ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 մայիսի 2015 թ. |
N 679-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԱՊԱՆԻ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 25-ի N 10 եզրակացությունը և «Կապանի Հանրախանութ» ՍՊԸ-ի 2015 թվականի մայիսի 11-ի հայտը.
Հրամայում եմ`
1. «Կապանի Հանրախանութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք. Կապան, Շահումյան 1, տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա, գործունեության իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Կապան համայնք, Շահումյան փողոց, 1, Կապանի կենտրոնական հանրախանութի շենք (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 30072013-09-0001 վկայական):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`
1) հանձնումը լիցենզավորված անձին,
2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:
4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան