«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 55-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
1. Սահմանել փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր`
ԿԱՊՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները:
2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:
3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:
II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Փրկարարական ծառայության միջին, ավագ և գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, ըստ տարիքային խմբերի, ներկայացվում են հետևյալ ֆիզիկական պատրաստվածության պահանջները՝
NN ը/կ |
Վարժության տեսակը |
Գնահատա-կանը |
Բժշկատարիքային խմբերը | ||||
1-ին խումբ |
2-րդ խումբ |
3-րդ խումբ |
4-րդ խումբ |
5-րդ խումբ (40 տարե-կան և բարձր) | |||
1. |
Ձգումներ պտտաձողի վրա (անգամ) |
բավարար |
7 |
6 |
5 |
4 |
40 տարեկան և բարձր տարիք ունեցողները ֆիզիկական պատրաստ-վածության նորմա-տիվներ չեն հանձնում։ |
լավ |
11 |
10 |
9 |
7 | |||
գերազանց |
15 |
14 |
13 |
10 | |||
2. |
Վազք` 60 մետր (վայրկյան) |
բավարար |
8,4 |
9,0 |
9,2 |
9,6 | |
լավ |
8,0 |
8,4 |
8,8 |
9,2 | |||
գերազանց |
7,6 |
8,0 |
8,4 |
8,8 | |||
3. |
Վազք` 2000 մետր |
բավարար |
8,3 |
8,5 |
- |
- | |
լավ |
7,8 |
8,0 |
- |
- | |||
գերազանց |
7,3 |
7,5 |
- |
- | |||
4. |
Վազք` 1000 մետր |
բավարար |
- |
- |
4,5 |
5,0 | |
լավ |
- |
- |
4,0 |
4,5 | |||
գերազանց |
- |
- |
3,5 |
4,0 | |||
5. |
Ռոմբերգի դիրք (վայրկյան) |
բավարար |
10 |
10 |
10 |
8 | |
լավ |
20 |
20 |
20 |
20 | |||
գերազանց |
30 |
30 |
30 |
30 | |||
6. |
Եռացատկ |
բավարար |
- |
- |
6,6 |
6,2 | |
լավ |
- |
- |
7,0 |
6,6 | |||
գերազանց |
- |
- |
7,4 |
7,0 | |||
7. |
Տասնակի ցատկ |
բավարար |
24,2 |
24 |
- |
- | |
լավ |
25,2 |
25 |
- |
- | |||
գերազանց |
26,2 |
26 |
- |
- |
5. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստվածության պահանջները և գնահատման ցուցանիշներն են`
Վարժությունը |
Չափման միավորը |
Գնահատման միավորները` ըստ ցուցանիշների |
Տարիքային խմբերը | ||||||||||||
20 |
19 |
18 |
17 |
16 |
15 |
14 |
13 |
12 |
11 |
10 |
9 |
8 |
1-2-րդ | ||
Ձգումներ |
հատ |
18 |
17 |
16 |
15 |
14 |
13 |
12 |
11 |
10 |
9 |
8 |
7 |
6 |
1-2-րդ |
Տասնակի ցատկ |
մետր |
26,40 |
26,20 |
26,0 |
28,80 |
25,60 |
25,40 |
25,20 |
25,0 |
24,80 |
24,60 |
24,40 |
24,20 |
24,0 |
1-2-րդ |
Վազք` 60 մետր |
վրկ |
7,6 |
7,7 |
7,8 |
7,9 |
8,0 |
8,1 |
8,2 |
8,3 |
8,4 |
8,5 |
8,6 |
8,7 |
8,8 |
1-2-րդ |
Վազք` 2000 մետր |
րոպե |
7,3 |
7,35 |
7,4 |
7,45 |
7,5 |
7,55 |
8,0 |
8,5 |
8,10 |
8,15 |
8,20 |
8,25 |
8,30 |
1-ին |
Վազք` 1000 մետր |
րոպե |
3,25 |
3,3 |
3,35 |
3,4 |
3,45 |
3,5 |
3,55 |
4,0 |
4,05 |
4,1 |
4,15 |
4,2 |
4,25 |
2-4-րդ |
Ռոմբերգի դիրք |
վրկ |
32 |
30 |
28 |
26 |
24 |
22 |
20 |
18 |
16 |
14 |
12 |
10 |
8 |
1-4-րդ |
Ձգումներ (ըստ տարիքի) |
հատ |
16 |
15 |
14 |
13 |
12 |
11 |
10 |
9 |
8 |
7 |
6 |
5 |
4 |
3-4-րդ |
Վազք` 60 մետր (ըստ տարիքի) |
վրկ |
8,4 |
8,5 |
8,6 |
8,7 |
8,8 |
8,9 |
9,0 |
9,1 |
9,2 |
9,3 |
9,4 |
9,5 |
9,6 |
3-4-րդ |
Եռացատկ |
մետր |
7,4 |
7,3 |
7,2 |
7,1 |
7,0 |
6,9 |
6,8 |
6,7 |
6,6 |
6,5 |
6,4 |
6,3 |
6,2 |
3-4-րդ |
Տարիքային խմբերն են` 1-ին տարիքային խումբ` 19-23 տարեկան, 2-րդ տարիքային խումբ` 24-29 տարեկան, 3-րդ տարիքային խումբ` 30-34 տարեկան, 4-րդ տարիքային խումբ` 35-39 տարեկան:
Վարժությունների 5 ձևերից յուրաքանչյուրից պարտադիր պետք է հավաքել առնվազն 8 միավոր:
Գնահատումը կատարվում է` 81 միավոր և բարձր` 5 (գերազանց), 61-80 միավոր` 4 (լավ), 40-60 միավոր` 3 (բավարար), 40-ից ցածր` 2 (անբավարար):
III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Փրկարարական ծառայողները պաշտոնի նշանակվելիս պետք է համապատասխանեն տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված մասնագիտական պահանջներին և անցնեն համապատասխան մասնագիտական ուսուցում: Փրկարարական ծառայողների մասնագիտական իմացությունը խորացվում և գիտելիքները հարստացվում են փրկարարական ծառայողի վերապատրաստման ուսումնական ծրագրերի համաձայն:
7. Փրկարարական ծառայողին ներկայացվում են նրան առողջության մասին եզրակացություն տվող բուժհիմնարկում փորձաքննության համար սահմանված պահանջները` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կողմից սահմանված փորձաքննության կանոնակարգին համապատասխան:
(7-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
(հավելվածը փոփ. 09.08.12 N 1014-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |