այդ արտադրանքի համար.

3) եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը`

ա. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,

բ. իրականացված փորձարկումների արձանագրություններ:

3. Արտադրողը, արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում պետք է ապահովի փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:

4. Արտադրողը վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 5-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգ, որը և ենթակա է հսկողության, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 6-րդ կետով:

5. Արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին հայտ է ներկայացնում տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար.

1) հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից` նրա անունը և բնակության վայրը,

բ. գրավոր հայտարարագիր, որ նույն հայտը չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,

գ. արտադրանքի նախատեսված տեսակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,

դ. որակի համակարգի վերաբերյալ փաստաթղթեր,

ե. սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված տեխնիկական փաստաթղթեր.

2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին.

3) արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ` գրավոր քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների տեսքով.

4) որակի համակարգի փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ և պետք է ներառեն համարժեք նկարագրություն`

ա. արտադրանքի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,

բ. արտադրությունից հետո իրականացվող փորձաքննությունների և փորձարկումների,

գ. որակին վերաբերող գրառումների, ինչպես, օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,

դ. որակի համակարգի արդյունավետ գործունեության մոնիթորինգի միջոցների:

5) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե, արդյոք, այն բավարարում է սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված պահանջները: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն, որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

6) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձին` աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ և տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ.

7) աուդիտի գործընթացը ներառում է գնահատման այցելություն արտադրողի տարածք: Աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 2-րդ կետում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով: Որոշումը ծանուցվում է արտադրողին: Ծանուցման մեջ նշվում է աուդիտի եզրակացությունների և գնահատման հիմնավորված որոշումը.

8) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները և պահպանել դրանց համարժեքությունն ու արդյունավետությունը.

9) արտադրողը որակի համակարգը հաստատող նշանակված մարմնին տեղեկացնում է հաստատված որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.

10) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և որոշում ընդունում այն մասին, թե, արդյոք, փոփոխված որակի համակարգը կշարունակի բավարարել սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված պահանջները, թե անհրաժեշտ է իրականացնել վերագնահատում.

11) նշանակված մարմինը ծանուցում է արտադրողին իր որոշման մասին: Ծանուցման հետ ներկայացվում են փորձաքննության եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը:

6. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողն ամբողջովին կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները.

1) գնահատման նպատակով արտադրողը թույլ է տալիս նշանակված մարմնին մուտք գործել արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրում է բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`

ա. որակի համակարգի փաստաթղթեր,

բ. սույն ընթացակարգի 2-րդ կետով սահմանված տեխնիկական փաստաթղթեր,

գ. որակի վերաբերյալ գրառումներ, ինչպես, օրինակ, տեխնիկական հսկողության հաշվետվություններ և փորձարկման, տրամաչափարկման (կալիբրավորման) ու ներգրավված աշխատողների որակավորման տվյալներ.

2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ ստուգելու համար, թե, արդյոք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդ տեսակ այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե, արդյոք, որակի համակարգը պատշաճ կերպով է գործում: Նշանակված մարմինը տրամադրում է արտադրողին հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում նաև` փորձարկման արձանագրությունը:

7. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին.

1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

8. Արտադրողը, արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`

ա. սույն ընթացակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը,

բ. սույն ընթացակարգի 5-րդ կետի 9-11-րդ ենթակետերում նշված հաստատված փոփոխությունները,

գ. նշանակված մարմնի կողմից սույն ընթացակարգի 5-րդ կետի 9-11-րդ ենթակետերում, 6-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված որոշումները և հաշվետվությունները:

9. Յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է իր նշանակող մարմնին որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության նշանակող մարմնին ներկայացնում է որակի համակարգի մերժման, կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը.

1) յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է այլ նշանակված մարմիններին որակի համակարգի հաստատման մերժման, կասեցման, դադարեցման, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:

10. Սույն ընթացակարգի 3-րդ կետով, 5-րդ կետի 1-ին, 9-11-րդ ենթակետերով, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ   Զ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Արտադրանքի հավաստման վրա հիմնված տեսակի համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգի մի մասն է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները, և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ սույն ընթացակարգի 3-րդ կետի դրույթների առարկա հանդիսացող արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և բավարարում է վերջինիս նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները:

 2. Արտադրողը կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված հաստատված տեսակին, ինչպես նաև դրանց նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

3. Հավաստում (проверка)` արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում հաստատված տեսակին և համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման նպատակով արտադրողի կողմից ընտրված նշանակված մարմինն իրականացնում է անհրաժեշտ փորձաքննություն և փորձարկումներ.

1) սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով փորձաքննությունը և փորձարկումներն իրականացվում են արտադրողի ընտրությամբ կամ յուրաքանչյուր արտադրանքի համար, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 4-րդ կետում, կամ վիճակագրական հիմունքներով, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 5-րդ կետում:

4. Համապատասխանության հավաստում յուրաքանչյուր արտադրանքի փորձաքննության և փորձարկման միջոցով` ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք պետք է ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության և համապատասխան փորձարկումների, կամ դրանց համարժեք փորձարկումների` արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում նկարագրված տեսակին և տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով: Նման փոխկապակցված ստանդարտի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.

1) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը.

2) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում պահպանում է համապատասխանության սերտիֆիկատները` պետական կառավարման մարմինների ստուգումների համար:

5. Համապատասխանության վիճակագրական հավաստում` արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրության յուրաքանչյուր խմբաքանակի միասեռությունը (նույնատիպ), և իր արտադրանքը ներկայացնում է հավաստման` միասեռ (նույնատիպ) խմբաքանակի տեսքով.

1) յուրաքանչյուր խմբաքանակից պատահական ընտրությամբ վերցրվում է նմուշ` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համաձայն: Նմուշառված ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք պետք է ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության, կամ համարժեք փորձարկումների` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով, ինչպես նաև որոշելու համար, թե տվյալ խմբաքանակն ընդունվում է, թե մերժվում: Նման փոխկապակցված ստանդարտի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.

2) եթե խմբաքանակն ընդունվում է, ապա խմբաքանակի ամբողջ արտադրանքը համարվում է հաստատված` բացառությամբ նմուշառված այն արտադրանքի, որոնց փորձարկման արդյունքները եղել են անբավարար: Նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր պատասխանատվության ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը.

3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմինների համար.

3) եթե խմբաքանակը մերժվում է, ապա նշանակված կամ իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` այդ խմբաքանակի շուկայահանումը կանխարգելելու համար: Խմբաքանակների հաճախակի մերժման դեպքում նշանակված մարմինը կարող է կասեցնել վիճակագրական հավաստումը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

 6. Համապատասխանության ազգային նշան և համապատասխանության հայտարարագիր` արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին և համապատասխանում է արտադրանքի տեխնիկական հսկողության սերտիֆիկատում ներկայացված տեսակին.

1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում.

3) սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված նշանակված մարմնի համաձայնության դեպքում և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդը:

7. Նշանակված մարմնի համաձայնությամբ և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդն արտադրանքի արտադրական գործընթացի ընթացքում:

8. Արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել իր լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և նրա պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով: Լիազոր ներկայացուցիչը չի կարող կատարել սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Զ 1

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Արտադրանքի հավաստման վրա հիմնված համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ կետով, 3-րդ կետով, 6-րդ կետի 1-ին ենթակետով և 7-րդ կետով սահմանված պարտականությունները, և իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ այն արտադրանքը, որոնց վրա տարածվում են սույն ընթացակարգի 4-րդ կետով սահմանված դրույթները համապատասխանում են դրանց նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

2. Արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու արտադրանքի համապատասխանությունը կիրառելի պահանջներին և ներառում են ռիսկերի համարժեք վերլուծություն և գնահատում: Տեխնիկական փաստաթղթերը սահմանում և հնարավորության դեպքում նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

1) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում պետք է առնվազն ներառեն հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը (օգտագործումը), նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակիորեն կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար.

2) եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը`

ա. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների վերաբերյալ,

բ. իրականացված փորձարկումների արձանագրություն.

3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է տեխնիկական փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:

3. Արտադրողը կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

4. Հավաստում` արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին համապատասխանության հավաստման նպատակով արտադրողի կողմից ընտրված նշանակված մարմինն իրականացնում է անհրաժեշտ փորձաքննություն և փորձարկումներ.

1) նշված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով փորձաքննությունը և փորձարկումներն իրականացվում են արտադրողի ընտրությամբ կամ յուրաքանչյուր արտադրանքի համար, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 5-րդ կետում, կամ վիճակագրական հիմունքներով, ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 6-րդ կետում:

5. Համապատասխանության հավաստում յուրաքանչյուր արտադրանքի փորձաքննության և փորձարկման միջոցով սույն ընթացակարգի իմաստով`

1) ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք` պետք է անհատապես ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության և համապատասխան փորձարկումների, կամ դրանց համարժեք փորձարկումների` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով: Նման փոխկապակցված ստանդարտի և (կամ) տեխնիկական մասնագրերի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.

2) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր պատասխանատվության ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը:

3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:

 6. Համապատասխանության վիճակագրական հավաստում սույն ընթացակարգի իմաստով`

1) արտադրողը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական և մոնիթորինգի գործընթացներն ապահովեն արտադրության յուրաքանչյուր խմբաքանակի միասեռությունը (նույնատիպ), և իր արտադրանքը ներկայացնում է հավաստման` միասեռ (նույնատիպ) խմբաքանակի տեսքով.

2) յուրաքանչյուր խմբաքանակից պատահական ընտրությամբ վերցրվում է նմուշ` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համաձայն: Նմուշառված ամբողջ արտադրանքի յուրաքանչյուր արտադրանք պետք է անհատապես ենթարկվի փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված փորձաքննության և համապատասխան փորձարկման, կամ դրանց համարժեք փորձարկումների` տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստելու նպատակով ինչպես նաև որոշելու համար, թե տվյալ խմբաքանակն ընդունվում է, թե մերժվում: Նման փոխկապակցված ստանդարտի և (կամ) տեխնիկական մասնագրերի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը որոշում է ընդունում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.

3) եթե խմբաքանակն ընդունվում է, ապա խմբաքանակի ամբողջ արտադրանքը համարվում է հաստատված` բացառությամբ նմուշառված այն արտադրանքի, որոնց փորձարկման արդյունքները եղել են անբավարար.

 4) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ էլ իր պատասխանատվության ներքո թույլատրում է կցել իր նույնականացման կոդը.

5) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմիններին,

6) եթե խմբաքանակը մերժվում է, ապա նշանակված կամ իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները` այդ խմբաքանակի շուկայահանումը կանխարգելելու նպատակով.

7) խմբաքանակների հաճախակի մերժման դեպքում նշանակված մարմինը կարող է կասեցնել վիճակագրական հավաստումը և ձեռնարկել համապատասխան միջոցներ:

7. Արտադրողն յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` կցում է վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին.

 1) արտադրողն արտադրանքի յուրաքանչյուր մոդելի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում.

3) սույն ընթացակարգի 5-րդ կետում նշված նշանակված մարմնի համաձայնության դեպքում և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդը:

8. Նշանակված մարմնի համաձայնությամբ և վերջինիս պատասխանատվությամբ արտադրողը կարող է նաև արտադրանքին կցել նշանակված մարմնի նույնականացման կոդն արտադրանքի արտադրական գործընթացի ընթացքում:

9. Արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել իր լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և նրա պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով: Լիազոր ներկայացուցիչը չի կարող կատարել սույն ընթացակարգի 3-րդ կետով և 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված արտադրողի պարտականությունները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 15

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Է

 

ՄԻԱՎՈՐԻ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Միավորի հավաստման վրա հիմնված համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, և միայն իր պատասխանատվությամբ երաշխավորում ու հայտարարում է, որ այն արտադրանքը, որի վրա տարածվում են սույն ընթացակարգի 4-րդ կետի դրույթները, համապատասխանում են տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին:

2. Տեխնիկական փաստաթղթեր. արտադրողը մշակում է տեխնիկական փաստաթղթերը և ապահովում է դրանց հասանելիությունը` սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված` նշանակման մարմնի համար: Փաստաթղթերը պետք է հնարավորություն տան գնահատելու արտադրանքի համապատասխանությունը պատշաճ պահանջներին և պետք է ներառեն ռիսկերի բավարար վերլուծություն ու գնահատում.

1) տեխնիկական փաստաթղթերով սահմանվում և, հնարավորության դեպքում, դրանք նաև ներառում են արտադրանքի նախագծման արտադրության և շահագործման վերաբերյալ անհրաժեշտ պահանջներ.

2) տեխնիկական փաստաթղթերը, իրենց կիրառելիության սահմաններում, պետք է առնվազն ներառեն հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների սխեմաներ,

գ. արտադրանքի շահագործումը, նշված գծագրերը և սխեմաներն ընկալելու համար անհրաժեշտ բացատրություններ և նկարագրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և, որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն: Փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա,

ե. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

զ. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն.

3) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է տեխնիկական փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:

 3. Արտադրողը կիրառում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրության և մոնիթորինգի գործընթացն ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

4. Հավաստում. տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստելու նպատակով արտադրողի կողմից ընտրված` նշանակված մարմինն իրականացնում կամ պատվիրում է փոխկապակցված ստանդարտներով և (կամ) տեխնիկական մասնագրերով սահմանված անհրաժեշտ փորձաքննություն և փորձարկումներ կամ դրանց համարժեք փորձարկումներ: Նման փոխկապակցված ստանդարտի և (կամ) տեխնիկական մասնագրերի բացակայության դեպքում համապատասխան նշանակված մարմինը կայացնում է որոշում իրականացվելիք համապատասխան փորձարկումների մասին.

 1) նշանակված մարմինն իրականացված փորձաքննության և փորձարկումների հիման վրա տրամադրում է համապատասխանության սերտիֆիկատ և յուրաքանչյուր հաստատված արտադրանքի համար կցում է իր նույնականացման կոդը կամ, իր պատասխանատվությամբ, թույլատրում է կցել իր նույնականացման կոդը.

2) արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում ապահովում է համապատասխանության սերտիֆիկատների հասանելիությունը պետական կառավարման մարմիններին:

5. Համապատասխանության ազգային նշան և համապատասխանության հայտարարագիր. արտադրողը յուրաքանչյուր արտադրանքի վրա մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 4-րդ կետում նշված` նշանակված մարմնի պատասխանատվությամբ կցում է վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է արտադրանքի տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին.

 1) արտադրողը կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում: Համապատասխանության հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնելու այն արտադրանքը, որի համար այն կազմվել է.

 2) համապատասխանության հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

 6. Սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված արտադրողի պարտավորությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` նրա անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են վերջինիս լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 16

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Ը

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ` ՈՐԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ

 

 1. Համապատասխանություն` որակի ամբողջական ապահովմամբ համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 5-րդ կետերով սահմանված պարտականությունները, և միայն իր պատասխանատվության ներքո երաշխավորում և հայտարարում է, որ տվյալ արտադրանքը համապատասխանում է դրա նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

2. Արտադրողը նախագծի, արտադրության, վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար գործածում է սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգ, որը և ենթակա է հսկողության` ինչպես սահմանված է սույն ընթացակարգի 4-րդ կետով:

3. Որակի համակարգ. Արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին հայտ է ներկայացնում տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար՝

1) հայտը ներառում է տեղեկություններ հետևյալի մասին՝

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից, նրա անունը և բնակության վայրը,

բ. արտադրության համար նախատեսված արտադրանքի յուրաքանչյուր տեսակի մեկ մոդելի տեխնիկական փաստաթուղթ.

2) տեխնիկական փաստաթղթերն իրենց կիրառելիության սահմաններում առնվազն ներառում են հետևյալ բաղադրիչները՝

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը, նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և (կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից և որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակի,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք որ տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի համար,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների բավարարումը,

է. տեղեկատվություն նախագծի հաշվարկների և իրականացված փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ,

ը. իրականացված փորձարկումների արձանագրությունը,

թ. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր, և

ժ. գրավոր հայտարարագիր այն մասին, որ նման հայտ չի ներկայացվել այլ նշանակված մարմին.

3) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունն արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ` գրավոր քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների տեսքով.

4) որակի համակարգի փաստաթղթերը` ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ: Այն, մասնավորապես, պետք է պարունակի համարժեք նկարագրություն՝

ա. արտադրանքի և նախագծի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,

բ. կիրառման համար նախատեսված նախագծի տեխնիկական մասնագրերի` ներառյալ ստանդարտների, իսկ այն դեպքերում, երբ ամբողջովին չեն կիրառվել համապատասխան փոխկապակցված ստանդարտները և (կամ) տեխնիկական մասնագրերը, ապա այն միջոցների, որոնք կապահովեն արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջների կատարումը,

գ. նախագծի հսկողության և նախագծի մեթոդաբանության հավաստման, գործընթացների և համակարգված գործողությունների, որոնք օգտագործվելու են այն արտադրանքի տեսակի համար, որի համար նախատեսված է արտադրանքի նախագծում,

դ. համապատասխան արտադրության կիրառվող որակի հսկողության և որակի ապահովման մեթոդների, գործընթացների և համակարգված գործողությունների,

ե. արտադրության ընթացքում, դրանից առաջ և հետո իրականացվող փորձաքննությունների և փորձարկումների և դրանց իրականացման հաճախականության,

զ. որակին վերաբերող գրառումների, ինչպես օրինակ իրականացված տեխնիկական հսկողության հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,

է. նախագծի և արտադրանքի պահանջվող որակի ապահովման մոնիթորինգի միջոցների և որակի համակարգի արդյունավետ աշխատանքի մասին տեղեկություններ.

 5) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը որոշելու, թե արդյոք այն բավարարում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված պահանջներին: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն, որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

6) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձին, աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ և տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ.

7) աուդիտի գործընթացը ներառում է գնահատման այցելություն արտադրողի տարածք: Աուդիտ իրականացնող թիմը վերանայում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեխնիկական փաստաթղթերը, որոնք կհաստատեն, որ արտադրողը կարող է նույնականացնել տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջները և իրականացնել անհրաժեշտ փորձաքննություն` նշված պահանջներին արտադրանքի համապատասխանությունն ապահովելու նպատակով.

8) արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ծանուցվում է աուդիտի եզրակացության մասին: Ծանուցման մեջ ներկայացվում են նաև աուդիտի արդյունքները և գնահատման հիմնավորված որոշումը.

9) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտավորություններն ինչպես հարկն է և պահպանել դրանց համապատասխանությունն ու արդյունավետությունը.

10) արտադրողը որակի համակարգը հաստատող նշանակված մարմնին տեղեկացնում է որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.

11) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և որոշում ընդունում այն մասին, թե արդյոք փոփոխված համակարգը կշարունակի համապատասխանել սույն ընթացակարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, թե անհրաժեշտ է իրականացնել վերագնահատման աշխատանքներ.

12) նա ծանուցում է արտադրողին իր որոշման մասին: Ծանուցման հետ ներկայացվում են փորձաքննության եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը:

4. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակը համոզվելն է, որ արտադրողը պատշաճ կատարում է հաստատված որակի համակարգից բխող պարտականությունները՝

1) գնահատման նպատակով արտադրողը պետք է թույլ տա նշանակված մարմնին մուտք գործել նախագծման, արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես՝

ա. որակի համակարգի փաստաթղթեր,

բ. որակի վերաբերյալ գրառումներ` որակի համակարգի նախագծման ապահովման համար նախատեսված, ինչպես, օրինակ, վերլուծությունների, հաշվարկների, փորձարկումների, արդյունքների,

գ. որակի վերաբերյալ գրառումներ` որակի համակարգի արտադրական մասի ապահովման համար նախատեսված, ինչպես օրինակ տեխնիկական հսկողության և փորձարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները, տրամաչափարկման (կալիբրավորման) մասին տվյալներ, ներգրավված աշխատողների որակավորման մասին հաշվետվություններ.

2) նշանակված մարմինը, պարբերաբար, պետք է իրականացնի աուդիտ` համոզվելու համար, թե, արդյոք, արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը, և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Այդ տեսակ այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե արդյոք որակի համակարգը պատշաճ կերպով է գործում.

4) նշանակված մարմինը տրամադրում է արտադրողին հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում նաև փորձարկման արձանագրությունը:

5. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքին մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջվող համապատասխանության ազգային նշանը և սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված նշանակված մարմնի պատասխանատվության ներքո` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին՝

1) արտադրողը արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության մասին գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում.

2) համապատասխանության մասին գրավոր հայտարարագիրը հնարավորություն է տալիս նույնականացնել այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է.

3) համապատասխանության մասին գրավոր հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

6. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին՝

1) սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեխնիկական փաստաթղթեր.

2) սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված որակի համակարգի վերաբերյալ փաստաթղթեր.

3) սույն ընթացակարգի 3-րդ կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված հաստատված փոփոխությունների վերաբերյալ.

4) սույն ընթացակարգի 3-րդ կետի 10-րդ և 12-րդ ենթակետերում ու 4-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված նշանակված մարմնի որոշումներ և հաշվետվություններ:

7. Յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է իր նշանակող մարմնին որակի համակարգերի հաստատումների կամ ուժը կորցրած ճանաչելու մասին և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության նշանակող մարմին է ներկայացնում որակի համակարգի մերժման, կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը՝

1) յուրաքանչյուր նշանակված մարմին տեղեկացնում է այլ նշանակված մարմիններին որակի համակարգի հաստատման մերժման, կասեցման, դադարեցման, իսկ, անհրաժեշտության դեպքում, որակի համակարգի հաստատման մասին:

8. Սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 10-րդ, 12-րդ ենթակետերով ու 5-րդ և 6-րդ կետերով սահմանված արտադրողի պարտականությունները կարող են իրականացվել նրա լիազոր ներկայացուցչի կողմից` արտադրողի անունից և պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են ներկայացուցչի լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 17

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ  Ը 1

 

ՈՐԱԿԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Որակի ամբողջական ապահովման և նախագծի փորձաքննության վրա հիմնված համապատասխանությունը համապատասխանության գնահատման ընթացակարգ է, որի միջոցով արտադրողն իրականացնում է սույն ընթացակարգի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված պարտականությունները և միայն իր պատասխանատվությամբ երաշխավորում ու հայտարարում է, որ արտադրանքը բավարարում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջները:

2. Արտադրողը նախագծի, արտադրության, վերջնական արտադրանքի տեխնիկական հսկողության և արտադրանքի փորձարկման համար օգտագործում է սույն ընթացակարգի 3-րդ կետով սահմանված որակի հաստատված համակարգ, որը ենթակա է հսկողության` սույն ընթացակարգի 5-րդ կետին համապատասխան.

1) արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքությունը պետք է ենթարկվի փորձաքննության` սույն ընթացակարգի 4-րդ կետին համապատասխան:

3. Որակի համակարգ. արտադրողն իր հայեցողությամբ նշանակված մարմին է ներկայացնում հայտ` տվյալ արտադրանքի որակի համակարգի գնահատման համար.

1) հայտը ներառում է հետևյալ տեղեկությունները`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, իսկ այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է լիազոր ներկայացուցչի կողմից, նրա անունը և բնակության վայրը,

բ. արտադրանքի նախատեսված տեսակի մասին ամբողջական տեղեկատվություն,

գ. որակի համակարգին վերաբերող փաստաթղթեր,

դ. գրավոր հայտարարագիր այն մասին, որ նման հայտ չի ներկայացվել այլ նշանակված մարմին.

2) որակի համակարգն ապահովում է արտադրանքի համապատասխանությունը արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրողի կողմից ընդունված բոլոր տարրերը, պահանջները և դրույթները պետք է փաստաթղթավորել համակարգված և պատշաճ` գրավոր քաղաքականությունների, ընթացակարգերի և հրահանգների տեսքով.

3) որակի համակարգի փաստաթղթերը ենթադրում են որակին առնչվող ծրագրերի, պլանների, ձեռնարկների և գրանցումների միատեսակ մեկնաբանություններ և պետք է պարունակեն համարժեք նկարագրություն.

ա. արտադրանքի և նախագծի որակին առնչվող պատասխանատվությունների և իրավասությունների կազմակերպչական կառուցվածքի ու որակի նպատակների,

բ. կիրառման համար նախատեսված նախագծի տեխնիկական մասնագրերի` ներառյալ ստանդարտները, իսկ այն դեպքերում, երբ ամբողջովին չեն կիրառվել համապատասխան փոխկապակցված ստանդարտները և (կամ) տեխնիկական մասնագրերը, ապա այն միջոցների, որոնք կապահովեն արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջների կատարումը,

գ. նախագծի հսկողության և նախագծի մեթոդաբանության հավաստման, գործընթացների և համակարգված գործողությունների, որոնք օգտագործվելու են այն արտադրանքի տեսակի համար, որի համար նախատեսված է արտադրանքի նախագծում,

դ. համապատասխան արտադրության նկատմամբ կիրառվող որակի հսկողության և որակի ապահովման մեթոդների, գործընթացների և համակարգված գործողությունների,

ե. արտադրության ընթացքում, դրանից առաջ և հետո իրականացվող փորձաքննությունների և փորձարկումների և դրանց իրականացման հաճախականության,

զ. որակին վերաբերող գրառումների, ինչպես օրինակ, իրականացված տեխնիկական հսկողության հաշվետվության, փորձարկման տվյալների, տրամաչափարկման (կալիբրավորման) տվյալների, աշխատակազմի որակավորման մասին հաշվետվությունների,

է. նախագծի և արտադրանքի պահանջվող որակի ապահովման մոնիթորինգի միջոցների և որակի համակարգի արդյունավետ աշխատանքի մասին տեղեկություններ.

4) նշանակված մարմինը գնահատում է որակի համակարգը` որոշելու համար, թե արդյոք այն բավարարում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված պահանջները: Այն պետք է ենթադրի համապատասխանություն նշված պահանջներին, այսինքն, որակի համակարգի տարրերը պետք է համապատասխանեն փոխկապակցված ստանդարտների և (կամ) տեխնիկական մասնագրերի համապատասխան դրույթներին.

5) ի լրումն որակի կառավարման համակարգերում ունեցած փորձի, աուդիտ իրականացնող թիմում պետք է լինի համապատասխան արտադրանքի ոլորտի և տեխնոլոգիաների գնահատման փորձառությամբ և տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջների իմացությամբ առնվազն մեկ անդամ: Աուդիտի գործընթացը ներառում է գնահատման նպատակով այցելություն արտադրողի տարածք.

6) արտադրողը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ծանուցվում են որոշման մասին.

7) ծանուցման մեջ ներկայացվում են նաև աուդիտի արդյունքները և գնահատման հիմնավորված որոշումը.

8) արտադրողը պարտավորվում է իրականացնել հաստատված որակի համակարգից բխող պարտավորությունները` ինչպես հարկն է, և պահպանել դրանց համապատասխանությունն ու արդյունավետությունը.

9) արտադրողը որակի համակարգը հաստատող` նշանակված մարմնին տեղեկացնում է որակի համակարգում նախատեսված բոլոր փոփոխությունների մասին.

10) նշանակված մարմինը գնահատում է առաջարկվող բոլոր փոփոխությունները և կայացնում որոշում այն մասին, թե արդյոք փոփոխված համակարգը կշարունակի համապատասխանել սույն ընթացակարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին, թե անհրաժեշտ է իրականացնել վերագնահատման աշխատանքներ.

11) նշանակված մարմինն արտադրողին ծանուցում է իր որոշման մասին: Ծանուցման հետ միասին ներկայացվում են փորձաքննության եզրակացությունը և գնահատման հիմնավորված որոշումը.

12) յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է որակի համակարգերի հաստատումների կամ դրանք ուժը կորցրած ճանաչելու մասին և պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության նշանակող մարմին է ներկայացնում որակի համակարգի մերժման, կասեցման կամ այն ուժը կորցրած ճանաչելու վավերացումների ցանկը.

13) յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմիններին տեղեկացնում է որակի համակարգի հաստատման, մերժման, կասեցման, այն ուժը կորցրած ճանաչելու, իսկ անհրաժեշտության դեպքում` որակի համակարգի հաստատման մասին:

4. Նախագծի փորձաքննություն. արտադրողը սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված` նշանակված մարմին է ներկայացնում հայտ` նախագծի փորձաքննության համար.

 1) հայտը պետք է հնարավորություն ընձեռի ընկալելու արտադրանքի նախագիծը, արտադրությունը և շահագործումը, ինչպես նաև գնահատելու արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջների համապատասխանությունը: Հայտը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`

ա. արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,

բ. գրավոր հայտարարագիր, որ նմանատիպ հայտ չի ներկայացվել մեկ այլ նշանակված մարմին,

գ. տեխնիկական փաստաթղթեր, որոնք պետք է հնարավորություն տան գնահատելու արտադրանքի համապատասխանությունը համապատասխան պահանջներին և ներառեն ռիսկերի համարժեք վերլուծություն ու գնահատում: Տեխնիկական փաստաթղթերով պետք է սահմանվեն կիրառելի պահանջներ, և, հնարավորության դեպքում, դրանք նաև պետք է ներառեն գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն արտադրանքի նախագծի և շահագործման մասին.

2) տեխնիկական փաստաթղթերը, իրենց կիրառելիության սահմաններում, առնվազն ներառում են հետևյալ բաղադրիչները`

ա. արտադրանքի ընդհանուր նկարագրություն,

բ. նախագծման և արտադրության գծագրեր, ենթահանգույցների, բաղադրիչների և շղթաների ընթացակարգեր,

գ. արտադրանքի շահագործումը, նշված գծագրերը և ընթացակարգերն ընկալելու համար անհրաժեշտ նկարագրություններ և բացատրություններ,

դ. փոխկապակցված ստանդարտների և կամ) անհրաժեշտ տեխնիկական մասնագրերի ցանկ, որոնց հղումները հրապարակվել են Ստանդարտների ազգային մարմնի կողմից, և, որոնք կիրառվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն,

ե. փոխկապակցված ստանդարտների մասնակի կիրառման դեպքում տեխնիկական փաստաթղթերը պետք է ներառեն այն հատվածները, որոնք տարածվել (կիրառվել) են այդ արտադրանքի վրա,

զ. եթե չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները, ապա ներկայացվում է այն լուծումների նկարագրությունը, որոնց միջոցով բավարարվում է տեխնիկական կանոնակարգի պահանջները,

է. նախագծի հաշվարկների արդյունքները, տեղեկատվություն իրականացված փորձաքննությունների մասին,

ը. իրականացված փորձարկումների մասին արձանագրություն,

թ. արտադրանքի տեխնիկական նախագծի համարժեքությունը հիմնավորող ապացույցներ: Այս հիմնավորող ապացույցում պետք է կատարվի հղում կիրառված որևէ փաստաթղթի, մասնավորապես, այն դեպքերում, երբ ամբողջությամբ չեն կիրառվել փոխկապակցված ստանդարտները և (կամ) տեխնիկական մասնագրերը, իսկ անհրաժեշտության դեպքում այն պետք է ներառի արտադրողի համապատասխան լաբորատորիայի կամ նրա անունից և պատասխանատվությամբ այլ փորձարկման լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկումների արդյունքները.

 3) նշանակված մարմինն ուսումնասիրում է հայտը, և, եթե նախագիծը բավարարում է արտադրանքի նկատմամբ կիրառվող տեխնիկական կանոնակարգի պահանջները, ապա արտադրողին տրամադրում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատ.

 4) սերտիֆիկատը պետք է ներառի արտադրողի անվանումը և գտնվելու վայրը, փորձաքննության արդյունքները, վավերականության պայմանները (եթե այդպիսիք կան), ինչպես նաև հաստատված տեսակը նույնականացնելու համար անհրաժեշտ տվյալներ: Սերտիֆիկատը կարող է ունենալ մեկ կամ ավելի հավելվածներ.

 5) սերտիֆիկատը և դրա հավելվածները պարունակում են այն ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը, որը հնարավորություն կտա գնահատելու արտադրանքի համապատասխանությունը գնահատման ենթակա` փորձաքննված նախագծին, ինչպես նաև հնարավորության դեպքում իրականացնելու հսկողություն` արտադրանքի շահագործման ընթացքում.

 6) այն դեպքերում, երբ տեսակը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին, նշանակված մարմինը հրաժարվում է տրամադրել արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատ և համապատասխանաբար դրա մասին տեղեկացնում է հայտատուին` տրամադրելով մերժման մանրամասն պատճառները.

7) նշանակված մարմինն ընդհանուր առմամբ պետք է տեղեկացված լինի գիտության և տեխնիկայի ցանկացած նորարարական փոփոխությունների մասին, որոնք կարող են մատնանշել, որ հաստատված նախագիծն այլևս չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին, նաև պետք է որոշի, թե արդյոք նման փոփոխությունները կպահանջեն հետագա ուսումնասիրություններ: Եթե այո, ապա նշանակված մարմինը համապատասխանաբար դրա մասին տեղեկացնում է արտադրողին.

8) արտադրողն արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատ տրամադրող` նշանակված մարմնին հաղորդում է տեղեկատվություն այն մասին, որ ունի հաստատված նախագծին վերաբերող այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք կարող են իրենց ազդեցությունն ունենալ արտադրանքի` տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջների համապատասխանության կամ սերտիֆիկատի վավերականության պայմանների վրա: Այս փոփոխությունները պահանջում են լրացուցիչ վավերացում նախագծի փորձաքննության տվյալ սերտիֆիկատ տրամադրող` նշանակված մարմնի կողմից` արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատի բնօրինակը լրացնելու տեսքով.

9) յուրաքանչյուր նշանակված մարմին իր նշանակող մարմնին տեղեկացնում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատի և (կամ) դրա լրացումների մասին, որոնք տրամադրվել են կամ ճանաչվել անվավեր, ինչպես նաև պարբերաբար կամ ըստ պահանջի նշանակող մարմնին տրամադրում է մերժված, կասեցված կամ որևէ այլ կերպ սահմանափակված սերտիֆիկատների և (կամ) դրանց լրացումների ցանկը.

 10) յուրաքանչյուր նշանակված մարմին այլ նշանակված մարմիններին տեղեկացնում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատների և (կամ) դրանց մերժված, կասեցված կամ որևէ այլ կերպ սահմանափակված, անվավեր ճանաչված սերտիֆիկատների և լրացումների մասին, և պահանջի դեպքում` նաև իր կողմից տրամադրված սետիֆիկատների և (կամ) դրանց լրացումների մասին.

 11) համակարգող մարմինը, կանոնակարգող մարմինները և այլ նշանակված մարմիններ, անհրաժեշտության դեպքում, կարող են ձեռք բերել արտադրանքի նախագծի տեխնիկական փորձաքննության սերտիֆիկատների և (կամ) դրանց լրացումների պատճենները.

12) համակարգող մարմինը և կանոնակարգող մարմինները կարող են նաև ձեռք բերել տեխնիկական փաստաթղթերի և նշանակված մարմնի կողմից իրականացված փորձաքննությունների արդյունքների պատճենները.

13) նշանակված մարմինը մինչև սերտիֆիկատի վավերականության ժամկետի ավարտը պահպանում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատի և դրա լրացումների ու հավելվածների պատճենները, ինչպես նաև` տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, այդ թվում` արտադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը.

14) արտադրողը պահպանում է արտադրանքի նախագծի փորձաքննության սերտիֆիկատի, հավելվածների և լրացումների պատճենները` տեխնիկական փաստաթղթերի հետ միասին, որոնք պետք է հասանելի լինեն պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում:

5. Նշանակված մարմնի պատասխանատվությամբ իրականացվող հսկողության նպատակն է համոզվել, որ արտադրողը պատշաճ կատարում է հաստատված` որակի համակարգից բխող պարտականությունները.

 1) գնահատման նպատակով արտադրողը նշանակված մարմնին պետք է թույլ տա մուտք գործել նախագծման, արտադրության, տեխնիկական հսկողության, փորձարկումների և պահեստավորման տարածքներ և վերջինիս տրամադրի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես`

ա. որակի համակարգի փաստաթղթերը,

բ. որակի վերաբերյալ գրառումները` որակի համակարգի նախագծման ապահովման համար նախատեսված, ինչպես օրինակ, վերլուծությունների, հաշվարկների, փորձարկումների արդյունքները,

գ. որակի վերաբերյալ գրառումները` որակի համակարգի արտադրական մասի ապահովման համար նախատեսված, ինչպես օրինակ, տեխնիկական հսկողության և փորձարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները, տրամաչափարկման (կալիբրավորման) մասին տվյալները, ներգրավված աշխատողների որակավորման մասին հաշվետվությունները.

 2) նշանակված մարմինը պարբերաբար պետք է իրականացնի աուդիտ` համոզվելու համար, թե արդյոք արտադրողը պահպանում և կիրառում է որակի համակարգը, և արտադրողին պետք է տրամադրի հաշվետվություն աուդիտի արդյունքների մասին.

3) նշանակված մարմինը կարող է նաև անսպասելի այցելել արտադրողին: Նման այցելությունների ժամանակ, անհրաժեշտության դեպքում, նա իրականացնում կամ պատվիրում է արտադրանքի փորձարկումների իրականացումը, որպեսզի պարզի, թե արդյոք որակի համակարգը պատշաճ կերպով է գործում.

4) նշանակված մարմինն արտադրողին տրամադրում է հաշվետվություն այցելության արդյունքների մասին, իսկ փորձարկումների իրականացման դեպքում` նաև փորձարկման մասին արձանագրությունը:

6. Արտադրողը յուրաքանչյուր արտադրանքի վրա մակնշում է տեխնիկական կանոնակարգով սահմանված` պահանջվող համապատասխանության ազգային նշանը և կցում սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված` նշանակված մարմնի պատասխանատվությամբ` վերջինիս նույնականացման կոդը, եթե արտադրանքը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգի կիրառելի պահանջներին.

1) արտադրողն արտադրանքի մոդելի տեսակի համապատասխանության համար կազմում է համապատասխանության գրավոր հայտարարագիր, որը պետք է հասանելի լինի պետական կառավարման մարմիններին` արտադրանքի շուկայահանումից հետո 10 տարվա ընթացքում.

2) համապատասխանության հայտարարագիրը պետք է հնարավորություն տա նույնականացնելու այն արտադրանքի մոդելը, որի համար այն կազմվել է` նշելով նախագծի փորձաքննության սերտիֆիկատի համարը.

 3) համապատասխանության հայտարարագրի պատճենը տրամադրվում է համապատասխան մարմիններին` համապատասխան պահանջի դեպքում:

7. Արտադրողն արտադրանքի շուկայահանումից հետո առնվազն 10 տարվա ընթացքում ապահովում է հետևյալ փաստաթղթերի հասանելիությունը պետական կառավարման մարմիններին`

1) սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված որակի համակարգի վերաբերյալ փաստաթղթեր,

2) սույն ընթացակարգի 3-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված` հաստատված փոփոխությունները,

3) սույն ընթացակարգի 3-րդ կետի 9-րդ ու 10-րդ, 5-րդ կետի 2- 4-րդ ենթակետերում նշված` նշանակված մարմնի որոշումներ և հաշվետվություններ:

8. Արտադրողի լիազոր ներկայացուցիչը ներկայացնում է սույն ընթացակարգի 4-րդ կետում, 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հայտը և իրականացնում սույն ընթացակարգի 3-րդ կետով, 3-րդ կետի 1-ին, 9-11-րդ, 4-րդ կետի 7-րդ, 8-րդ և 14-րդ, ենթակետերով, ինչպես նաև 6-րդ և 7-րդ կետերով սահմանված` արտադրողի պարտականությունները` իր անունից և իր պատասխանատվությամբ, եթե դրանք սահմանված են իր լիազորագրով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 18

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունվարի 16-ի N 56-Ն որոշման

 

ԱՂՅՈՒՍԱԿ. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՆԱԽԱԳԻԾ (Գործընթացին է վերաբերում)

Ա. Արտադրանքի ներքին հսկողությունը

 

Բ. Տեսակի փորձաքննությունը

 

Է. Միավորի հավաստումը

Ը. Որակի ամբողջական ապահովումը

Արտադրողը`

-Պահպանում է տեխնիկական փաստաթղթերը պետական կառավարման մարմիններին ներկայացնելու համար

Արտադրողը ներկայացնում է նշանակված մարմնին`

- Տեխնիկական փաստաթղթեր

- Տեխնիկական նախագծային լուծման համարժեքության հիմնավորող ապացույցներ

- Նախատեսված արտադրության տիպային օրինակներ (անհրաժեշտության դեպքում)

Նշանակված մարմինը`

- Հաստատում է համապատասխանությունը հիմնական պահանջներին

- Փորձաքննության է ենթարկում տեխնիկական փաստաթղթերը և հիմնավորող ապացույցները` տեխնիկական նախագծի համարժեքությունը գնահատելու նպատակով

- տիպային օրինակների համար Անհրաժեշտության դեպքում իրականացնում է փորձարկումներ

- Տրամադրում է նախագծի տեխնիկական հսկողության սերտիֆիկատ

Արտադրողը`

- Ներկայացնում է տեխնիկական փաստաթղթեր

ԻՍՕ 9001:2008 (3)

 

Արտադրողը`

- Կիրառում է հաստատված որակի համակարգ նախագծի համար

 

- Ներկայացնում է տեխնիկական փաստաթղթեր

 

Նշանակված

մարմինը`

- Իրականացնում է ՈՀ հսկողություն

Ը1

Նշանակված մարմինը

- հավաստում է նախագծի համապատաս-խանությունը (1)

- Տրամադրում է նախագծի տեխնիկական հսկողության սերտիֆիկատ (1)

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՏԱ-
ԴՐԱՆՔ

Ա.

 

Գ. Համապա-տասխանությունը տեսակին

 

Դ.

Արտադրության գործընթացի որակի ապահովում

 

Ե. Արտադրության որակի ապահովում

 

Զ. Արտադրանքի հավաստում

 

 

 

 

Արտադրողը`

- Ներկայացնում է արտադրանքը

- Հայտարարում է համապատասխա-նությունը

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

 

ԻՍՕ- 9001:2000

 

Արտադրողը`

- Գործածում է որակի հաստատված համակարգ արտադրության, վերջնական տեխնիկական հսկողության և փորձարկման գործընթացների համար

- Հայտարարում է համապատասխա- նությունը

-Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

Ա. Արտադրողը`

- Հայտարարում է համապատաս-խանությունը հիմնական պահանջներին

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

Գ. Արտադրողը`

- Հայտարարում է համապատաս-խանությունը հաստատված տեսակին

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

ԻՍՕ- 9001:2000

 

Արտադրողը`

- Գործածում է որակի հաստատված համակարգ արտադրության, վերջնական տեխնիկական հսկողության և փորձարկման գործընթացների համար

- Հայտարարում է համապատասխա-նությունը հաստատված տեսակին

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

ԻՍՕ 9001:2000 (2)

 

Արտադրողը`

- Գործածում է որակի հաստատված համակարգ վերջնական տեխնիկական հսկողության և փորձարկման գործընթացների համար

- Հայտարարում է համապատասխա-նությունը հաստատված տեսակին

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

- Հայտարարում է համապատասխա-նությունը հաստատված տեսակին

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

Ա1

Նշանակված մարմինը կամ արտադրողի կազմում գործող հավատարմագրված համապատաս-խանության գնահատման մարմինն իրականացնում է

- Արտադրանքի որոշակի ցուցանիշների փորձարկումներ (1)

Ա1

Նշանակված մարմինը կամ արտադրողի կազմում գործող հավատարմագրված համապատաս-խանության գնահատման մարմինն իրականացնում է

- Արտադրանքի որոշակի ցուցանիշների փորձարկումներ (1)

Դ1

Հայտարարում է համապատաս-խանությունը հիմնական պահանջներին

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

Ե1

Հայտարարում է համապատաս-խանությունը հիմնական պահանջներին

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

Զ1

Հայտարարում է համապատաս-խանությունը հիմնական պահանջներին

- Կատարում է համապատաս-խանության պահանջվող ազգային նշանի մակնշում

-

             

Ա2

- Արտադրանքի փորձարկում կամայական պարբերակա-նությամբ (1)

Արտադրանքի փորձարկում կամայական պարբերակա-նությամբ (1)

Նշանակված մարմինը`

- Հաստատում է ՈՀ-ն

- Իրականացնում է ՈՀ հսկողություն

Նշանակված մարմինը`

- Հաստատում է ՈՀ-ն

- Իրականացնում է ՈՀ հսկողություն

 

Նշանակված մարմինը`

- Հավաստում է համապատասխա-նությունը հիմնական պահանջներին

- Տրամադրում է համապատասխա-նության սերտիֆիկատ

Նշանակված մարմինը`

- Հավաստում է համապատաս-խանությունը հիմնական պահանջներին

- Տրամադրում է համապատաս-խանության սերտիֆիկատ

Նշանակված մարմինը`

- Իրականացնում է ՈՀ հսկողություն

(1) (1)Լրացուցիչ պահանջներ, որոնք կարող են կիրառվել ոլորտային օրենսդրության մեջ:

(2) (2 )Բացառությամբ սույն ընթացակարգի 66.1-ին , 84.1-ին , 102.1-ին կետերի և այն պահանջների, որոնք վերաբերում են հաճախորդի բավարարվածությանը և շարունակական բարելավում

(3) (3 )Բացառությամբ այն պահանջների, որոնք վերաբերում են հաճախորդի բավարարվածությանը և շարունակական բարելավմանը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.2021, N 565-Ն 17.04.2021, N 56-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան