Գլխավոր տեղեկություն
Համար
N 61-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2013 թվականի N 61-Ա

 

Հ. ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Վարդապետյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հ. Վարդապետյանի թաղման հետ կապված ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունվարի 25

Երևան 

 

 

 

 Հավելված

 ՀՀ վարչապետի 2013 թ.

 հունվարի 25-ի N 61-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԼԵՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Մարտիրոսյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

Յու. Չիլինգարյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

Պ. Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Հ. Դարբինյան

- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Ա. Ավետիսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Վ. Վարդանյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ, «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ս. Աֆյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Գ. Մանասյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Չիլինգարյան

- «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Վարդապետյան

- Հ. Վարդապետյանի որդին (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան