«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 փետրվարի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11518058
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 փետրվարի 2018 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 115-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 38-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի օգոստոսի 3-ի «Սոցիալական աջակցության տարածքային գործակալության և սոցիալական աջակցության տարածքային բաժնի օրինակելի կանոնադրությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2007 թվականի փետրվարի 9-ի N 32-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 115-Ն հրամանի հավելված N 1-ի և հավելված N 2-ի ամբողջ տեքստում «սպասարկող» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սատարող» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ասատրյան