Գլխավոր տեղեկություն
Համար
N 1581-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.12.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.26/64(938) Հոդ.1369
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2012 թվականի N 1581-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 406-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ ու 72-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի N 349-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 406-Ն որոշման 1-ին կետից «նշված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերականգնելու պայմանով» բառերը և 2-րդ կետը հանել:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ մասի հիման վրա «Լևոն Ամիրխանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված N ՊԵԿ-ԱՇՁԲ-6, Ճարտարապետական արվեստանոց «ԶԱԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2012 թվականի հունիսի 14-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/6, «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերության հետ 2012 թվականի մայիսի 11-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/4, 2012 թվականի հունիսի 4-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/5 և 2012 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված N ԲԸԱՀ ԱՇՁԲ-7/7 ծածկագրերով պայմանագրերում կատարել փոփոխություններ` սահմանելով պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետները՝ մինչև 2013 թվականի մայիսի 20-ը ներառյալ:

4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի հիման վրա կատարվող փոփոխությունների արդյունքում կապալառուների նկատմամբ չեն կիրառվում պայմանագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 21

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1581-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ԵՎ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների ծախսման 2012 թվականի նախահաշԻվԸ, ինչպես նաԵՎ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունները

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

-

     

այդ թվում՝

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-

     

այդ թվում`

 
 

01

 

Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ

-

     

այդ թվում`

 
   

02

Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ

-

     

այդ թվում`

 
     

11. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

-

     

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

-

     

այդ թվում`

 
     

Հարկային և մաքսային մարմինների աշխատողների պարգևատրում

920000.0

     

Սոցիալական ապահովության վճարներ

80000.0

     

Շենքերի և շինությունների շինարարություն

(1000000.0)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1581-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի, օբյեկտների և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում`

շենքերի և շինությունների ձեռքբերում

շենքերի և շինությունների շինարարություն

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

նախագծահե-տազոտական, գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ

ոչ ֆինանսական ակտիվների գծով այլ ծախսեր

բաժինը

խումբը

դասը

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(1000000.0)

 

(1000000.0)

     
       

այդ թվում`

           
       

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

(1000000.0)

 

(1000000.0)

     
       

այդ թվում`

           

01

01

02

11

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

(1000000.0)

 

(1000000.0)

     
       

այդ թվում`

           
       

Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցում
(1-ին և 2-րդ փուլեր)

(1000000.0)

 

(1000000.0)

     

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1581-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Ծրագրի համարը

Ծրագրերի, օբյեկտների և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

տարի

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(1000000.0)

       

այդ թվում`

 
       

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

(1000000.0)

       

այդ թվում`

 

01

01

02

11

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ

(1000000.0)

       

Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցում (1-ին և 2-րդ փուլեր)

(1000000.0)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան