ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2012 թվականի N 1093-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների կեցության և կենսաապահովման ապահովման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հատկացնել 1945,0 հազ. դրամ, այդ թվում՝ ինն ամսում՝ 545,0 հազ. դրամ, տարեկան՝ 1945,0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 3 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման N 11 հավելվածի N 11.42 աղյուսակում կատարվող փոփոխություններն ու լրացումները
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) | ||||||||
ոչ ֆինանսական |
ֆինանսական | ||||||||
ինն ամիս |
տարի |
ինն ամիս |
տարի | ||||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումները 1.1. Ծառայություններ | |||||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ
Նկարագրությունը Ապաստան հայցողներին և նրանց ընտանիքներին ժամանակավոր կացարանի, սննդի, կոմունալ-կենցաղային, իրավաբանական խորհրդատվական անվճար ծառայությունների մատուցում | ||||||||
1070 |
ԱԾ01 | ||||||||
Քանակական |
Կացարանում ապրող ապաստան հայցողների թիվը |
8 |
8 |
|
| ||||
Որակական |
Կիրառելի չէ |
||||||||
Ժամկետայնության |
Կիրառելի չէ |
||||||||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
545,0 |
1945,0 | |||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1070 Ապաստան հայցողներին մատուցվող ծառայություններ և օժանդակություն | |||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Ապաստան հայցողների և նրանց ընտանիքների համար կեցության բարվոք պայմանների ստեղծում, սննդի և այլ կոմունալ-կենցաղային ծառայությունների մատուցում | |||||||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |