«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
24 փետրվարի 2017 թ. |
N 58-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածները, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության հրապարակման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի |
Ձև
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հիմնադրամի հոգաբարձուների
խորհրդի ____ ______________ 20 թ.
որոշմամբ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
«------------------------------------------------------»
հիմնադրամի 20 թ. գործունեության մասին
1. Հիմնադրամի` | ||
1.1 Լրիվ անվանումը |
||
1.2 Գտնվելու վայրը |
||
1.3 Պետական գրանցման համարը |
||
1.4 Պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը |
||
1.5 ՀՎՀՀ-ն |
||
1.6 Հեռախոսը (այդ թվում` բջջային) |
||
1.7 Պաշտոնական ինտերնետային կայքը |
||
1.8 Էլեկտրոնային փոստը |
||
2. Հիմնադրի անուն, ազգանուն կամ անվանում` | ||
3. Հոգաբարձուների խորհրդի անդամների անուն, ազգանուն` | ||
4. Կառավարչի անուն, ազգանուն` | ||
5. Աշխատակազմում ընդգրկված անձանց անուն, ազգանուն` | ||
6. Անձեռնմխելի կապիտալի չափը |
||
7. Անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամուտ |
||
8. Ֆինանսավորման աղբյուրները` | ||
8.1 Ֆինանսավորումն ըստ խմբերի |
8.2 Ծրագրի անվանումը |
8.3 Չափը |
8.1.1 Պետական և հայմայնքային բյուջեներից դրամական մուտքեր |
||
8.1.2 Իրավաբանական անձանցից դրամական մուտքեր |
||
8.1.3 Ֆիզիկական անձանցից դրամական մուտքեր |
||
9. Հիմնադրի ներդրումը` | ||
9.1 Դրամական միջոցներ |
9.2 Գույք | |
9.2.1 Տեսակը |
9.2.2 Արժեքը | |
10. Նվիրատվությունները/նվիրաբերությունները | ||
10.1 Նվիրատուները/նվիրաբերողներն ըստ խմբերի` |
10.2 Նվիրված/նվիրաբերված գույք | |
10.2.1 Տեսակը |
10.2.2 Արժեքը | |
10.1.1 Հայաստանի Հանրապետություն/համայնքներ |
||
10.1.2 Իրավաբանական անձինք |
||
10.1.3 Ֆիզիկական անձինք |
||
11. Իրականացված ծրագրերը` | ||
11.1 Ծրագրի անվանումը |
11.2 Ծախսված գումարը | |
12. Ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափը |
||
13. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափը |
Կից ներկայացվում է աուդիտորական եզրակացությունը` _________________ թերթից:
թերթերի քանակը |
Հիմնադրամի տնօրեն |
__________________________________ |
ստորագրությունը, անունը, ազգանունը | |
Գլխավոր հաշվապահ |
__________________________________ |
ստորագրությունը, անունը, ազգանունը |
(հավելվածը խմբ. 11.05.18 N 310-Ն)
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի |
ԿԱՐԳ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) 1-ին կետում լրացվում են հիմնադրամի` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը, ՀՎՀՀ-ն, հեռախոսը (այդ թվում` բջջային), պաշտոնական ինտերնետային կայքը և էլեկտրոնային փոստը: Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի ունեցել պաշտոնական կայք, ապա 1.7-րդ ենթակետը կարող է բովանդակել այդ մասին նշում կամ չլրացվել:
2. Հաշվետվության 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը լրացվում են, եթե հաշվետու տարվա ընթացքում այդ կետերում նշված անձինք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից:
3. Հաշվետվության 6-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի չափը` հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ: Նշված կետը լրացնում են միայն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամները:
4. Հաշվետվության 7-րդ կետում լրացվում է անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացված եկամտի չափը:
5. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորման աղբյուրները (ստացված դրամական միջոցների հանրագումարը) ըստ ֆինանսավորումն իրականացրած անձանց խմբերի, ներառյալ՝ անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված դրամական միջոցները: Ընդ որում տվյալ խմբում մի քանի ծրագրերով ֆինանսավորման առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն յուրաքանչյուր ծրագիրը և համապատասխան ֆինանսավորման չափը:
6. Հաշվետվության 9-րդ կետում լրացվում են հիմնադրի կողմից հաշվետու տարվա ընթացքում կատարված (այդ թվում` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով) ներդրումները: Ընդ որում, դրամական միջոցների դեպքում լրացվում է հանրագումարը, իսկ գույք ներդնելու դեպքում` յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:
7. Հաշվետվության 10-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամին կատարած գույքային (բացառությամբ դրամական միջոցների) նվիրատվությունները և նվիրաբերությունները՝ ըստ նվիրատվություն/նվիրաբերություն կատարած անձանց խմբերի, ներառյալ՝ անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված գույքը: Ընդ որում, տվյալ խմբում մի քանի գույքի առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն յուրաքանչյուր գույքի տեսակը և արժեքը:
8. Հաշվետվության 11-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում իրականացված յուրաքանչյուր ծրագրի անվանումը և յուրաքանչյուր ծրագրի համար ծախսված գումարի չափը:
9. Հաշվետվության 12-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափը, ներառյալ՝ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը, պահպանման ծախսերը և այլն:
10. Հաշվետվության 13-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա ընթացքում միայն կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի ընդհանուր չափը:
11. Ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը կցվում է հաշվետվությանը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը:
(11-րդ կետը խմբ. 04.02.20 N 103-Ն)
12. Հաշվետվությունը ստորագրվում է հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ու գլխավոր հաշվապահի կողմից և հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից` նշելով համապատասխան որոշման ամսաթիվը:
13. Եթե հաշվետու տարվա ընթացքում հիմնադրամը չի գործել, միջոցների հոսքեր չեն եղել, ապա հաշվետվության մեջ արտացոլվում են միայն 1-ին կետում լրացվող տեղեկությունները և կատարվում է նշում այն մասին, որ հիմնադրամը չի գործել, գույք չի օգտագործվել, ծրագրեր չեն իրականացվել, ֆինանսական հոսքեր չեն եղել:
14. Հաշվետվությունը համարվում է թերի, եթե լրացման ենթակա տեղեկության առկայության դեպքում այն չի պարունակում N 1 հավելվածի ձևում նշված տեղեկություններից որևէ մեկը կամ պարունակում է ակնհայտ հակասություններ:
15. Հաշվետվությունը լրացվում է ՀՀ դրամով:
(հավելվածը խմբ. 11.05.18 N 310-Ն, 04.02.20 N 103-Ն)
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության 2017 թվականի փետրվարի 24-ի N 58-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Հիմնադրամն իր գործունեության մասին հաշվետվությունը, իսկ աուդիտը պարտադիր լինելու դեպքում, նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորի եզրակացությունը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հրապարակում է http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
2. Հիմնադրամը սույն կարգի 1-ին կետում նշված հաշվետվությունը հրապարակելուց հետո` 30 օրվա ընթացքում, այդ հաշվետվությունը ներկայացնում է իր հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչություն հաշվետվություն ներկայացնելը համարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին գրավոր ծանուցում: