Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (07.12.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2012 թվականի N 1191-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների երրորդ փուլին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 3-7-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Գ. Մելքոնյանի, Ե. Կիրակոսյանի, Ա. Մայսուրյանի, Մ. Ծատուրյանի, Գ. Քոչարյանի, Լ. Մաքսուդյանի, Տ. Մելքոնյանի, Մ. Ղամբարյանի և Ա. Պողոսյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Վ. Ավետիքյանինը և Ա. Ալոյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին.

2) Ա. Բուդաղյանինը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Ա. Հովսեփյանինը և Ս. Մելիք-Իսրայելյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.

4) Ա. Բախչագուլյանինը և Դ. Միրզոյանինը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին.

5) Ա. Խաչիկյանինը և Շ. Մխիթարյանինը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 06.12.12 N 1210-Ա)

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 30

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

նոյեմբերի 30-ի N 1191-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

(պատվիրակության ղեկավար)

Ե. Կիրակոսյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

(2012 թ. դեկտեմբերի 3-6-ը)

Ա. Բախչագուլյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի
անվտանգության պետական ծառայության պետ
(2012 թ. դեկտեմբերի 5-7-ը)

Ա. Մայսուրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

Մ. Ծատուրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության ԽՀԱԱԳ-ի և ԱՀԿ-ի բաժնի պետ

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ (2012 թ. դեկտեմբերի 3-5-ը)

Ա. Խաչիկյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (2012 թ. դեկտեմբերի 4-7-ը)

Լ. Մաքսուդյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի
ենթակառուցվածքների վարչության պետի տեղակալ 
(2012 թ. դեկտեմբերի 3-6-ը)

Մ. Ղամբարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (2012 թ. դեկտեմբերի 3-5-ը)

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (2012 թ. դեկտեմբերի 3-5-ը)

Ա. Հովսեփյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության միջազգային հարաբերությունների բաժնի պետ

Ս. Մելիք-Իսրայելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ

Դ. Միրզոյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ
(2012 թ. դեկտեմբերի 5-7-ը)

Շ. Մխիթարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության

գործակալության հեղինակային իրավունքի և հարակից

իրավունքների բաժնի գլխավոր մասնագետ (2012 թ. դեկտեմբերի 4-7-ը)

Վ. Ավետիքյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ

(համաձայնությամբ)

Ա. Ալոյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության

Եվրամիության ինտեգրման բաժնի պետ

(համաձայնությամբ)

Ա. Բուդաղյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և
ներդրումային ծրագրերի վարչության պետ

(համաձայնությամբ, 2012 թ. դեկտեմբերի 3-5-ը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան