ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 961-Ա
ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով 2010 թվականի փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի 4(e) կետը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 938-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դավիթ Մելքոնյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ժամկետը երկարաձգել մինչև 2013 թվականի հուլիսի 31-ը:
2. Դավիթ Մելքոնյանի` Մարդու իրավունքների եվրոպական դատարան գործուղման ծախսերը 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 7943.5 հազ. դրամ, այդ թվում` ինն ամսում 3460.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սահմանված կարգով փոխանցել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության միջոցով Դավիթ Մելքոնյանին հատկացնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. օգոստոսի 6 Երևան |
|