Գլխավոր տեղեկություն
Համար
N 1682-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.23/5(945) Հոդ.31
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1682-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 239 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 2-րդ, 34-րդ, 35-րդ, 48-րդ և 49-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 27-ի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակության սահմանման կարգը և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների և մնացորդների նվազագույն քանակության սահմանման կարգը հաստատելու մասին» N 239 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

2) 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով նախատեսված փորձաքննություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվող հատկացումների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 3-ամսյա ժամկետում հաստատել որոշման N 1 հավելվածի 18-րդ կետով նախատեսված փորձաքննությունների անցկացման կարգը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1682-Ն որոշման

 

 

«Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 27-ի N 239 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ՝ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության սահմանման հետ կապված հարաբերությունները` բացառությամբ մշակութային արժեքների: Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի «Մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծման կարգը սահմանելու մասին» N 827-Ն որոշմամբ:

2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար ներմուծված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային կամ արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:

3. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք թափոնների և մնացորդների քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի համարվում սույն կարգի 2-րդ կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:

4. Մնացորդ է համարվում սույն կարգի 3-րդ կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:

5. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում:

6. Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:

7. Ապրանքներ ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը՝ համաձայն N 1 ձևի, որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`

1) պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև կնքված պայմանագրով ամրագրված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ.

2) վերամշակողի (արտադրողի) կողմից տվյալ արտադրանքի արտադրության համար հաստատված ազգային կամ միջազգային ստանդարտների, տեխնիկական փաստաթղթերի կամ միջպետական ԳՈՍՏ-երի (ГОСТ-երի) պահանջներին համապատասխան հաշվարկված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ.

3) գիտահետազոտական կազմակերպությունների կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ, որոնք իրենց կազմում կարող են ունենալ կամ անհրաժեշտության դեպքում ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ:

8. Վերամշակման նվազագույն արդյունքի քանակությունը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:

 9. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն (այսուհետ` եզրակացություն ձև N 3) ստանալու համար, եթե վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն արտահանվում են պատվիրատուին, հայտատուն էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

 1) դիմում` համաձայն N 2 ձևի.

 2) պատվիրատուի և վերամշակողի (արտադրողի) միջև կնքված ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի պատճենը.

 3) սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված եղանակով հաշվարկված` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:

10. Եզրակացություն ստանալու համար` եթե վերամշակման արդյունքում ստացված ապրանքներն արտահանվում են համաձայն կնքված արտահանման պայմանագրերի, հայտատուն էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 2 ձևի.

2) մատակարարման պայմանագրի կամ հաշիվ ապրանքագրի պատճենը և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրի պատճենը.

3) սույն կարգի 7-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերով նախատեսված եղանակներով հաշվարկված` «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:

11. Հայտատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի կնքման պահից: Պայմանագիրը պետք է պարունակի դրույթ ներմուծվող ապրանքների քանակների վերաբերյալ:

12. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:

13. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եզրակացությունն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին և (կամ) էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` վերջինիս և լիազոր մարմնի կողմից մշակված ընթացակարգին համապատասխան:

 14. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո թերի լինելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով լիազոր մարմինը տեղեկացնում է հայտատուին:

15. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

16. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի 7-րդ և 15-րդ կետերի պահանջները, ինչպես նաև չի ներկայացվել 9-րդ կամ 10-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը:

17. Եթե հայտատուի կողմից սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված եղանակով հաշվարկված և N 1 ձևով ներկայացված ապրանքների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափը գերազանցում է նմանատիպ ապրանքների համար հաստատված և կիրառվող չափի 20 և ավելի տոկոսին, ապա եզրակացությունը տալուց հետո լիազոր մարմնի որոշմամբ հայտատուի ներկայացրած տվյալները կարող են ենթարկվել փորձաքննության: Փորձաքննության կարող են ենթարկվել նաև նոր ապրանքատեսակների վերամշակման արդյունքում գոյացած թափոնների և կորուստների չափերը:

18. Փորձաքննությունը կիրականացվի սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կազմակերպությունների կողմից` որոշման 3-րդ կետով նախատեսված փորձաքննությունների անցկացման կարգի համաձայն:

19. Փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կազմում է նոր ճշգրտված եզրակացություն` անվավեր ճանաչելով նախկին եզրակացությունը: Լիազոր մարմինը մաքսային ձևակերպումներ իրականացնելու նպատակով ճշգրտված եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե և իրազեկում հայտատուին:

20. Լիազոր մարմնի կողմից եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով տրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

21. Եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Հայտատուների կողմից ստացված դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան, որը կարող է վարվել էլեկտրոնային եղանակով:

 

Ձև N 1

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ

NN
ը/կ

Անվանումը

Ապրանքի ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Քանակը մետր/հատ/ կգ/լիտր

Միավոր արտադրանքի վրա ծախսվող հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների քանակը մետր/հատ/կգ/լիտր

1.

1) Վերամշակման համար ներմուծված ապրանքներ

-----------------------------------

-----------------------------------

-----------------------------------

     

2.

