ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հուլիսի 2003 թ. N 558
Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գոլդստոմա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Գոլդստոմա» ՍՊԸ-ին 2002 թվականի դեկտեմբերի 13-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-XX-000013 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ` Գ. Ստեփանյանին
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը` համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.
2.2. «Գոլդստոմա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նախագահ` Հ. Դարբինյանին:
Նախարար` | Ն. Դավիդյան |