1) Վերամշակումից հետո ստացվելիք ապրանքային արդյունքը

 

2) վերամշակման արդյունքում գոյացած`

- թափոնները

- մնացորդները

- արտադրական կորուստները

     

 

Դիմող _______________ 

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

____ ______________ 20  թ.

 

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն ստանալու

 

Դիմող ______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հեռախոսահամարը ու էլեկտրոնային հասցեն)

Գտնվելու վայրը ______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի բնակության վայրը)

 

Գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը

 ___________________________________________________________________

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ________________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ։

Դիմումին կից ներկայացնում եմ`

1. Հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների մատակարարման պայմանագրերի, կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրերի կամ հաշիվ ապրանքագրերի պատճենները և վերամշակման արդյունքում ստացված ապրանքների արտահանման պայմանագրերի պատճենները:

2. «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը։

3. Այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):

_________________________________________________

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող _______________ 

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

____ ______________ 20  թ.

 

 

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Եզրակացություն N    - Ն

 

«Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ

 

Հայտատու`

Հասցեն`

Վերամշակման համար ապրանքի մատակարարը`

Վերամշակման համար ներմուծված ապրանքներ

Վերամշակման արդյունքը

Անվանումը

Ապրանքի
ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Չափի միավորը

Քանակը

Անվանումը

Ապրանքի
ծածկա-գիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Չափի միավորը

Քանակությունը

Ընդամենը

Վերամշակման
արդյունքի մեկ միավորի վրա ծախսվող հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատ-ների քանակը

Արտադրական
թափոնների,
մնացորդների,
կորուստների քանակը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   
Ծանոթություն:

Եզրակացություն տվող` ________________

(պաշտոնը)

________________ 

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

 

Եզրակացության տրման ամսաթիվը

   
 

____ ______________ 20  թ.»։

   

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1682-Ն որոշման

 

 

«Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թվականի

մարտի 27-ի N 239 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթներով կարգավորվում են «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության սահմանման հետ կապված հարաբերությունները:

2. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է, ըստ արտադրական պրոցեսի, վերամշակման համար արտահանված մեկ միավոր ապրանքի և տեղական ու այլ ապրանքների քանակությունից` բնաիրային կամ արժեքային չափման միավորներով կամ տոկոսային արտահայտությամբ:

3. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք թափոնների և մնացորդների նվազագույն քանակությունն այն քանակությունն է, որը գոյանում է արտադրական պրոցեսի արդյունքում և չի համարվում սույն կարգի 2-րդ կետով սահմանված վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն:

4. Մնացորդ է համարվում սույն կարգի 3-րդ կետով սահմանված` վերամշակումից ստացվելիք արդյունքի նվազագույն քանակություն չհանդիսացող` վերամշակումից գոյացած հումքի և նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին և չի կորցրել իր սկզբնական սպառողական հատկությունները:

5. Թափոն է համարվում վերամշակումից գոյացած հումքի, նյութերի այն քանակությունը, որը դասվում է հումքի, նյութերի հետ նույն ԱՏԳ ԱԱ ծածկագրին, կորցրել է իր սկզբնական սպառողական հատկությունները և հնարավոր չէ օգտագործել որպես հումք` նմանատիպ կամ այլ արտադրական պրոցեսում:

6. Կորուստ է համարվում ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի արդյունքում գոյացած և (կամ) չվերականգնվող (անվերադարձելի) հումքի, նյութերի այն քանակությունը, որը կորցրել է իր սկզբնական հատկությունները:

7. Ապրանքներ արտահանող անձը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը (ձև N 1), որը հաշվարկվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով`

1) պատվիրատուի և վերամշակողի (կատարողի) միջև կնքված պայմանագրով որոշված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ.

2) վերամշակողի (կատարողի) կողմից հաստատված վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակությամբ:

8. Նվազագույն քանակությունը հաշվարկելիս հաշվի են առնվում նաև վերամշակման ընթացքում առաջացող թափոնների, մնացորդների և արտադրական կորուստների քանակությունները:

9. «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն (այսուհետ` եզրակացություն ձև N 3) ստանալու համար հայտատուն էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 2 ձևի.

2) արտահանվող ապրանքների վերամշակման դեպքում` պատվիրատուի և կատարողի միջև կնքված պայմանագրի պատճեն, որը պետք է պարունակի դրույթ` վերամշակման նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության վերաբերյալ.

3) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:

10. Երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար` եզրակացություն ստանալու համար հայտատուն էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 2 ձևի.

2) երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը.

3) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:

11. Երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար` եզրակացություն ստանալու համար հայտատուն էլեկտրոնային (secretariat@mineconomy.am) կամ թղթային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 2 ձևի.

2) արտահանվող ապրանքների վերանորոգումն իրականացնող անձանց հետ կնքված պայմանագրի պատճենը և (կամ) մատակարարի (կատարողի) կողմից վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը.

3) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկը` համաձայն N 1 ձևի:

12. Երաշխիքային ժամկետում վերաարտահանված ապրանքների փոխարինումն օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է` եթե դրանք իրենց նկարագրությամբ, որակով և տեխնիկական ցուցանիշներով համընկնում են վերաարտահանված ապրանքի հետ:

13. Եթե վերամշակման արտադրանքի փոխարինումն օտարերկրյա ապրանքներով թույլատրվում է, ապա օտարերկրյա ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել մինչև վերամշակման համար նախատեսված ապրանքների արտահանումը:

 14. Հայտատուն եզրակացություն ստանալու համար կարող է դիմել լիազոր մարմին մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) պայմանագրի կնքման պահից: Պայմանագիրը պետք է պարունակի դրույթ ներմուծվող ապրանքների քանակների վերաբերյալ:

15. Հայտատուն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջականության և արժանահավատության համար:

16. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եզրակացությունն առձեռն տրվում կամ ուղեկցող գրությամբ (փոստով) ուղարկվում է հայտատուին և (կամ) էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին` վերջինիս և լիազոր մարմնի կողմից մշակված ընթացակարգին համապատասխան:

17. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու վերաբերյալ տեղեկացում ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք:

18. Եզրակացություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե չի պահպանվել սույն կարգի 7-րդ և 17-րդ կետերի պահանջները և չի ներկայացվել 9-րդ կամ 10-րդ կամ 11-րդ կետերում նշված փաստաթղթերից որևէ մեկը:

19. Լիազոր մարմնի կողմից եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումի հիմնավորված մերժումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ձևով տրվում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

20. Եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. Հայտատուների կողմից ստացված դիմումների և եզրակացությունների հաշվառման համար վարվում է հաշվառման գրանցամատյան, որը կարող է վարվել էլեկտրոնային եղանակով:

 

Ձև N 1

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ` ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԻՑ ԳՈՅԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ

NN
ը/կ

Անվանումը

Ապրանքի

ծածկագիրն ըստ

ԱՏԳ ԱԱ-ի

Քանակը
մետր/հատ/
կգ/լիտր

Միավոր արտադրանքի վրա ծախսվող հումքի, նյութերի և կիսաֆաբրիկատների քանակը մետր/հատ/կգ/լիտր

1.

1) Վերամշակման համար արտահանված ապրանքներ

-----------------------------------

-----------------------------------

-----------------------------------

     

2.

1) Վերամշակումից հետո ստացվելիք ապրանքային արդյունքը

 

2) վերամշակման արդյունքում գոյացած`

- թափոնները

-մնացորդները

-արտադրական կորուստները

     

 

Դիմող _______________ 

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

____ ______________ 20  թ.

 

 Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ եզրակացություն ստանալու

 

Դիմող _____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, հեռախոսահամարը, անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հեռախոսահամարը ու էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը _____________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ,  ֆիզիկական անձի բնակության վայրը)

 

Գործունեության իրականացման վայրը և հեռախոսահամարը

___________________________________________________________________

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը _______________________________________

 

Խնդրում եմ տալ եզրակացություն «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկի վերաբերյալ։

Դիմումին կից ներկայացնում եմ`

1) արտահանվող ապրանքների վերամշակման դեպքում` պատվիրատուի և կատարողի միջև կնքված պայմանագրի պատճեն, որը պետք է պարունակի դրույթ` վերամշակման արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության վերաբերյալ.

 2) երաշխիքային սպասարկման ժամկետում գտնվող ապրանքների համար` մատակարարի կողմից վերանորոգումը կամ փոխարինումը հավաստող փաստաթուղթը.

3) երաշխիքային սպասարկման ժամկետն անցած ապրանքների համար` արտահանվող ապրանքների վերանորոգումն իրականացնող անձանց հետ կնքված պայմանագրի պատճենը և (կամ) մատակարարի (կատարողի) կողմից վերանորոգումն իրականացնելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը.

4) «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով արտահանված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների նվազագույն քանակության հաշվարկը.

5) այլ փաստաթղթեր (ցանկության դեպքում):

_________________________________________________

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող _______________ 

(ստորագրությունը)

___________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

____ ______________ 20  թ.

 

Ձև N 3

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

Եզրակացություն N   - Ա

 

«Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» ռեժիմով ներմուծված ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք նվազագույն արդյունքի, ինչպես նաև վերամշակումից գոյացած թափոնների, մնացորդների և կորուստների քանակության հաշվարկի վերաբերյալ

 

Հայտատու`

Հասցեն`

Վերամշակման համար ապրանքի մատակարարը`

Վերամշակման համար արտահանված ապրանքներ

Վերամշակման արդյունքը

Անվանումը

Ապրանքի
ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Չափի միավորը

Քանակը

Անվանումը

Ապրանքի
ծածկա-գիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Չափի միավորը

Քանակությունը

Ընդամենը

Վերամշակման
արդյունքի մեկ միավորի վրա ծախսվող հումքի, նյութերի և կիսաֆաբ-րիկատների քանակը

Արտադրական թափոնների,
մնացորդների,
կորուստների քանակը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

 

Ծանոթություն:

Եզրակացություն տվող` ________________

(պաշտոնը)

 

________________ 

(ստորագրությունը)

 

____________________

(անունը, ազգանունը)

 

Եզրակացության տրման ամսաթիվը

   
 

____ ______________ 20  թ.»։

   

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան